ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը պատրաստում է գիտական կադրեր (ասպիրանտներ) «Հայոց լեզու» (լեզվի պատմություն, բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզու) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով:
Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:
Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից անհարգելի պատճառով ազատված անձինք կրկին պետպատվերով ասպիրանտուրա ընդունվել չեն կարող:
Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը պետք է հասցեագրել ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանին:
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (երկու օրինակ).
1. Բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի պատճենները (եթե դրանք դեռևս ստացված չեն, ապա` համապատասխան տեղեկանք բուհից): Օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ կրթության համարժեքության մասին:
2. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
3. Ինքնակենսագրություն, 3 լուսանկար (3X4), որից երկուսը` փակցված անձնական թերթիկներին:
4. «Օտար լեզու» առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ):
5. Ընտրված մասնագիտության գծով հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ 20 տպագրական էջի սահմաններում:
6. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
7. Անձնագրի և զինվորական գրքույկի պատճենները:
8. Երկու թղթապանակ (կապովի):
Ասպիրանտուրա ընդունվողը հանձնում է քննություն «Ժամանակակից հայոց լեզու» առարկայից, որի հանձնելու կարգի և ծրագրի մասին անհրաժեշտ է տեղեկանալ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Մասնագիտական առարկայի քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից: Քննության վերահանձնում չի թույլատրվում:
«Օտար լեզու» առարկայի համար սահմանված են հետևյալ անցումային շեմերը`
Անգլերեն TOEFL (iBT) – 2.5 միավոր, (IELTS) - 5.5 միավոր,
Ֆրանսերեն – (TCF) - 200 միավոր,
Գերմաներեն – (on DAF) - 60 միավոր: