Վալենտին Խաչատրյան

ՎԱԼԵՆՏԻՆ ՄԵԽԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բ․գ․թ․, դոցենտ
Հասցե՝  ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակի 8․, բն․3
Հեռախոս՝  093883133
 
            
Տարեթիվ,  ամսաթիվ,   ծննդավայր
1981 թ.,  23 ապրիլի, Շիրակի մարզ, գյուղ Քարաբերդ։
 
Կրթություն
1987 - 1998 թթ. – Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց, նույն մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոց։
1998 - 2002 թթ․  - ք.Երևան,           Երևանի պետական համալսարան, ­բանասիրական ֆակուլ­­տետ, բակալավրատ։
2002 -2004 թթ․ - ք.Երևան, Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, մագիստրատուրա՝  «Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանու­թյուն» մասնագիտությամբ։
2004 - 2007 թթ․  - ք. Երևան, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա՝ «Գրաբար» մասնագիտությամբ։
 
Գիտական աստիճանկոչում
2008թ․ - «Ղազար Փարպեցու լեզուն» թեմայով թեկնածուական ատենախո­սու­թյուն, բանասիրական գիտությունների թեկնածու։
2016 թ․ - ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) դոցենտի կոչում։
 
Աշխատանքային գործունեություն
2005 - 2006 ուստարի – Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
2007-2012 թթ. -  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի կրտսեր գիտ­աշխատող։
 2012-2018 թթ․- ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի գիտաշխատող։
 2018 թ․-ից առայսօր - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի ավագ գիտաշխատող։
2007-2010 թթ․ - «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոս։
2007-2011 թթ․, 2023-2024 ուստարում - Երևանի՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս։
2012-2014 թթ․- Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս։
2014-2016 թթ․- Վարդենիսի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս։
2012-2016 թթ․ – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ։
2016-2017 ուստարի – Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի Դպրեվանք (Լիբանան) – գրաբարի ուսուցիչ։
2016-2024  թթ․ - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ։
2020-2021 ուստարի – ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դասախոս։
2020-2022 թթ․-  Գորիսի պետական համալսարանի դասախոս։
2024 թ․-ից – «Կիրառական գիտությունների միջազգային համալսարան Հայաստանում» հիմնադրամի դասախոս։
 
Այլ տվյալներ
 
31 գիտական հոդվածների  և 1  ուսումնամեթոդական աշխատանքի հեղինակ է:
2010-2024 թթ. զեկուցումներով  է հանդես եկել «Ջահուկյանական  ընթերցումներ», Երի­տասարդ լեզվա­բան­ների, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի կազմակերպած «Աբեղ­յանական  ընթերցումներ», Պոլիտեխնիկական համալսարանի ամենամյա և այլ հանրա­պետական ու միջազգային գիտաժողովներում։  
2018 թվականից ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտխորհրդի անդամ է։
 
Արժանացել է պատվոգրի՝ Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85 ամյակի կապակցությամբ։
 
Անձնական տվյալներ
  Ամուսնացած է, ունի մեկ որդի:
 
