Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ
 
1.        ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի հրատարակության կանոնակարգը սահմանում է Պարբերականի կազմակերպական կառուցվածքը, տեխնիկական և բովանդակային պահանջները, ինչպես նաև կարգավորում է հրապարակման աշխատանքների կազմակերպումը:
2. Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, և Ակադեմիայի կանոնադրությունը:
3. Պարբերականի անվանումն է՝
1)        հայերեն՝ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» գիտական պարբերական
2)       ռուսերեն՝ «ЯЗЫК   И  ЯЗЫКОЗНАНИЕ» научное периодическое издание
3)       անգլերեն՝ «LANGUAGE AND LINGUISTICS» Scientific Periodical
4. Պարբերականի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ ՊՈԱԿ-ը:
5. Պարբերականն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի (ՀՀ ԲՈԿ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:
6. Պարբերականն ունի հումանիտար, հայագիտական ուղղվածություն:
7. Պարբերականում կարող են ընդգրկվել հետևյալ հրապարակումները՝
- 
տեսական և կիրառական հետազոտությունների արդյունքներ ներկայացնող հոդվածներ, 
- 
գիտական զեկուցումներ, 
- 
գիտամեթոդական հետազոտություններ, 
- 
գիտական ակնարկներ, 
- 
հաղորդումներ նոր գրականության և գիտական միջոցառումների մասին: 
8. Նյութերը հրապարակվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և եվրոպական այլ լեզուներով, ուղեկցվում հեղինակային ամփոփագրերով՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:
9. Պարբերականը լույս է տեսնում տպագիր և էլեկտրոնային տարբերակներով՝
տարեկան երկու անգամ: Հրապարակման/թողարկման պարբերականությունը և
տպագրության ծավալը չի սահմանափակվում:
10. Պարբերականում հրապարակվող նյութերը պետք է անցնեն «կույր» գրախոսություն: Պարբերականին ներկայացված նյութերը հրապարակվում են միայն դրական գրախոսության առկայության դեպքում: 
11. Գրախոսման ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «ԼԵԶՈՒ և ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի նախնական ստուգման և գրախոսման կարգով»:
12. Հրապարակման համար ուղարկվող բնագրերին ներկայացվող ձևավորման պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման և ներկայացման կանոններով»:
13. Հրապարակվող նյութի հրապարակումը մերժվում է, եթե այն
- 
չի համապատասխանում Պարբերականի մասնագիտական ուղղվածությանը, 
- 
չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման և ներկայացման կանոններին», 
- 
(կամ դրա մի մասը) եղել է նախկինում հրապարակված, 
- 
բացասական է գնահատվել գրախոսի կողմից, 
- 
պարունակում է հատվածներ, որոնցում հեղինակը չի պահպանել հեղինակային իրավունքի մասին կամ այլ իրավական ակտերի պահանջները: 
14. Հեղինակների հետ, որոնց նյութերում հայտնաբերվել է գրագողություն, Պարբերականը դադարեցնում է համագործակցությունը:
15. Հոդվածների հրապարակումը Պարբերականում կատարվում է անվճար հիմունքներով:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- 
Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման չափանիշները, պահանջները, ինչպես նաև դրանց հրապարակման պայմանները: 
- 
Հրապարակվելու համար ընդունվում են միայն սույն կարգի դրույթներով նախատեսված չափանիշներին և պահանջներին համապատասխանող բնագրերը: 
- 
Սույն կարգով նախատեսված բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում բնագիրը վերադարձվում է հեղինակին: Հեղինակը կարող է հրապարակվող նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելուց հետո: 
 
2. ԲՆԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
4. «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականը հրատարակվում է տարեկան երկու անգամ:
5. Պարբերական հրատարակման ընդունվում են գիտական հոդվածները հետևյալ բնագավառում՝
6. Բնագրերն ընդունվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և եվրոպական այլ լեզուներով: Այն պետք է ունենա երեք լեզուներով ամփոփագիր և բանալի բառեր:  
7. Բնագիրը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
8. Բոլոր հոդվածները տրվում են «կույր» գրախոսման։
10. Նյութը հրապարակման ընդունելուց հետո հեղինակը տեղեկացվում է այդ մասին էլեկտրոնային նամակի միջոցով:
11. Բնագրերի հրապարակումը կատարվում է համաձայն դրանց մուտքագրման հերթականության՝ ըստ բաժինների:
12․ Հոդվածները ներկայացվում են բովանդակային հետևյալ կառուցվածքով՝ ներածություն, տեսամեթոդական հիմքեր, ուսումնասիրության մեթոդներ, ստացված արդյունքներ, եզրակացություն և գրականություն:
- 
․ Պարբերականում տպագրության ներկայացվող բնագրերի տեխնիկական պահանջները. 
- 
հոդվածի ծավալը՝ 15 էջից ոչ ավելի (30.000 նիշից ոչ ավելի՝ (ներառյալ բացակները), 
- 
թղթի ձևաչափը' A4, 
- 
տառատեսակը՝ հայերեն շարվածքի դեպքում՝ GHEA Grapalat (Armenian Unicode), այլ լեզուներով՝ «Times New Roman», 
- 
միջտողային հեռավորությունը՝ 1,15 (Single), 
- 
սահմանները՝ բոլոր կողմերից 2 սմ, 
- 
Էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ ԱՋ, 
- 
հոդվածի սկզբում գրվում է հոդվածի վերնագիրը, 
- 
հաջորդ տողում՝ հեղինակ(ներ)ի անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը ամբողջությամբ (գլխատառերով)՝ 11, ԳԼԽԱԳԻՐ, թավ/Bold 
- 
յուրաքանչյուր հեղինակի աշխատավայրի կամ կազմակերպության ամբողջական անվանումը՝ 10, ոչ թավ, 
- 
յուրաքանչյուր  հեղինակի պաշտոնը, գիտական աստիճանը և (կամ) կոչումը՝ 10, ոչ թավ, 
- 
յուրաքանչյուր հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը՝ 10, ոչ թավ, 
- 
հեղինակ(ներ)ի մասին ընդհանուր տեղեկատվությունից հետո գրվում է ամփոփագիրը՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, յուրքանչյուրը մինչև 250 բառ, և բանալի բառերը՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, մինչև 10 բառ, 
- 
ամփոփագիրը պետք է համառոտ ցույց տա ուսումնասիրության նպատակը, հիմնական արդյունքները և եզրահանգումները։  Ամփոփագրերի տառաչափը՝ 10, ոչ թավ։ Օգտագործել միայն Համառոտագիր, Abstract, Аннотация բառերը՝ թավ/Bold,  
Բանալի բառեր և բառակապակցությունները՝ (չգերազանցել 10 բառը)՝ տառաչափը՝ 10, ոչ թավ։ Օգտագործել միայն Բանալի բառեր և բառակապակցություններ, Keywords and phrases, Ключевые слова и словосочетания բառերը՝ թավ/Bold,
- 
հեղինակների մասին ամբողջական տեղեկատվությունը, ամփոփագրերը և բանալի բառերը ներկայացվում են հետևյալ հերթականությամբ՝ հայերեն ամբողջական, անգլերեն ամբողջական, ռուսերեն ամբողջական, 
- 
ամփոփագրերին հաջորդում է բնագիրը՝ ոչ թավ, տառաչափը՝ 10,5, 
- 
օգտագործված աղբյուրների և գրականության հղումները գրվում են քառակուսի փակագծերում՝ միացյալ և հաջորդական համարակալումով, որի կողքին նշվում է հղման էջ(եր)ը: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի լեզվով՝ էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով աղբյուրներ), օրինակ՝ [5, c. 48], տառաչափը 10,5՝ թավ/Bold, 
- 
ներկայացված հոդվածների ենթատողային մեկնաբանությունները կամ հավելումները (footnotes) բերվում են տվյալ էջի ստորին հատվածում՝ 9 տառաչափով, 
- 
հոդվածի հետ տպագրության ներկայացված նկարները, գծապատկերը, աղյուսակները և այլ վիզուալ նյութերը պետք է հստակ և հաջորդաբար համարակալվեն արաբական թվերով։ Ներկայացնել առավելագույնը 5 գունավոր նկար և գծապատկեր, 
- 
նկարների, գծապատկերների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ, 
- 
բոլոր նկարները, գծապատկերները և աղյուսակները պետք է ունենան անվանումներ: Աղյուսակի վերնագիրը գրվում է աղյուսակի վերևում, իսկ նկարներինը կամ գծապատկերներինը՝ ներքևում, 
- 
բնագրին հաջորդում է Գրականության ցանկը: Հոդվածի վերջում, այս բաժնում, բերվում է գրականության ցանկը՝ 10,5 տառաչափով և բնագրի լեզվով: Հաջորդաբար նշվում են կարգային համարը՝ առանց քառակուսի փակագծերի, հեղինակների ազգանուններն ու անվանատառերը` թավ/(Bold), հրատարակության վերնագիրը, հրատարակչության անունը, վայրը՝ քաղաքը, թվականը և ընդհանուր էջերի թիվը, 
- 
Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին, 
- 
Եթե խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել բնագրի հեղինակների հետ նրանց նշած հասցեներով և հեռախոսահամարներով, ապա Պարբերականն իրավունք ունի հետաձգելու հրապարակումը: 
- 
Բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում նյութի հրապարակումը մերժվում է, որի մասին էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացվում է հեղինակին: Հեղինակը կարող է նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջներին համապատասխանեցնելուց հետո: 
Հավելված 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
 
