Արդի հայերենի համապարփակ բառարան

08/09/2023
     Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի էլ. կայքում զետեղված է դոկտ. Հակոբ Այնթապլյանի և պրոֆ. Արտեմ Սարգսյանի  եռահատոր  «Արդի հայերենի համապարփակ բառարանը»  / հատոր Ա , հատոր Բ , հատոր Գ /
       Նախքան տպագրության հանձնելը նպատակ ունենք ստանալու ընթերցող­ների լայն շրջանակի արձագանքները, կարծիքները, դիտողություն­ները, առաջարկները։
       Կակննկալվի, որ այդ ամենի վերջում կունենանք իրապես համապարփակ մի բառարան, որ մի կողմից զերծ կլինի անհարկի օտարաբանություներից, մյուս կողմից` կներառի նորաբանությունների այն շերտը, որ դուրս է մնացել արդի հայերենի բառապաշարն ընդգրկող բառարաններից։
         Ծրագրվում է երեքից-վեց ամսվա ընթացքում այդ գործընթացը ավար­տին հասցնել և ընթերցողների սեղանին դնել վաղուց փնտրված  բառարանը:
         Դիտողությունները և առաջարկները խնդրում ենք ուղարկել  aintablian@aol.com էլ. հասցեով։

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.