Միջլաբորատոր նոր համագործակցություն

07/05/2026
       Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան 2026թ. մայիսի 7-ին ընդունեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի տարիքային հոգեֆիզիոլոգիայի խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, առաջատար գիտաշխատող Ելիզավետա Գալպերինային։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղությունները՝ հոգեիմաստաբանություն, իմաստագոյացման գործընթացներ, լեզվամտածողության առանձնահատկություններ, խոսքի ճանաչողական մշակում, ինչպես նաև հեղինակային հոգեթերապևտիկ և նարատիվ մեթոդներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մշակման փուլում գտնվող հայերեն շարահյուսական նախագիտելիքային միավորների ուսումնասիրության մեթոդիկային և գործիքներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև տեղահանված բնակչության խոսքային առանձնահատկությունների և հոգեբանական հարմարվողականության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները, օտար լեզվի դասավանդման և հնչող արհեստական բանականության խնդիրները։
     Ջերմ և գիտական մթնոլորտում քննարկվեցին նյարդահոգելեզվաբանության և հոգեֆիզիոլոգիայի արդի մոտեցումները։ Հանդիպման կարևոր արդյունքներից էր առաջիկա համատեղ հետազոտության նախնական հիպոթեզը, որը վերաբերում է դեռահասների և մեծահասակների խոսքի շարահյուսական առանձնահատկություններին: Նախատեսվող հետազոտությունը միավորելու է հոգելեզվաբանական և նեյրոֆիզիոլոգիական մոտեցումները՝ հիմք ստեղծելով հետագա միջլաբորատոր համագործակցության և համատեղ փորձարարական նախագծերի համար։
      Հանդիպումը կարևոր քայլ էր գիտական կապերի ամրապնդման և նոր հետազոտական հեռանկարներ
ձևավորելու ուղղությամբ։

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.