ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Մասնագիտական որակավորման քննությունների հարցաշարեր
Ժ.02.01 – ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
  1. Հայոց լեզվի կազմավորումը և զարգացման փուլերը:
  2. Գրական լեզվի երկու տարբերակները՝ արևելա­հա­յե­րեն և արևմտա­հայերեն:
  3. Հնչյունաբանություն. հնչյուն և հնչույթ:
  4. Հնչյունների դասակարգումը և նրանց բնութագիրը:
  5. Հնչյունափոխություն, նրա տեսակները:
  6. Ուղղագրու­թյուն, ուղղախո­սություն:
  7. Ժամանակակից հայերենի ուղղագրության հի­մունքները: Ուղղա­գրա­կան բարեփոխություն­ներ:
  8. Արտասանական ոճեր:
  9. Բառագիտություն. բառ, բառույթ և բառաձև:
  10. Իմաստաբանություն և իմաստա­փո­խություն:
  11. Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի:
  12. Ժամա­նակակից հայերենի բառա­պաշարը և հարստացման միջոցները՝ ներքին և արտաքին:
  13. Փոխառություններ:
  14. Բառակազ­մություն. բառակազ­մական կաղապարներ:
  15. Բառաբար­դում, ածանցում: Հապավում:
  16. Բարդու­թյան տեսակ­ները:
  17. Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարն ըստ գործա­ծության ոլորտների:
  18. Ժամանակակից հայերենի բառա­պաշարի պատ­մական շերտերը. գործուն և ոչ գործուն բառապաշար:
  19. Ժամա­նակակից հայոց լեզվի ոճական-գործառական շերտերը:
  20. Դարձվա­ծա­բա­նություն: Դարձվածքի ըմբռնումը և նրա դասակար­գումը:
  21. Հայ բառարա­նա­գրու­թյուն: Բառարանների տեսակները:
  22. Քերականության ուսումնասիրության առարկան (ձևաբանություն և շարա­հյուսություն):
  23. Քերականական իմաստ և ձև:
  24. Քերականական կարգեր:
  25. Բառի ձևաբանական կառուցվածքը, ձևույթներ: Հիմք և վերջա­վորու­թյուն:
  26. Խոսքի մասերի համակարգը հայերե­նում:  Խոսքի մասերի դասակարգման սկզբունքները: 
  27. Գոյականը որպես խոսքի մաս. առանձնահատկությունները և իմաստային-քերականական խմբերը:
  28. Գոյականի թվի, հոլովի, առկայացման, անձի և իրի քերականական կարգերը, նրանց արտահայտման միջոցները:
  29. Ժամանակակից հայերենի հոլովների համակարգը, այդ մասին եղած տարբեր ըմբռնումներն ու գիտական բանավեճերը:
  30. Ածական անունը որպես խոսքի մաս, նրա տեսակները, կազ­մու­թյունը, ձևաբանական և շարահյուսական առանձնա­հատ­կու­թյուն­ները:
  31. Թվական անունը  որպես խոսքի մաս, նրա տեսակները, կազմությունը:
  32. Դերանունների խոսքիմասային առանձ­­նա­հատկությունները, դերա­նունների տեսակները, նրանց հոլով­ման առանձնահատ­կություն­ները և փոխանվա­նա­կան գործածությունը:
  33. Բայը որպես խոսքի մաս, նրա իմաստային, ձևաբանական, շա­րա­­հյու­սական և բառակազմական առանձնա­հատկությունները:
  34. Բայի անդեմ և դիմավոր ձևեր:
  35. Բայի քերականական կարգեր:
  36. Հայերենի դերբայ­ները և նրանց դասակարգումը:
  37. Բայի դեմքը, թիվը, եղանակը, ժամա­նակը, նրանց արտահայ­տու­թյունը:
  38. Դիմավոր բայեր, բայի եղանակները:
  39. Հայերենի խոնարհման տիպերը:
  40. Անկանոն բայեր և նրանց խոնարհումը:
  41. Հայերենի չթեքվող խոսքի մասերը (մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն), նրանց ձևաբանական և շարահյու­սական առանձ­նահատկությունները:
