Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին

Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինը հաստատվել է 2013 թ. հունվարի 8-ին  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենի հրամանով:
Բաժնի աշխատանքներն ընթանում են երկու հիմնական ուղղություններով.
1.    ընդհանուր և կիրառական լեզվաբանության,
2.   համեմատական և տիպաբանական լեզվաբանության:
Ընդհանուր և կիրառական լեզվաբանության բնագավառում կատարվում է ժամանակակից հայերենի բառաբարդման և ածանցական կաղապարների ձևային նկարագրություն:   Ուսումնասիրվում է Գ. Ջահու­կ­յա­նի ընդհանուրլեզվաբանական տերմինաբանությունը: Ուսումնասիրվում են հայերենի և իտալերենի կազմա­խոսական բառերի իմաստագործառական առանձնահատկությունները արվեստի բնագավառի կայուն արտահայտություններում:
Համեմատական և տիպաբանական լեզվաբանության բնագավառում կատարվում են բառաքննական և ստուգաբանական ճշգրտումներ ու լրացումներ: Պատրաստվում են նյութեր հայերենի ստուգաբանական բառարանի համար: Կատարվում է   գրաբարի  զգացմունք, զգայական ընկալումներ իմաստային խմբի ծա­գումնաբանական, նաև  հայերենի և բալթիական լեզուների  բառապաշարի զուգադրական քննություն: Ներ­կայացվում է հնդեվրոպական բայի կերպաժամանակային հիմքերի դրսևորումը հայերենում: Մասնա­վորա­պես ուսումնասիրվում են ներկայի և աորիստի հիմքերի փոխհարաբերությունները և տեղի ունեցած քերա­կանական ու համաբանական փոփոխությունները հնդեվրոպականից հայերենին անցնելիս, ինչպես նաև հնդեվրոպական շեշտաձայնդարձային հարացույցները:
 
Ընդհանուր և համեմատական լեզվաբանության ուսումնասիրություն   2015-2020թթ.
 
Բաժինը աշխատում է երկու ուղղություններով՝ ընդհանուր լեզվաբա­նու­թյան և համեմատական-տիպաբանական լեզվաբանության:
  1. Ընդհանուր լեզվաբանություն. նախատեսվում է՝
     ա) Հայ նորագույն լեզվաբանության տերմինաբանության ուսումնասիրություն (ըստ առաջացման, կազմության և հեղինակային  գործածության):  
     բ) Ընդհանուր լեզվաբանական տերմինների և տերմինային անվա­նումների  բառարանի կազմում (անվանակարգային բնույթի, բացատրական ընդգրկմամբ և բնա­գրա­յին-հեղինակային գործածության նշման):
     գ)  Լեզվաբանական նորագույն ուղղությունների ուսումնասիրություն:
 
2. Համեմատական-տիպաբանական  լեզվաբանություն. նախատեսվում է՝
    ա) Հայոց լեզվի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություն (ճշգրտումներ և լրացումներ ստուգաբա­նական բառարաններում):
    բ) Հայերենի  հ.-ե. ծագման բառերի իմաստային (թեմատիկ) խմբերի ծագումնաբա­նական- կա­ռուցվածքային քննություն: 
    գ) Հայերենի և շրջակա լեզուների համեմատական-տիպաբանական քննություն: 
    դ) Հայերենի  ձևաբանական համակարգի տարաժամանակյա միտումների և տիպա­բա­նական զարգացումների քննություն: 
    ե) Հայերենի  արաբական փոխառություններ քննություն: 
    զ) Լեզվամշակութային տարրի դրսևորումների ուսումնասիրություն իտալացի հեղինակների գրական ստեղծագործություններում և նրանց հայերեն թարգմանություններում: 
 
Թեմայի    պատասխանատու՝ բ.գ.դ. Վ. Համբարձումյան
 
Բաժնի աշխատակիցները 2020թ. կատարելու են հետևյալ թեմաները՝
1. ընդհանուր և կիրառական լեզվաբանության բնագավառում կատարվելու են հետևյալ աշխատանքները.
բ.գ.թ. Մ. Սարգսյան-Լեզվաբանական նորագույն ուղղությունները  և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները
2. համեմատական և տիպաբանական լեզվաբանության բնագավառում կատարվելու են հետևյալ աշխատանքները.
բ.գ.դ. Վ. Համբարձումյան – Բառաքննական և ստուգաբանական ճշգրտումներ և լրացումներ ստուգաբանական բառարանների մեջ (ավարտ)՝ խմբագրական աշխատանք և հրատարակության պատրաստում.
բ.գ.թ. Ն. Սիմոնյան –  Շինությունների, շինարարությանը վերաբերող բառերի (գերան, սիւն, ձեղուն և այլն) ծագումնաբանական, իմաստային և կառուցվածքային քննություն
բ.գ.թ. Ս. Ավետյան–Հայերենի բուն և արգելական հրամայականների պատմական փոխհարաբերությունը (շարունակական)
բ.գ.թ. Սոնա Միքայելյան - Հայերենի արաբական փոխառությունները (ըստ Ստ. Մալխասյանցի բառարանի. նյութերի հավաքում, մշակում և ընդհանուր բառացանկի համալրում)
բ.գ.թ. Տորք Դալալյան –Հայերենի և շրջակա լեզուների պատմահամեմատական ուսումնասիրություն (շարունակական)
բ.գ.թ. Ա. Սուվարյան-Բայի ձևաբանական դասակարգման տիպաբանություն
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.