 
Գիտական հոդվածներ
 
  1. Բառերի հնչյունական տարբերակներ Ղազար Փարպեցու երկերում․- Լեզու և լեզվաբանություն, Երևան, Զանգակ-97, 2006, թիվ 1-2, էջ 75-85:
  2. Փարպեցու երկերից ՆՀԲ-ում չվկայված բառերի շուրջ․- Կանթեղ (գիտական հոդ­վածների ժողովածու), Երևան, Ասողիկ, 2007, թ. 1 (30), էջ 136-145:
  3. Բառակազմական տարբերակներ Ղազար Փարպեցու երկերում․- Կանթեղ (գիտական հոդ­վածների ժողովածու), Երևան, Ասողիկ, 2007, թ. 2 (31), էջ 90-98:
  4. Գոյականի հոգնակի թվի կազմության առանձնահատկությունները Ղազար Փարպեցու գործերում․-Հայագիտություն և զուգադրական  լեզվաբանություն, Երևան, Լինգվա, 2008, Զ պրակ, էջ 136-140:
  5. Բարբառային  երևույթներ 17-րդ դարի սկզբի հիշատակարաններում․- Ջահուկ­յանական ընթերցումներ, Երևան, Էդիթ Պրինտ,  2010, մայիսի 6-7, էջ 134-143:
  6. Բառային տարբերակներ հայերեն հիշատակարաններում (17-րդ դարի առա­ջին կես)․-Երիտասարդ լեզվաբանների հանրապետական առաջին գիտա­ժո­ղովի զեկուցումներ, Երևան, Նաիրի, 2011, հուլիսի 7, էջ 29-38:
  7. Քերականական արհեստական, անսովոր  իրողություններ 17-րդ դարի ձեռա­գրերի հիշատակարաններում (1601-1640 թթ.)․- Երիտասարդ լեզվաբան­ների հանրա­պետական երկրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, Զանգակ, 2012, հունիսի 14-15, էջ 142-157:
  8. Գրաբարյան քերականական ձևեր արդի հայերենում և դրանց ուսուցման առանձնահատ­կությունները (գիտամեթոդական հոդված)․-Լրաբեր (գիտական հոդվածների ժողովածու), ՀՊՃՀ-80,  մաս 3, Երևան, Ճարտարագետ, 2013, էջ 947-954։
  9. 5-11-րդ դարերի ձեռագրերի հիշատակարանների բառապաշարը․- Երիտա­սարդ լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, Էդիթ Պրինտ, 2013, հոկտեմբերի 2-3, էջ 39-49:  
  10. 12-րդ դարի ձեռագրերի հիշատակարանների բառապաշարը․- Լրաբեր. գիտական հոդվածների ժողովածու, մաս 3, ՀՊՃՀ-80, «Ճարտարագետ», Երևան, 2014, էջ 803-809։
  11.   Նորահայտ բառեր 13-րդ դարի ձեռագրերի հիշատակարաններում․- «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, «Ասողիկ», Երևան, 2014, էջ 69-76։
  12. Միջին հայերենում փոխառված բառերի գործածությունը ձեռագրերի 15-րդ դարի հիշատա­կա­րաններում․-Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտա­ժողովի զեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2015, էջ 160-169։
  13. Օտար բառերի գործածությունը 13-րդ դարի հիշատակարաններում․-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,  Լրաբեր. գիտական հոդվածների ժողո­վածու, մաս 3, «Ճարտարագետ», Երևան, 2016, էջ 965-971։
  14. Բարբառային բառեր ու բառաձևեր 13-րդ դարի ձեռագրերի հիշատա­կա­րան­ներում․- ԵՊՀ, Աբեղյանական ընթերցումներ, «ԵՊՀ հրատարակչություն», Երևան, 2016, էջ 275-285։
  15. Փոխառյալ բառերի գործածությունը ձեռագրերի 17-րդ դարի հիշատակարաններում (1601-1640 թթ)․-Գիտական հոդվածների ժողովածու (նվիրված է Գ. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին), «Ասողիկ», Երևան, 2017,  էջ 174-190։
  16. Քերականական որոշ իրողություններ ձեռագրերի 17-րդ դարի հիշատակա­րան­նե­րում- Հայերենագիտության արդի խնդիրներ (գիտական հոդվածների ժողովածու), http://www.language.sci.am/hy/conferences/institute-75-years-conferance,  Երևան, 2018,  էջ 99-109։
  17. Օտար բառերի գործածությունը ձեռագրերի 14-րդ դարի հիշատակա­րաններում․- ՀԱՊՀ Լրաբեր (գիտական հոդվածների ժողովածու), մաս III, «Ճարտարագետ», Երևան, 2019,  էջ 759-769։\
  18. Նորահայտ բառեր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ձեռագրերի հիշա­տա­կա­րաններում․-«Ջահուկյանական ընթերցումներ» հանրապե­տական գիտաժողովի զեկուցումներ, ՀՀ ԳԱԱ  «Գիտություն» հրատ․, Երևան, 2019,   էջ 76-85։
  19. Բարբառային-խոսակցական բառեր Ղ Փարպեցու երկերում․- ­ «Հայոց լեզվի պատ­մա­կան ուսումնասիրության արդի խնդիրներ» հոդվածների ժողովածու, Երևան, 2019,  էջ 67 – 77։
  20. Գրաբարյան օրինաչափությունից շեղվող քերականական ձևեր Ղ Փարպեցու  երկե­րում․- Լեզու և խոսք (գիտական հոդվածների ժողովածու), http://language.sci.am/hy/language-and-speech/grabaryan-orinachapowtyownits-sheghvogh-kerakanakan-dzewer-gh-parpetsow-erkerowm, Երևան, 2019։
