ԱՃԱՌՅԱՆ-150․ Հ․Աճառյանի հուշերից

14/03/2026
            Հրաչյա անունն Էլ շատ անսովոր Էր Կոստանդնուպոլսում, կնքահորս` Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում Էր Հրաչյա աղա Մերկերյանը որ շուկայում կաշու վաճառական Էր. շատ    պատվավոր   և   բարեկեցիկ    մարդ   Էր։ Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում Է նաև նրա ան­վան և դնում է իմ վրա։ Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչ­յան։ Կոստանդնուլպոլսում այդ անունն էլ սակավաթիվ Էր։ 1860-ական թվականներից, սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուն­ներ։ Այն ժամանակ ազգային ասելով հասկանում Էին մեր իշ­խանների  և թագավորների   անունները,   Տրդատ,   Տիգրան,   Միհրան,
          Վաղարշակ, Բագարատ և այլն. Չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն։ Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ  կա,  ինչպես  են,   օրինակ, Հրաչյա,   Ցոլակ, Փայլակ և այլն։
 
                                                                                                Հ․Աճառյան, Կյանքիս հուշերից
                                                                                                Պատրաստեց Մ․Շուքուրյանը         

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.