  42. Շարահյուսության առարկան, շարահյուսական առավելագույն և նվազա­գույն միավորները: Շարահյուսական կաղապարներ:
  43. Լեզու և խոսք. նրանց փոխհարաբերության հարցը հայ լեզվաբա­նության մեջ:
  44.  Հասկացություն կապակցության մասին: Շարահյուսական կապակ­ցու­թյան միջոց­ներն ու եղանակները:
  45.  Բառակապակցություն: Բառակա­պակ­ցու­թյան տեսակները:
  46.  Բառ, բառա­կա­պակցություն, նախադասություն և շարույթ:
  47. Նախադասությունը որպես լեզվական միավոր:
  48.  Ստորոգում և հնչերանգ: Ստորոգման ըմբռնումները հայ քերա­կա­նագիտու­թյան մեջ:
  49.  Նախադա­սության տեսակներն ըստ հնչերանգի:
  50. Նախադասության կառուցված­քային տեսակները:
  51. Նախադասության անդամ, գլխավոր և երկրորդական անդամներ, նրանց տեսակները, արտահայտությունը և քերականական ձևավորումը:
  52.  Նախադասության գլխավոր անդամների լրացումները:
  53.  Գոյականական և բայական անդամների լրացումներ, տեսակները:
  54.  Միակազմ նախադասության տեսակները և ձևավորման առանձնա­հատ­­կու­թյուն­ները:
  55.  Բարդ նախադասության կառուցվածքը և տեսակները:
  56. Երկրորդական նախադասու­թյուն­ների բնույթը, նրանց կառուց­վածքը և տեսակները:
  57.  Փոխա­կերպումներ: Բարդ ստորադա­սական նախադասու­թյան փոխա­կերպումը պարզի:
  58. Դերբայական դարձված:
  59. Նախադասու­թյան կողմնակի ան­դամներ:
  60. Տեքստի ըմբռնումը, տեքստերի տեսակներն ու հիմնական բնու­թա­գրիչ­ները:
  61. Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք:
  62. Պարբերույթ. կառուցվածքային յուրահատկությունները, ոճական արժեքը:
  63. Կետադրություն և նրա դերը գրավոր խոսքում, տեսակները:
  64. Գրաբար: Գրաբարի հնչյունական համակարգը: Պատ­մա­կան հնչյունափո­խություն:
  65. Գրաբարի երկբարբառները և նրանց հետագա հնչյունա­փո­խությունը:
  66. Գրաբարի հոլովները և նրանց կազմությունը:
  67. Գոյական և ածական անունների հոլովումը գրաբարում:
  68. Ներքին, արտաքին և խառը հոլովումները գրաբարում:
  69. Դերանվանական հոլովումը գրաբարում և նրա առանձնահատ­կու­թյունները:
  70. Ածականների համեմատության աստիճանները և կազմությունը գրաբարում:
  71. Մակբայներ, նրանց տեսակները գրաբարում:
  72. Գրաբարի դերբայները, կազմությունը և հետագա փոփո­խությունները:
  73. Բայի եղա­նակները և ժամանակները գրաբարում: Նրանց կազմությունը:
  74. Բայական հիմքեր: Ներկայի և անցյալ կատարյալի հիմքերից կազմվող ձևերը գրաբարում:
  75. Պարզ և բաղադրյալ ժամանակաձևերը գրաբարում:
  76. Կրավորականի կազմությունը ներկայի և կատարյալի հիմքերի ձևերում:
  77. Անկանոն բայերը և նրանց խոնարհումը գրաբարում:
  78. Պակասավոր բայեր. դրանց խոնարհումը և գործածությունը գրաբարում:
  79. Գրաբարի դերբայները, դրանց գործածությունը:
  80. Գրաբարի նախդիրները:
  81. Շարադա­սությունը, համաձայնությունը գրաբարում:
  82. Լեզու և բարբառ, ենթաբարբառ և խոսվածք:
  83. Բարբառների պատմական զարգացման ընթացքը տարբեր դարա­շրջաններում:
  84. Հայ բարբառների առաջացման վերաբերյալ տեսակետները:
  85. Հայ բարբառների աշխար­հագրական, հնչյունաբա­նական, ձևաբա­նական, բազմահատկանիշ վիճակագրական դասակար­գումները:
  86. Հայ բարբառների հիմնական ճյուղերի հնչյունաբանական, ձևաբանա­կան, շարահյուսական առանձնահատկությունները:
  87. Արարատյան, Թիֆլի­սի, Ղարաբաղի, Պոլսի, Կարնո, Վանի բար­բառների ընդհանուր բնու­թագիրը, նրանց ընդհան­րությունները և տարբերություն­ները գրական լեզվի համեմատ:
  88. Հայերենի առաջացման մասին եղած տեսությունները. պատմա­հա­­մեմա­տական լեզվաբանությունը հայերենի առաջացման մա­սին:
  89. Հայոց լեզվի բնույթը և ցեղակցական կապերը, նրա դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում:
  90. Հայերենի զարգացման ընթացքը մ.թ.ա. 2-րդ– մ.թ. 5-րդ դդ. ընկած ժամանակաշրջանում:
  91. Նախագրային հայերենի շրջանաբաժանումը և համապատասխան փուլերի բառապաշարային և քերականական յուրահատկություն­ները:
  92. Հայոց գրերի ստեղծման պատմական պայմանները: Նախա­մեսրոպյան հայ գրերի գոյության մասին եղած տեսակետները:
  93. 5-րդ դարի գրաբարը և գրաբար մատենագրության բնույթը:
  94. Գրաբարի կրած ազդեցությունները:
  95. Հունաբան հայերենը և նրա ստեղծման նպատակները:
  96. Գրաբարի վի­ճա­կը 7-10-րդ դարերում:
  97. Միջին հայերենի կազմավորումը: Գրաբարի և բարբառների դերը միջին հայերենի կազմավորման գործընթացում:
  98. Կիլիկյան հայկական թագավորության ստեղծումը:  Միջին հայերենը որպես պետական, գրական և գիտական լեզու:
  99. Միջին հայերենի հնչյունական համակարգը, հնչյունական նոր երևույթները, հնչյունափոխություն և ուղղագրական տարբերու­թյունները գրաբարից:
  100. Միջին հայերենի բառա­պաշարը, բառապաշարի շերտերը, փոխառու­թյուններ, նրանց բնույթն ու աղբյուրները:
  101. Միջին հայերենի ձևաբանական և շարահյուսական առանձնա­հատկությունները:
  102. 10-15-րդ դարերի քերականական միտքը:
  103. Կիլիկյան թագավորության վերացումը: Միջին հայերենի հետա­գա վիճակը:
  104. Լատինա­բան հայերենը և նրա բնույթը:
  105. Հայ պատմագրության, պաշտոնական գրագրությունների, գրա­կան երկե­րի աշխարհաբա­րացումը 17-18-րդ դարերում:
  106. Հայ գրական լեզվի ճյուղավորումները:
  107. Հայոց ազգային լեզվի կազմա­վորումը: Գրաբարի, միջին հայերենի և բարբառների օգտագործումը ազգային լեզվի կազմավորման մեջ:
  108. Հայ ժողովրդի կյանքում կատարված փոփոխությունները 19-րդ դարի սկզբում: Աղաբաբյան դպրոցը, Լազարյան ճեմարանը, Ներսիսյան դպրոցը և նրանց դերը գրական հայերենի մշակման գործում:
  109. Խ. Աբովյանի երկերի լեզվի առանձնահատկությունները և նշա­նա­կու­թյունը աշխար­հա­բարի զարգացման բնագավառում:
  110. Խ. Աբովյանի լեզվագիտական հայացք­ները:
  111. Հայոց գրակա­նության և լեզվի հետագա զարգացումը:  «Հյուսի­սա­­փայլի» հիմնադրումը:
  112. Ստ.Նազարյանը, նրա լեզվագիտական հայացքները:
  113. Միքայել Նալբանդյանի լեզվագիտական հայացքները: Նրա դերը հայ հրապարակա­խոսության, քննադատության, գիտական տերմին­ների ստեղծ­ման և մշակման մեջ:
  114. Գրապայքարը և նրա փուլերը:
  115. Աշխարհաբարի հետագա մշակումն ու կատարելա­գործումը: Հայերենի բառային կազմի ընդարձակումն ու հարստացումը:
  116. Գրական լեզուն իբրև համազգային միասնա­կան լեզու, նրա զար­գացման հեռանկարները:
  117. Ոճաբանության ուսումնասիրության առարկան և խնդիրները: Լեզու, խոսք և ոճ:
  118. Հնչյու­նա­բանական ոճաբանություն:
  119. Առձայնույթ, բաղաձայնույթ և հանգ:
  120. Բառա­յին ոճաբանություն:
  121. Հայերենի բառապաշարի ոճական-գործառական դասակար­գումը:
  122. Բառապաշարի շերտերը և դրանց ոճական արժեքը:
  123. Ձևաբանական, շարահյուսական ոճաբանություն:
  124. Նրանց ուսումնա­սիրու­թյան եղանակներն ու սահմանները:
  125. Իրադրական ոճեր:
  126. Անհատական ոճեր:
  127. Հայերենի գործառական ոճերը և նրանց առանձնահատ­կու­թյուն­ները:
  128. Խոսքի արժանիքները և թերությունները: Գրավոր և բանավոր խոսք: Բանավոր խոսքի առանձնա­­հատ­կու­թյունները (հնչերանգ, շեշտ, առոգա­նու­թյուն):
  129. Լեզվական նորմի ըմբռնումը:  Լեզվական նորմ և ոճական նորմ:
  130. Հայերենի գործառական ոճերը և լեզվական նորմը:
  131. Լեզվի պատկերա­վորման և արտահայտչական միջոցները:
  132. Քերականական (ձևաբանական և շարահյուսական) ոճաբա­նու­թյուն, քերականական կարգերի ոճական արժեքը:
  133. Խոսքաշարի լեզվական ուսումնասիրության առանձնա­հատկու­թյունները:
 
 
 
 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  1. Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965:
  2. Հր. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, 1., Ե., 1940, 2-րդ մ. 1951:
  3. Հր. Աճառյան, Հայ բարբառագիտություն, Մ., 1911:
  4. Հր. Աճառյան, Լիակատար քերրականություն հայոց լեզվի, 1-6, 1951:
  5. Ա. Այտընյան, Քննական քերականութիւն աշխարհաբար լեզուի, Վ., 1866:
  6. Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե.,1984:
  7. Գ. Ջահուկյան, Էդ. Աղայան, Հայոց լեզու, 1-ին մ., Ե., 1980:
  8. Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի տեսության հիմունքներ, Ե.,1975:
  9. Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազ­մու­թյուն, Ե., 1989:
  10. Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի զարգացումը և կառուց­վածքը, Ե., 1969:
  11. Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտությունը և հայերենի բարբառների ծագման հարցը, ՊԲՀ, 2-3,  Ե., 1989:
  12. Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու. ոճաբանություն, Ե., 1994:
  13. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ե., 1978, 1989:
  14. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, Ե., 1970, 1973, 1977:
  15. Ս.Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն,Ե., 1976:
  16. Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Ե., 1977:
  17. Գր. Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1961:
  18. Ա. Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Ե., 1953:
  19. Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու, Ե., 1984, 1990:
  20. Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955:
  21. Գ. Սևակ, Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Ե., 1948:
  22. Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Ե., 1978, 1982:
  23. Ս. Գուլբուդաղյան, Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն), Ե., 1986:
  24. Ս. Գուլբուդաղյան, Ժամանակակից հայերենի շարահյուսություն, Ե., 1988:
  25. Ս. Ղազարյան, Հայոց լեզվի համառոտ պատմություն, Ե., 1981:
  26. Ս. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, հ. 1-ին, Ե., 1962:
  27. Ս. Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն, Ե., 1981:
  28. Ս. Աբրահամյան, Վ. Առաքելյան, Վ. Քոսյան, Հայոց լեզու, 1, Ե., 1975:
  29. Ս. Աբրահամյան, Ն.Պառնասյան, Հ.Օհանյան, Ժամանակակից հայոց լեզու, հ. 2, Ե., 1974:
  30. Ս. Աբրահամյան, Ն. Պառնասյան, Հ. Օհանյան, Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Ե., 1976:
 
                                      
 
Ժ.02.02 - ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Լեզուն որպես լեզվաբանության առարկա: Լեզվի գործառույթները: 
2. Լեզուն որպես համակարգ: Լեզվի ներքին կառուցվածքը: Լեզվի մակարդակները և նրա հիմնական միավորները:
3.Լեզու և մտածողություն: Ճանաչողական մոտեցումը ժամանակակից լեզվաբա­նու­թյան մեջ:
4. Լեզվի հասարակական բնույթը: Լեզու և հասարակություն: Լեզու և հաղորդա­կցություն: Հաղորդակցման նպատակների արտա­ցո­լումը լեզվում: Լեզու և մշակույթ: Լեզու և անհատականություն:
5. Լեզվի զարգացման փուլերը: Լեզվի ծագման խնդիրը: Լեզուների բազմազա­նության խնդիրը:
6. Լեզվաբանական գիտակարգեր: Լեզվաբա­նու­թյունը և հարակից գիտությունները:
7. Ընդհանուր հնչյունաբանության տեղը լեզվաբանական գիտակարգերում. դրա առար­կան և խնդիրները: Լեզվի հնչյունային նկարագրման արտա­բերական հիմունքները: Լեզվի հնչյունային նկարագրման ակուստիկ հիմունքները: Համընդհանուր հնչյունային դասակարգումները:
8.Կարևորագույն հնչութային հասկացությունները և դրանց մեկնաբանումը տարբեր հնչութաբանական դպրոցներում:
9.Հատույթային հնչյունային միջոցները, դրանց գործառույթները:
10.Հնչյունային համալիրների տեսակները և դրանց հարաբերությունը: Վերհա­տույ­թային հնչյունական միջոցները, դրանց գործառույթները և հնչյունային միավորները:
11. Խոսքի հնչյունային վերլուծության մեթոդները՝ բաշխումային հասկացու­թյուններ, հնչույթային դասեր:
12.Ձևույթի հասկացությունը: Ձևույթների դասակարգումը: Ձևույթ և բառաձև: Հնչաբառ:
13. Քերականական իմաստների արտահայտման միջոցները աշխարհի լեզու­ներում: Քերականական իմաստի և քերականական կարգի հասկա­ցու­թյունները: Քերականական կարգերի ընդհանուր դասակարգումը:
14. Բառափոխություն և բառակազմություն: Ձև, բառույթ, հարացույց:
15. Գոյականի հիմնական քերականական կարգերը լեզունե­րում:
16. Բայի հիմնական քերականական կարգերը լեզու­ներում:
17. Լեզուների ձևաբանական տիպաբանություն (պատմական ակնարկ և արդի խնդիր­ներ):
18. Շարահյուսության տեղը լեզվի նկարագրման տեսության մեջ: Շարահյու­սու­թյուն և ձևաբանություն, շարահյուսություն և իմաստաբանու­թյուն (իմաս­տա­բանական շարահյուսություն): Շարահյուսության հիմնա­կան միավորները:
19. Խոսույթ (կապակցված խոսք):
20. Պրոպոզիցիայի ստորոգական - փաստարկային կառուցվածքը:
21. Նախադասության շարահյուսական վերլուծություն:
22. Ասույթի հաղորդակցական կառուցվածքը:
23. Նախադասության տիպաբանություն:
24. Սերող քերականության միավորները: Մինիմալիստական տեսություն:
