Բարբառագիտության բաժին

Բարբառագիտության բաժնում կազմվել և խմբագրվել է "Հայոց լեզվի բարբառային բառարանը": Կազմվում են հայ բարբառների բառիմաստային և բառային զուգաբանությունների շտեմարաններ, որոնցում կներկայացվեն հայերենի բարբառների հնչյունական և բառային այն ընդհանրությունները, որոնցով տարբեր բարբառախմբերի պատկանող բարբառներն ու խոսվածքները ի հայտ են բերում ընդհանուր լեզվական հատկանիշներ: Աշխատանքներ են տարվում նաև բարբառագիտական նոր նյութերի գրանցման բարբառային քարտեզներ կազմելու ուղղությամբ: Քննվում են հայերենի բարբառների բառապաշարը ըստ բառիմաստային խմբերի և բարբառների հնչյունական և քերականական առանձնահատկությունները: Բաժնի վարիչ` ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյան:
 
Հայ բարբառների ուսումնասիրության հիմնական ուղղությունները
 
● Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի համալրում (առկա նյութի  թվայնացում, մուտքագրում, դաշտային աշխատանքներ՝ նոր նյութեր հավաքելու համար):
● Հայերենի բարբառային բառապաշարի  իմաստային, ծագումնաբանական, բառակազմական քննություն:
● Հայերենի բարբառների հնչյունական համակարգի փորձառական ուսումնասիրություն:
●    Հայերենի բարբառների քերականական համակարգերի քննություն:
● Հինհայերենյան և միջինհայերենյան իրողությունների դիտարկում հայերենի բարբառներում:
●  Հայ բարբառների համեմատական ուսումնասիրություն:
● «Հայ բարբառագիտություն» ակադեմիական աշխատության ստեղծում (տեսական հիմնադրույթների, ուսումնասիրության մեթոդների և սկզբունքների ճշգրտում, նյութի մշակում և շարադրում):
 
 
 
 
 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.