Հայոց լեզվի պատմության բաժին

       Գիտությունների ակադեմիայի գիտական հիմնարկների կառուցվածքը հաստատվել է ՀՍՍՌ ժողկոմսովետի 1943թ. նոյեմբերի 25-ի 738 որոշման համաձայն: Ըստ այդմ՝ լեզվի ինստիտուտն ուներ երեք բաժին՝ հայոց լեզվի պատմության և բարբառագիտության սեկտոր, բառարանագրության սեկտոր,  Ն.Յա.Մառի կաբինետ::

        Հայոց լեզվի պատմության բաժինը ղեկավարել են անվանի գիտնականներ Ս. Ղազար­յանը, Վ. Առա­քել­յանը, Լ. Հովհաննիսյանը, Լ. Հովսեփյանը, Վ. Համբար­ձումյանը,  2013 թվականից՝  Գ. Մխիթարյանը:

        Հայոց լեզվի պատմության ուսումնասիրությունը թեպետ անցել է որոշակի ուղի և ունեցել է ակնհայտ ձեռքբերումներ, սակայն դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը հայերենագիտության զարգացման ներկայիս փուլում խիստ արդիական է: Շարունակվում են աշխատանքներն այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Այսպես՝
ա /բառաքննական դիտարկումները, հնդեվրոպական ծագման հայերեն բառերի ստուգաբանությունները որոշ չափով լրացնում են հայերենի բնիկ բառապաշարի բառիմաստային կամ թեմատիկ խմբերը՝ կապված որևէ բնագավառի հետ:
 բ/ Բառապաշարի ուսումնասիրության յուրահատուկ խթան են XVIIIդ. նույնանիշների ձեռագիր բառարանների ուսումնասիրությունը (փոխառյալ, նորակազմ և բարբառային բառերի քննություն), միջ­­նադարյան հայ հոգևոր երգարվեստում գործառող երա­ժշտական տերմինների բառարանի կազմումը, XIIդ. բժշկարանների և  ձեռագրերի հիշատակարանների  լեզվի քննությունը:
դ/Օտար բնագրերի համեմատությամբ ճշգրտումներ են կատարվում XIV դ. թարգմանական գրականության մեջ, պարզվում են լատիներենի բառային ու քերականական առանձնահատկությունները:
ե/ Տարաժամանակյա հայեցակետով ուսումնասիրվում են լեզվական կառուցվածքի առանձին մակարդակները, ինչպես նաև քերականական կարգերի ու խոսքի մասերի զարգացման հարցերը:
 
Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության հիմնական ուղղություները
  • Լեզվի զարգացման տարբեր փուլերում հայերենի բառային կազմի և քերականական կառուցվածքի փոփոխությունների ու դրանց օրինաչափությունների հետազոտություն:
  • Հայերենի և այլ լեզուների բառապաշարային աղերսների քննություն:
  • Գրաբարի բառապաշարի, օտար և բնիկ շերտերի հարաբերակցության, փոխառյալ բառերի գործառական յուրահատկությունների հետազոտություն:
  • Բառաքննական դիտարկումներ և ստուգաբանություններ:
  • Գրբարի բառապաշարի չքննված իմաստային խմբերի ուսումնասիրություն:
  • Նույնանիշների ձեռագիր բառարանների բառապաշարի հետազոտություն:
  • Ճյուղային տերմինաբանության պատմական քննություն:
  • Լատինաբան գրաբարի հետազոտություն:
  • Արևմտահայ աշխարհաբարի պատմության հարցերի քննություն:

 

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.