Գ.Ջահուկյանը՝ բանաստեղծ

15/05/2025

      ԳԱԱ լեզվի ինստիտուտի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը երիտասարդ տարիներին նաև բանաստեղծություններ էր գրել։ Մահվանից մի քանի տարի առաջ միայն հրատարակեց մի փոքրիկ ժողովածու՝ «Քառասունհինգի սերունդը»։ Այդ բանաստեղծությունները դժվարին ճանապարհ անցած մարդու հոգու թանձրացումներ էին։ Ներկայացնում եմ մի բաաստեղծություն այդ ժողովածուից.

«ԶԻՆՎՈՐԻ ՀՐԱԺԵՇՏԸ»
Երևան, 16․10․1941թ․

Երբ հեռացա ես տնից,
Ճանապարհի մեղմ փոշում,
Նայում էին ինձ հեռվից
Մի պառավ մայր ու մի շուն։
Մայրը լալիս էր կամաց,
Շունը պոչն էր պտտում,
Այնպես ցու՜րտ էր իմ դիմաց,
Այնպես լու՜ռ էր ու տրտում։
Կգա՞մ արդյոք նորից հետ,
Կտեսնե՞մ իմ մորը ծեր,
Թե՞ կննջեմ առհավետ
Աղաչանքին անտարբեր։
Եվ շեմքի մոտ մենավոր,
Ճանապարհի մեղմ փոշում
Ինձ կսպասեն ամեն օր
Մի պառավ մայր ու մի շուն...

  Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.