ՕՏԱՐ ԲԱՌԵՐ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը հորդորում է խուսափել հետևյալ օտարաբանությունների  գործածությունից և կիրառել հայերեն համարժեքները

 

օտարաբանություն

ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ

ադեկվատ                            ,

համարժեք, նույնական, լիովին համապատասխան

ադմինիստրացիա

վարչակազմ, գերատեսչության ղեկավարություն

աժիոտաժ  

իրարանցում, խառնաշփոթ

ալիմենտ

կենսավճար, ապրուստավճար, սննդավճար

ախրանա

1. պահպանություն, պաշտպանություն, պահպանում, պաշտպանում, 2. պահակ, պահակախումբ

ակտիվ

1.գործունյա, գործուն, եռանդուն, 2. ազդու, ներգործող, 3. (հշվպ.) գույք, ունեցվածք, 4. (փխբ.) որևէ կազմակերպության ամենագործունյա մասը, 5. (փխբ.) նվաճում, առավելություն

ակտիվորեն

եռանդուն (կեր­պով)

 

ակտուալ

արդիական, այժմեական, հրատապ 

ակցիա

1.գործողություն, արարք, 2. բաժնեմաս, բաժնեթուղթ, 3. ցույց

ամբիցիա  

1. պատվախնդրություն, պատվամոլություն, 2. ինքնավստահություն, հավակնոտություն, գոռոզամտություն, փառասիրություն

ամբիցիոզ

հավակնոտ, պատվա­խնդիր, փառասեր

անոմալ

անկանոն, անբնականոն, անսովոր

անոնս

ազդ, հայտարարություն, ծանուցում

անտակտ

աննրբազգաց, անկիրթ

աուդիտ

հաշվեստուգում

 

ապատիա

հուլություն,  անտարբերություն, անզգայություն (հոգեկան)

ասոցիացիա            

միություն, ըն­կե­րություն, ընկերակցություն

ասպեկտ

տեսակետ, տեսանկյուն, հայեցակետ

ավտոմատ

1. ինքնաշարժ, 2. (փխբ.) անգիտակ­ցաբար, ինքնաբերա­բար, մեքե­նայորեն, 3. (ռզմ.) ինքնաձիգ

ավտորիտար ռեժիմ

բռնապետական վարչակարգ

արենա

1. մրցարան, խաղասպարեզ, 2.ասպարեզ, ոլորտ

արխիվ

պահոց

 

ափդեյթ  

թարմացում

բագաժ

1. ուղեբեռ, 2. (փխբ.) պաշար (գիտելիքների)

բալանս 

1.հաշվեկշիռ, 2. հավասարակշռություն, 3. (փխբ.) հանրագումար

բալոն

գնդանոթ, գլանանոթ, գլանոթ

բլեֆ

կեղծիք, խաբեություն

բլից

արագ, կայծակնային

բոմժ

անտուն, մուրացկան

բոնուս

պարգևավճար, դրամական պարգև, հավելավճար, շահութաբաժին

բորսա, բիրժա

սակարան

բուլկի

հացիկ

բուտաֆորիա

շինծու, կեղծ, ոչ իսկական

բուտերբրոդ

բրդուճ, կարագահաց

բրիֆինգ

ճեպազրույց

բրոնյա

ամրագրում

բրոքեր

միջնորդ, վաճառամիջնորդ

գեյմ

խաղափուլ

գիգանտ

1. հսկա, վիթխարի։ 2. (փխբ.) առաջնակարգ ներկայացուցիչ

գիդ

1. զբոսավար։ 2. ուղեցույց–տեղեկատու

 

գլամուրային

գրավիչ, պճնազարդ, սնդուսափայլ

գլոբալացում, գլոբալիզացիա

համընդհանրացում

գուպկա

սպունգ

գրանտ

դրամաշնորհ

գրաֆիկ

1. ժամանակացույց։ 2. սանդղակ

գրեչկա

հնդկաձավար

գրունտ

բնահող

դեբյուտ

1.բեմել, նորամուտ։ 2. (սպորտ.) սկզբնախաղ

դեբոշ

անկարգություն, ծեծկռտուք, կռիվ

 

դեգրադացիա

1. վատթարացում, անկում, հետաճ։ 2. (փխբ.) քայքայում, կազմալուծում

 

դելիկատես

նրբախորտիկ

դեմարշ

ընդվզում, բողոք, դիվանագիտական հայտարարություն

դեմոնտաժ

կազմաքանդում, քանդում

դեպարտամենտ

բաժին, բաժանմունք, վարչություն

դեպոզիտ

ավանդ

դեպորտ

1. արտաքսում, վտարում,  2. (տնտսգ.)  հետադարձում

դեպրեսիա

ընկճախտ

դեֆիցիտ

պակասուրդ

 

Հայտարարություններ

  •       Հարգելի՛ բարեկամներ,
          ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:  
         Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու շարքի առաջին գիտաժողովին:  «Ղարաբաղ-Շամախիի...
  •  
     
    Հոդվածն ուղարկել instlingv@sci.am էլեկտրոնային հասցեով՝ կից՝ (File Attachment)-ով։
    ● Համակարգ՝ Microsoft Word (97-2003), A 5 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամ­փո­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը), լու­սանց­քը՝ վերևից, աջից և ձախից՝ 1.5,  ...

Ատենախոսություններ

  Լիլիթ Ռազմիկի Հակոբյան  «Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկի լեզուն»
 (թեկնածուականատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
12.09.2022, ժ.15-ին
 Գիտական  ղեկավար...

       Գոհար Գարեգինի Հակոբյան  «Հարավկասպյան-ատրպատականյան իրանական լեզվամիությունը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր լեզուներ»
13.06.2022, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.