Քննարկում բարբառագիտության բաժնում

11/05/2025

           ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի գիտաշխատողների հետ հանդիպման էր եկել Մոսկվայի Ազգային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտ, ազգությամբ հայ Մաքսիմ Ստեփանյանցը։ Երիտասարդ հետազոտողին առավելապես հետաքրքրում էր հայերենի բարբառների արդի վիճակը։Սակայն ծավալվեց շատ հետաքրքիր զրույց հայկական քաղաքակրթության բազմազան խնդիրների շուրջ։ Փորձառու լեզվաբանների հետ զրույցից հետո երիտասարդ հետազոտողի հետաքրքրությունների շրջանակն առավել ընդգրկուն դարձավ, և այդ իրողությանը կառնչվենք, հավանաբար, մոտ ապագայում։ Երկուստեք հետաքրքիր հանդիպում էր։

           Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.