|   ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ   11, ԳԼԽԱԳԻՐ, թավ/Bold | 
|   ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ (առանց կրճատումների)   11, ԳԼԽԱԳԻՐ, թավ/Bold | 
|   Աշխատանքի վայրը (առանց կրճատումների և հապավումների)   10 ոչ թավ | 
| Պաշտոնը, գիտական աստիճանը, գիտական կոչումը (առանց հապավումների)   10 ոչ թավ | 
| Էլ. փոստի հասցեն   10 ոչ թավ | 
| Հեռախոսի համարը (աշխատանքային, բջջային)   10 ոչ թավ | 
| Հոդվածի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը   10 ոչ թավ | 
 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱԳՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱԽՈՍՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.        Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի նախնական ստուգման և գրախոսման ընթացակարգը:
2.       Բնագրերի նախնական ստուգման և գրախոսման նպատակը «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի բարձր որակն ապահովելն է:
 
2.       ԲՆԱԳՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
3.       «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականում հրապարակման ներկայացված բնագրերի նախնական ստուգումն իրականացնում են գլխավոր խմբագիրը և պատասխանատու քարտուղարը:
4.       Նախնական ստուգման արդյունքում գնահատվում է հեղինակի կողմից հրապարակման ներկայացված նյութի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման և ներկայացման կարգով» սահմանված չափանիշներին ու պահանջներին:
5.       Բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում նյութի հրապարակումը մերժվում է, որի մասին էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացվում է հեղինակին: Հեղինակը կարող է նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջներին համապատասխանեցնելուց հետո:
6.       Նախնական ստուգումն անցած նյութերը պետք է գրախոսվեն: Նյութերը տպագրվում են միայն դրական գրախոսության առկայության դեպքում:
 
3.       ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7.       Գրախոսումն          իրականացվում     է ներկայացված աշխատանքի ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող որակյալ մասնագետների (գրախոսների) կողմից, որոնց մասին տեղեկատվությունը չի հրապարակվում:
8.       Հեղինակ(ներ)ի մասին ամբողջական տեղեկատվությունը ենթարկվում է «ապաանձնավորման», այսինքն՝ հեղինակ(ներ)ին          առնչվող տեղեկատվությունն ամբողջությամբ հեռացվում է, որից հետո այն ուղարկվում է գրախոսման:
 
9.       Բնագրերի գրախոսման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը՝ հաշված այն գրախոսին հանձնելու պահից:
10.      Գրախոսին արգելվում է կատարել բնագրի պատճենահանում անձնական օգտագործման համար կամ բնագիրը (կամ դրա մի մասը) փոխանցել մեկ այլ անձի:
 