  21.  Հունաբանության դրսևորումներ Ղազար Փարպեցու երկերում- Արդի հայերե­նագիտության խնդիրներ, Երևան, 2020, 78-85,  http://language.sci.am/hy/modern-armenian-problems։
  22. Գոյականի հոգնակիակազմության որոշ հարցեր արդի հայերենում-  ՀԱՊՀ, Լրաբեր․ գիտական հոդվածների ժողովածու, մաս 3, Ճարտարագետ, Ե․ 2020, էջ 651-659։
  23. Հայերեն ձեռագրերի՝ 13-րդ դարի հիշատակարանների բառապաշարը- Հայոց լեզվի պատմության հարցեր,  IV  պրակ,  Երևան, 2021, 148-198։
  24. Ղազար Փարպեցու երկերի ձեռագրերի լեզվական տարբերությունների շուրջ․-Լրաբեր․ գիտական հոդվածների ժողովածու, մաս II, Ճարտարագետ, Երևան, 2022,  էջ 685-694։
  25. Գոյականի հոգնակիակազմության շեղումներն արդի հայերենում. կանոնարկման առաջարկներ- Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Ե․, 2023, նոյեմբերի 24, էջ 131-145։  DOI: 10.54412/2953822X-2023.1-131։
  26.  Բարբառային բառեր Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» երկում- Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ, Միջազգային գիտաժողոովի նյութեր, Երևան, 2023, նոյեմբերի 2-3, էջ 87-104։ DOI: 10.54412/93055-2023-87։
  27. Բազմիմաստություն և համանունություն. ձևակազմական տարբերություններ- ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) «Լրաբեր»․ գիտական հոդվածների ժողովածու, մաս 2, Ե․, 2024, էջ 585-592։ յ
  28. Հայերենի խառը հապավումները դասակարգման, տարբերակման և գրության որոշ խնդիրներ- Բառագիտության արդի խնդիրներ․ Հ․ Ամալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի նյութեր (Երևան, 2024 թ․, հոկտ․ 10), էջ 11-33։
  29.  Գոյականի հոգնակիակազմության խնդիրները արևմտահայերենում-  Արևմտահայերենը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հնարավորություններ, միջազգային գիտաժողովի նյութեր (Ե․, 2024 թ․, նոյեմբերի 7) , էջ 42-65։
  30. Միջինհայերենյան փոխառությունների գործածությունը XIV դարի երկերում- Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ (միջազգային գիտաժողովի նյութեր), Ե․, 2024, նոյեմբերի 26-27,    էջ 144-158։ http://doi.org/10.54503/978-9939-970-07-3-144։
  31.  Հինգերորդ դարի հայերեն բարբառների հարցը հայերենագիտության մեջ -  Բարբառագիտական ընթերցումներ (միջազգային գիտաժողովի նյութեր), Ե․, 2024, նոյեմբերի 14-15,  էջ 84-114։  http://doi.org/10.54503/978-9939-970-08-0-84։
Գրախոսություններ
32․ Ջահուկյանական ընթերցումներ (գրախոսություն), Պատմաբանասիրական հանդես, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2012, թ. 2 (190), էջ 292-295։
33․ Նոր անդրադարձ հայոց լեզվի պատմության հարցերին․-  Լեզու և լեզվաբա­նու­թյուն, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատարակչություն, Երևան, 2021, 2 (25), էջ 98-102։
34․ «Մերի Սարգսյան, Լեզվաբանության տեսության հար­ցեր, Երևան, «Տիր» հրատ., 2021, 166 էջ»- Լեզու և լեզվաբանություն, 1 (26), ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ․, Երևան, 2022, էջ 97-101։
35․ Հայերենի դերի և ուսուցման վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն -  Լեզու և լեզվաբանություն,  Երևան, 2023, 2 (29), ՀՀ ԳԱԱ հրատ․, էջ 113-117։ DOI: 10.57236/1829-0183-2023.2(29)-113
 
Մեթոդական աշխատանք 
36. Սխալը և ճիշտը լեզվագործածման առանձ­նա­հատկու­թյուն­ները հայերենում (մեթո­դա­կան ցուցումներ), «Ճարտարագետ», Երևան, 2014, համահեղինակ՝  Լ․ ՈՒ․ Հայրապետյան, 70 էջ։
 
Խմբագրական աշխատանքներ
1․ Ս․ Առաքելյան, Ի․ Սարգսյան, Փիլիսոփայություն (ուսումնամեթոդական ձեռնարկ), Երևան, 2022, 178 էջ  (պատասխանատու խմբագիր  Վ․ Խաչատրյան)։
2․ Ա․ Շահինյան, Աշխատանքային միգրացիան որպես երիտա­սարդ­ների հասունության և կարգավիճակի փոփոխության նախաձեռնություն․ սոցիոլո­գիա­կան  ու­սում­նասիրություն, Երևան, Լուսակն, 2023, 110 էջ։

Հայտարարություններ

  • ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
     
    Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ.  հունիսի 27-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով:  
       Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար անհրաժեշտ է...
  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.