Սթրեսը հաղթահարելուն ուղղված թրեյնինգային մոդուլի ավարտը

29/07/2025
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում այսօր ավարտվեց 3 մասից բաղկացած՝ թերապևտիկ բաղադրիչով «Սթրեսից կայունություն. խոսքը՝ հոգեբանական խնամքի և դիմակայության քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)» խորագրով գիտագործնական թրեյնինգային մոդուլը։Թիրախային խմբում գիտակրթական մի շարք կազմակերպությունների տարբեր տարիքի, սեռերի ներկայացուցիչներ էին։Մասնակիցները մեծ ապրումակցությամբ կիսում էին սթրեսային փորձառությունների և դրանք հաղթահարելու ուղիներին առնչվող իրենց մտահոգությունները՝ ընդգծելով բառերի նշանակությունը ցավոտ փորձը նորովի ընկալելու և իմաստավորելու ընթացքում։Մոդուլի ավարտին, ի նշան սրթեսը հաղթահարելուն, մասնակիցները ստացան խորհրդանշական «հակասթրես» խաղալիքներ։ Շնորհակալություն ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենությանը աջակցության և լաբորատորիայի մասնագիտական նախաձեռնություններին վստահելու համար։
 
 
 
 
 
 
 
 
 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.