25. «Իմաստ» հասկացության տարբեր ըմբռնումները: «Իմաստ» հասկացու­թյունը լեզվական նշանի տարբեր կաղապարներում:
26. Բառիմաստային մակարդակի համակարգված կառուցվածքը: Բառիմաստային դաշտը և դրա միավորների հարաբերակցությունը:
27. Իմաստի բաղադրիչային վերլուծություն. ընդհանուր սկզբունքներ, զար­գացման փու­լեր և կոնկրետ մեթոդների կիրառման օրինակներ:
28. Ժամանակակից պատկերացումներ աշխարհի լեզուների ծագումնաբա­նական պատկերացումների մասին: Հիմնական լեզվաընտանիքներ:
29. Փիջին-կրեոլ լեզուների ծագումը, տարածումը, գործառման հիմնական առանձնա­հատկությունները:
30. Լեզվական տարածքի ընդհանուր բնութագիրը. հիմնական ծագումնաբա­նական խմբեր, լեզուների հիմնական տիպաբանական առանձնահատկու­թյունները:
31. Պատմահամեմատական լեզվաբանության առարկան, լեզուների «ծա­գում­նա­բանա­կան ծառի տեսությունը, ալիքների տեսությունը»: «Նախալեզվի» հասկա­ցությունը: Վերականգնման մեթոդներ (արտաքին և ներքին վերականգնում): Բառային վերականգնում: Լեզվաբանական հնէա­բա­նություն: Լեզվա­բանա­կան վերականգնման դերը:
32. Ստուգաբանության հիմնական խնդիրները: Ստուգաբանական բառա­րան­ներ:
33. Լեզուների ծագումնաբանական դասակարգման սկզբունքները: Ծագում­­նա­բանական դասակարգման ավանդական մեթոդները: Լեզվական ընտանիք, լեզվական միություն:
34.Պատմահամեմատական լեզվաբանության վիճակագրական մեթոդ­ները:
35.Պատմահամեմատական լեզվաբանության դերը լեզվաբանության մեջ: Բառային վիճա­­կա­գրություն և լեզվաժամանակագրություն: Լեզուների հեռավոր ցեղակցու­թյան խնդիրը պատմահամեմատական լեզվաբանու­թյան մեջ: Վերականգնման և զուգադրականության ավան­դական մեթոդների կիրա­ռու­մը  վաղ նախալեզվական իրավիճակներում:
36.Հնդեվրոպական նախահայրենիք, հնդեվրոպերենի ճյուղավորումը (տա­րա­միտումը): Հնդեվրոպական հիմնական լեզվախմբերի ընդհանուր բնութագիրը:
37. Հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության առաջին փորձերը: Հայերենը որպես հնդեվրոպական լեզու, հայերենի դիրքը հնդեվրո­պա­կան լեզուների շրջանում, հայերենի՝ որպես իրանական լեզու լինելու վարկածը. հայերենի հնդեվրոպական առանձին լեզվաճյուղ լինելու տեսությունը (Հ. Հյուբշման): Հայերենի հիմնական և կողմնակի հնդեվրոպական շերտերի վարկածը:
38. Տիպաբանության առարկան և տեղը: Մասնավոր և ընդհանուր տիպաբանություն: Լեզվական տիպի հասկացությունը: Տիպաբանությունը և ընդհանրույթները: Իմպլիկատիվ ընդհանրույթներ: Ֆրենկվենտալիաներ: Նախատիպերը տիպաբա­նության մեջ:
39. Լեզվական կառուցվածքի պատճառաբանվածությունը (նպատակայնու­թյունը): Լեզվական ձևի պատկերանշանայնության սկզբունքը:
40. Քերականացումը և ապաքերականացումը լեզվի զարգացման ընթաց­քում:
41. Տիպաբանության տեսակները՝ ձևաբանական, շարահյուսական, կառուց­վածքային, իմաստային, ձևական: Տարաժամանակյա տիպաբա­նություն:
42. Լեզվական փոխառությունների ուղղություն­նեը:
43. Լեզվի մասին ուսմունքի ծագումը: Լեզվաբանական ավանդույթներ:
44. Ունիվերսալ (ընդհանրական) քերականություններ:
45. Պատմահամեմատական լեզվաբանության ձևավորումը: Վ.Ֆոն Հումբոլ­դտը և տիպաբանության ձևավորումը: Տիպաբանության կազմավորման հիմնական փուլերը:
46. Հոգեբանական ուղղությունը լեզվաբանության մեջ: Երիտքերականներ և երիտ­քերականություն:
47.Կառուցվածքային լեզվաբանության հիմնական ուղղությունները 20-րդ դարում: Ֆունկցիոնալիզմը լեզվաբանության պատմության մեջ:
48.Լեզվի նկարագրության ձևային մեթոդների զարգացումը լեզվաբանու­թյան պատմու­թյան մեջ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:
 
 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  1. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, հ. 1, 2, Ե., 1940-51:
  2. Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, 1-6, 1953-71:
  3. Գ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ. 1-2, Ե.,1960, 1962:
  4. Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանա­կաշրջան, Ե., 1982:
  5. Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Ե.,2009.
  6. Է. Աթայան, Լեզուների ձևաբանական տիպաբանության առարկան և անհա­տա­կան լեզվական ձևի բացահայտման խնդիրը, Բանբեր, 2, 1988:
  7. Յու. Գաբրիելյան, Հայերենի համեմատական քերականություն, ԵՊՀ, Ե., 2002:
  8. Կ.Շ.Աբրահամյան “Լեզվաբանական ուսմունքների պատմություն”, Լինգվա, Ե., 2009:
  9. Ֆ. դե Սոսյուր , Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Ե., 2008:
  10. Г.Б.Джаукян.Общее и армянское языкознание. Ереван, 1980. (CD)
  11. Ю.А.Левицкий, Н.В.Боронникова. История лингвистических учений. М.,Высшая школа, 2005.
  12. В.М.Алпатов. История  лингвистических учений. М.,”Языки славянс­кой культуры”, 2005.
  13. В. А. Звегинцев. История языкознания XIX и XX   веков   в   очерках   и   извлечениях. М.,1960.
  14. Соссюр Ф. Избранные труды по языкознанию.
  15. Ю.А.Левицкий, Н.В.Боронникова. История лингвистических учений. М.,Высшая школа, 2005.
  16. История лингвистических учений. Средневековая Европа. Л., 1985.
  17. Г.А.Амиров, Б.А.Ольховников, Ю.В.Рождественский. Очерки по истории линг­вистики. М., 1975
  18. Климов Г.А. Основы лингвистической компаративистики. М., 1990.
  19. Мейе А. Введение в сравнительное изучение индоевропейских язы­ков. М.1938,
  20. Мечковская Н. Б. и др. Общее языкознание. Структурная и социаль­ная типология языков: учебное пособие для студентов филологи­ческих и лингвистических специальностей.
  21. Буранов Дж. Сравнительная типология английского и тюркскиx языков. Москва, 1986.
  22. Сепир Э. Язык. Введение в изучение речи. //Сепир. Э. Избранные труды по языкознанию и культурологии.
  23. Гринберг Дж. Некоторые грамматические универсалии, преи­му­щест­венно касающиеся порядка значимых элементов. Вып. 5. - М., 1970.
  24. Джон Лайонз, Лингвистическая семантика, 2003.
  25. Crowley T. An Introduction to Historical Linguistics, Oxford, 2000,
  26. Dinneen S.J.”General Linguistics”, George Town, 2000/1995/
  27. Hawkins J. A. (ed.) Explaining langua universals.
  28. Croft W. Typology and Universals. Cambridge, II edition, 2003
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.