4.       ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11.      Գրախոսությունը    պետք է ներառի բնագրի որակյալ վերլուծություն և հիմնավորված գնահատական:
12.      Գրախոսությունում պետք է ներկայացվի բնագրի որակի մասնագիտական գնահատական, մասնավորապես.
- 
բովանդակության համապատասխանությունը բնագրի թեմային, 
- 
ուսումնասիրության գիտական մակարդակի, նորույթի, թեմայի կարևորության և արդիականության, տեսական կամ կիրառական նշանակության վերլուծություն և գնահատական, 
- 
օգտագործված մեթոդների, ստացված արդյունքների և կատարված եզրահանգումների համապատասխանությունը ժամանակակից գիտության նվաճումներին, 
- 
շարադրված փաստերի ճշգրտությունը, 
- 
թեմայի        բացահայտման ամբողջականությունը, 
- 
բնագրում աղյուսակների, գծապատկերների և այլ ցուցադրական նյութերի առկայության նպատակահարմարությունն ու հիմնավորվածությունը, 
- 
շարադրված եզրակացությունների հավաստիությունը և հիմնավորվածությունը, 
- 
բնագրի շարադրման լեզվի և ոճի համապատասխանությունը գիտական հրապարակումներին ներկայացվող պահանջներին, 
- 
բնագրում թերությունների, անճշտությունների, սխալների առկայությունը, 
- 
օգտագործված տեղեկատվության աղբյուրներին հղումների բացակայությունը, 
- 
գնահատել   գրականության ցանկում աղբյուրների ներկայացման որակը և դրանց համապատասխանությունը հոդվածի առարկային, 
- 
գնահատել աղբյուրների կազմը, 
- 
պահանջել հղումների ճիշտ ներկայացում: 
13.      Գրախոսությունը պետք է ներառի հետևյալ առաջարկություններից մեկը՝
- 
երաշխավորել բնագրի հրապարակումը. 
- 
թույլատրել բնագրի հրապարակումը՝ միայն հեղինակի կողմից լրամշակվելու (փոփոխություններ և լրացումներ կատարելու) պայմանով. 
- 
մերժել ներկայացված բնագրի հրապարակումը: 
14.      Գրախոսը, բնագիրն ուսումնասիրելուց հետո, պատրաստում է գրավոր կարծիք և այն ներկայացնում «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի էլեկտրոնային հասցեով՝ 
lezu.lezvabanutyun@gmail.com։
5.       ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
15.      Խմբագրությունը գրախոսությունն ուղարկում է հեղինակին միայն նախապես գրախոսության «ապաանձնավորումից», այսինքն՝ գրախոսին առնչվող տեղեկատվությունն ամբողջությամբ հեռացնելուց հետո:
16.      Բնագրի դրական գնահատման դեպքում խմբագրությունը հեղինակին տեղեկացնում է բնագիրը հրապարակման ընդունելու և հրապարակման մոտավոր ժամկետի մասին:
17.      Գրախոսման արդյունքում հեղինակի կողմից բնագիրը լրամշակելու (փոփոխություններ և լրացումներ կատարելու) անհրաժեշտություն առաջանալու դեպքում բնագիրը վերադարձվում է հեղինակին՝ նշելով հստակ ժամկետները, որի ընթացքում հեղինակը պարտավոր է հրապարակվող նյութը լրամշակել և/կամ պատասխանել կատարված դիտողություններին: Հեղինակը, բնագիրը լրամշակելուց և/կամ գրախոսի կողմից կատարված դիտողություններին պատասխանելուց հետո այն վերստին ներկայացնում է խմբագրություն:
18.      Մասնագիտական կարծիք ստանալու նպատակով լրամշակված բնագիրը կրկին ուղարկվում է գրախոսման, որի արդյունքում առաջարկվում է լրամշակված բնագիրը՝
- 
երաշխավորել հրապարակման. 
- 
կրկին լրամշակել. 
- 
մերժել: 
19.      Եթե գրախոսման արդյունքում բնագիրը գնահատվել է բացասական, ապա խմբագրությունն իրավունք ունի այն՝
- 
ներկայացնել լրացուցիչ գրախոսման. 
- 
վերադարձնել այն հեղինակին' հետագա լրամշակման համար, որին հաջորդելու է նոր գրախոսում. 
- 
մերժել հրապարակումը: 
20.     Երկրորդ գրախոսման արդյունքում տրված եզրակացությունը հրապարակման երաշխավորելու կամ մերժելու վերաբերյալ համարվում է վերջնական և փոփոխման ենթակա չէ:
21.      Նյութի հրապարակման մերժման դեպքում հեղինակը (էլեկտրոնային) նամակով տեղեկացվում է այդ մասին, որում նշվում է նաև մերժման պատճառը(ները):
22.     Խմբագրությունը պարտավոր է ապահովել բնագրերի գրախոսականների պահպանության համապատասխան պայմանների ստեղծումը: Բնագրերի գրախոսականները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23.     Բոլոր կարծիքները պահպանվում են խմբագրությունում, իսկ պահանջի դեպքում՝ տրամադրվում Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեին:
 
 
Հավելված 1
 
«Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի հոդվածի գրախոսություն
 
Հոդվածի վերնագիրը   
 
Հոդվածն ընդունելու ամսաթիվը՝ «____» ______________________2022 թ.
1. Հոդվածի արդիականությունը, գիտականությունն ու նորույթը
2. Հոդվածի նպատակն ու խնդիրները ձևակերպելը
3. Հոդվածի կառուցվածքային ու տրամաբանական ամբողջականությունը
4. Շարադրանքը և փաստարկված վերլուծությունների առկայությունը
 
5. Տրամաբանական եզրահանգումների առկայությունը
6. Հոդվածը բարելավելու առաջարկություններ
Եզրակացություն (ընդգծել)
- 
Հետազոտությունը բավարարում է գիտական հոդվածներին վերաբերող  պահանջները և երաշխավորվում է հրատարակման առանց  փոփոխությունների: 
- 
Հետազոտությունը մասամբ բավարարում է գիտական հոդվածներին վերաբերող  պահանջները և երաշխավորվում է հրատարակման գրախոսի առաջարկած փոփոխությունները կատարելուց հետո: 
- 
Հետազոտությունը մասամբ բավարարում է գիտական հոդվածներին վերաբերող  պահանջները և կարող է երաշխավորվել հրատարակման էական շտկումներից և կրկնակի գրախոսությունից հետո: 
- 
 Հետազոտությունը չի բավարարում գիտական հոդվածներին վերաբերող պահանջները և չի երաշխավորվում հրատարակման: 
 
Գրախոս՝
______________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, ստորագրություն
Հոդվածը գրախոսելու ամսաթիվը՝
«___» _____________ 2022 թ.