«Հոգեբանական վերնիսաժ» էքսպո-2026

23/04/2026
        2026 թ․ ապրիլի 23-ին Հ․Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան մասնակցեց «Հոգեբանական վերնիսաժ» էքսպո-2026- ն:
       Լաբորատորիան ներկայացրեց զգացողությանը, մտածողությանը և խոսքին վերաբերող գիտական և փորձարարական հանրամատչելի աշխատանքներ:
       Լաբորատորիայի այս տարի ներկայացվող նախագիծը կոչվում էր «Զգացողությունից մինչև խոսող գիտակցություն»։ Աշխատանքներն ուղեկցվում էին նախագծի համանուն մուլտֆիլմով, որը ստեղծել էր լաբորատորիան։ Այն ներկայացնում էր, թե ինչպես են ապրումները ձևավորում անհատին։
  • Գործնական աշխատանքների 1-ին փուլը խոսքի և շարժման համաժամանակյա աշխատանքի վարժություն էր՝քարտերի կիրառությամբ։
  • Երկրորդ փուլը համակարգման և մտածական/խոսքային համաժամանակյա վարժություն էր՝ հավասարակշռող սարքի կիրառությամբ։
  • Երրորդ փուլը ուղեղի արձագանքելու՝արագություն-ճշգրտություն փորձարկելն էր՝ պատկեր-անվանում հակասող հրահանգների կիրառությամբ։
Միջոցառումը հնարավորություն տվեց փորձարարական հանրամատչելի ձևաչափով ներկայացնելու հետազոտական մեթոդները և ոլորտը հասանելի դարձնելու հանրության ևս մի հատվածի։

Հայտարարություններ

  • «Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ արդի հայերենի բաժնի վարիչի թափուր տեղի համար

    Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն...

  • «Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ բառարանագրության բաժնի վարիչի թափուր տեղի համար

    Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն...

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

    «ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:

    Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.