Արդի հայերենի բաժին

Արդի հայերենի բաժնում (բաժնի վարիչ` բանասիրական գիտությունների թեկ­նա­ծու Թաթուլ Ասոյան ) ուսումնասիրվում են արդի հայերենի բառապաշարի և քե­րակա­նական իրողությունների, ժամանակակից խոսակցական հայերենի կառուց­վածքի և գործառության հիմնահարցերը: Կատարվում է տարբեր բնագավառների տերմինա­հա­մակարգերի ուսումնասիրություն: Ուշադրություն է դարձվում զանգվա­ծային լրատվամիջոցների լեզվական առանձնահատկություններին` վեր հանելով դրան­ցում առ­կա ոչ կանոնական ձևերը և աղավաղումները, շարունակվում են արդի հայերենի ուղ­ղա­գրական բառարանի համալրման և այն հրատարակության նախա­պատրաստելու աշխատանքները: Բաժնի գիտաշխատակիցները ինն են. ութը` բանասիրական գիտությունների թեկ­­նա­ծու: 
 
 
 
Բաժնի  գիտահետազոտական թեմաները և հրատարակված աշխատանքները:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.