Կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության խմբի այցը WAV

06/05/2025
            2025թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության խումբը հանդիպում ունեցավ WAV-ի աշխատակիցների հետ: WAV-ը նորաստեղծ ստարտափ է, որը ձևավորվել է Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի (CAST) հետ համատեղ։ Նա ստեղծում է բնական լեզուների և խոսքի մշակման լավագույն տեխնոլոգիաները հայերենի և այլ սակավառեսուրս լեզուների համար։ WAV-ը գերժամանակակից տեխնոլոգիական գործիք է, որը արհեստական բանականության (AI) գործառույթի միջոցով հնարավորություն է տալիս խոսքը փոխակերպել տեքստի, իսկ տեքստը` բնական խոսքի, ինչպես նաև ստեղծել աուդիոգրքեր: Այն հիմնված է խոսքի վերլուծության մոդելների նեյրոնային ցանցերի վրա, ինչը վերջին ժամանակների ամենահուսալի մեթոդներից է լավագույն արդյունք ստանալու համար:
            Այցի ընթացքում հնչյունաբանները պարզեցին, որ արհեստական բանականության վրա հիմնված այս գործիքը ընկալում է և՛ բառերը, և՛ առանձին հնչյունները: Շեշտի, տոնայնության, հնչերանգի, ռիթմի և առոգանության հետ կապված խնդիրները լուծում և կարգավորում է WAV-ի թիմը՝ ընտրելով համապատասխան ձայնագրություններ։
            Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց որոշակի հարցերի՝ կապված կետադրության, ձայնագրությունների մեջ մակաբույծ հնչյունների, ինչպես նաև օտար բառերի փոխակերպման և հոմոգրաֆ բառերի հետ։
           Խոսվեց նաև բարբառներով կատարված ձայնագրությունները տեքստի վերածելու մասին։ Պարզ դարձավ, որ այս ուղղությամբ դեռևս լայնածավալ աշխատանք կա իրականացնելու։ Նշվեց, որ բավականին տվյալներ կան հավաքված Գյումրիի բարբառով, աշխատանքներ են տարվում նաև Արցախի բարբառի և արևմտահայերենի շուրջ։
           WAV-ի թիմը ներկայացրեց այն միջոցները, ըստ որոնց կատարվում է իրենց բազայում ունեցած ձայների փոխակերպման գործընթացը, որը ակտիվորեն կիրառվում է աուդիոգրքերի պատրաստման գործում։
           Փոխադարձ հետաքրքրությունները և ընդհանրական նպատակները կարող են հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար։ Առաջիկայում հնարավոր են փորձի փոխանակման, տվյալների համատեղ վերլուծության և տեխնոլոգիական համագործակցության տարբերակներ։

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.