Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ., 26 հունիսի, ք. Գորիս
Կրթություն
1991-1993թթ.- ք. Գորիս, Ա.Բակունցի անվան միջնակարգ դպրոց
1993-2001թթ.- ք. Գորիս, Ս. Խանզադյանի անվան միջնակարգ դպրոց
2001-2005թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության բաժին, արաբագիտության բակալավր, գերազանցության դիպլոմ
2005-2007թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության բաժին, արաբագիտության մագիստրոս, գերազանցության դիպլոմ
2004թ. նոյեմբեր-դեկտեմբեր-ք. Կահիրե, Կահիրեի պետական համալսարանին կից արաբերեն լեզվի ուսուցման կենտրոն
2010-2015թթ. - ք. Երևան, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայցորդ
Գիտական աստիճան
2016թ. ` «Արաբերենի ազդեցության դրսևորումները Անտիոքի հայերեն խոսվածքներում» թեմայով ատենախոսության պաշտպանություն, բանասիրական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեություն
2020- ից մինչ օրս Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, դասախոս
2018-ից մինչ օրս ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, դասախոս
2017-ից մինչ օրս ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ընդհանուր և համեմատական
լեզվաբանության բաժնի գիտաշխատող
2012-2016թթ. ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բարբառագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող
2011թ. ք. Երևան, «Վիվառո բեթինգ» ՍՊԸ, արաբերենի թարգմանչուհի
2008թ. ք. Երևան, Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց, գործավար-հաշվետար
Այլ տվյալներ
Հեղինակել է մեկ մենագրություն, գիտական հոդվածներ, ռուսերենից թարգմանել պատմվածքների շարք: 2011թ.-ից զեկուցումներով մասնակցել է երիտասարդ լեզվաբանների հանրապետական առաջին, երրորդ գիտաժողովներին, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովներին, «Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին, «Արդի հայերենագիտության խնդիրները» գիտաժողովին, «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի փուլում» միջազգային գիտաժողովին, «Հայոց գրերը և հայ դպրոցը» միջազգային գիտաժողովին:
Ընդդիմախոսել է Հայկ Վալերիի Հարությունյանի` «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»` Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի ներկայացված ատենախոսությունը: Գրախոսել է գիտական հոդվածներ, մագիստրոսական թեզեր:
Գիտական նախագծերի մասնակցություն
2018-2020թթ. ԿԳՆ ԳԱԱ ԳՊԿ-ի «Արագածոտնի մարզի բարբառային համապատկեր» գիտահետազոտական ծրագիր` որպես ծրագրի կատարող:
2020թ.-ից մինչ օրս ԿԳՄՍՆ ԳԱԱ ԳԿ-ի «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» գիտահետազոտական ծրագիր` որպես ծրագրի կատարող:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մենագրություն
Անտիոքի հայերեն բարբառախմբի արաբական փոխառությունները , Ե., 2018թ., 196 էջ:
Կոլեկտիվ մենագրություն
Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազալեզու միջավայրում (Լեհաստանի խոշոր քաղաքների և Փարիզի հայկական համայնքների օրինակով)», Սարգսյան Մ., Համբարձումյան Վ., Միքայելյան Ս., Բաղրամյան Ս., Ե., 2023, 168 էջ:
Գիտական հոդվածներ
1.Արաբերենի ներկա-անկատար ժամանակաձևերում քերականակա կարգերի արտահայտման առանձնահատկությունները, «Օրիենտալիա», Ե., 2011:
2. Արաբերենի բաղաձայնների արտացոլումը Անտիոքի հայերեն բարբառներում, «Ջահուկյանական ընթերցումներ», Ե., 2013, էջ 199-206:
3. Արաբական փոխառությունների ձայնավորների արտացոլումը Անտիոքի հայերեն բարբառներում, «Երիտասարդ լեզվաբանների հանրապետական III գիտաժողովի զեկուցումներ», Ե., 2013, էջ 84-92:
4. Անտիոքի հայերեն բարբառախմբի արաբական փոխառությունների ձևաիմաստային քննություն, «Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ», Ե., 2014, էջ 120 -126:
5. Արաբերենի հնչյունական համակարգի արտացոլումը Վանի բարբառում, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2016, էջ 142-150:
6. Վասպուրականի տարածքի խոսվածքների` արաբերեն փոխառյալ բառերի ձևաիմաստային քննություն , «Գիտական հոդվածների ժողովածու» Ե., 2016, էջ 230-241:
7. Միջին հայերենի շրջանում կատարված արաբական փոխառությունների բաղաձայնական համակարգը, «Լեզու և լեզվաբանություն», Ե, 2017, էջ 37-48:
8. Ձևաբանական և բառակազմական դիտարկումներ միջին հայերենի արաբական փոխառությունների վերաբերյալ , «Լեզու և լեզվաբանություն», Ե., 2018, 2(19), էջ 34-40:
9. Արաբերեն փոխառություններ Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի բարբառային միավորներում (ըստ Աշտարակի շրջանի 10 գյուղերի խոսվածքների), «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ», Ե., 2019, էջ 141-149:
10. Արդի գրական հայերենի` արաբերեն ծագման մի քանի փոխառություններ, «Լեզու և լեզվաբանություն», Ե., 2019, 2(21), էջ 40-44:
11. Հայերենի արաբական փոխառությունների ժամանակի հարցը, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», Ե., 2019, 3 (30), էջ 34-40:
12. Արագածոտնի մարզի բարբառային միավորների` արաբերենից փոխառված բառաշերտը, «Արդի հայերենագիտության հիմնախնդիրներ» առցանց գիտաժողով, Ե., 2020 /language.sci.am/:
13. Արաբական փոխառությունները Ստ. Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարան»-ում, «Լեզու և լեզվաբանություն», Ե., հ. 2, 2020, էջ 22-28:
14. Օտար լեզուների արդի ուսուցման հայեցակարգի շուրջ, «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» Ե. 2021, էջ 19-28:
15. Արաբական փոխառությունների հայերեն բարբառային բառաշերտը, «Պատմաբանասիրական հանդես», Ե., 2022, էջ 201-209:
16. Հայերենի արաբական միջնորդավորված փոխառությունների շուրջ, Բանբեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի», 1(62), Ե., 2022, էջ 237-251։
18. Հայերենի` պարսկերենի միջնորդությամբ կատարված արաբական փոխառությունների հնչյունաբանական առանձնահատկություններ, Լեզու և լեզվաբանություն, 1(28), Ե., ՀՀ ԳԱԱ հրատ., 2023, էջ 64-76։
19. Արաբերենի` որպես երկրորդ օտար լեզվի դասավանդումը ըստ լեզուների ուսուցանման արդի հայեցակարգի (A1-A2 մակարդակ), Բանբեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, 2 (65), Ե., 2023թ., էջ 155-164։
20․ Հայոց լեզվի ուսուցման առանձնահատկությունները Լեհաստանի հայ համայնքում, Սարգսյան Մ., Համբարձումյան Վ., Միքայելյան Ս., Բաղրամյան Ս., Լեզու և լեզվաբանություն, 1 (28), 2023, էջ 64-70: