Մեր մասին

Նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝
նպատակ ունենալով համադրել լեզվաբանության, հոգեբանության և նյարդագիտության լավագույն փորձը։
Մեր լաբորատորիան գիտագործնական նորարարական հարթակ է՝ նվիրված մարդու լեզվական վարքի, լեզվամտավոր գործընթացների և ճանաչողական ճկունության ուսումնասիրությանը։ Մենք մշակում և իրականացնում ենք փորձարարական միջգիտակարգային ծրագրեր՝ հիմնված ինչպես նյարդավերլուծական մեթոդների (օրինակ՝ EEG, GSR), այնպես էլ լեզվաբանական և հոգեբանական փորձարկումների վրա։
Լաբորատորիան գործում է որպես հարթակ՝ որտեղ հանդիպում են գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ ու միջազգային գործընկերներ՝ միավորելու իրենց գիտական ներուժը։ Մեր առաքելությունն է.
 խթանել գիտահետազոտական նոր մտածողությունը Հայաստանում,
 խրախուսել միջգիտական մոտեցումները,
 ստեղծել գիտական համագործակցության կենդանի ցանց՝ տեղական և
միջազգային մակարդակներում։

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.