Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

19/04/2019

Ս.թ. ապրիլի 19-ին կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված բնագրային համաբարբառների էլեկտրոնային հրապարակման խնդիրներին: Բնագրային համաբարբառների կազմումը բաժնի ավանդական հետազոտական ուղղություններից է: Տասնամյակներ շարունակ հսկայական աշխատանքներ են տարվել հիմնականում գրաբարագիր հեղի­նակ­ների երկերի բնագրային համաբարբառների կազմման ուղղությամբ: Կարելի է փաստել, որ Հայկական համաբարբառի խմբի բեղմնավոր գործունեության ընթացքում ստեղծվել են գրաբարալեզու ինքնուրույն և թարգմանական գրականության բոլոր խոշորագույն ներկայացուցիչների երկերի բնագրային համաբարբառները:

Դ. Մովսեսյանը, Լ. Գուլգազարյանը,  Հ. Հովհաննիսյանը ներկայացրին բնագրային համաբարբառների կազմման սկզբունքներն ու եղանակները, մեծապես կարևորեցին  համաբարբառների հրատարակման  խնդիրը:  

Բաժնի գիտաշխատակից Ֆ. Հակոբյանը նշեց, որ համաբարբառների էլեկտրոնային հրապարակման խնդիրը լուծված է, քանի որ կազմվել և էլեկտրոնային եղանակով հրապարակվել են բաժնի աշխատակիցների` շուրջ մեկ տասնյակ չտպագրված համաբարբառներ:

Ստորև ներկայացված էլեկտրոնային  համաբարբառները  կարելի է կարդալ առցանց կամ ներբեռնել`

Արիստակես Լաստիվերցի «Պատմութիւն» (կազմող` Դ. Մովսեսյան)

«Գիրք Պիտոյից» (կազմող` Դ. Մովսեսյան)

Խոսրովիկ Թարգմանիչ (կազմող` Դ. Մովսեսյան)

Կիրակոս Գանձակեցի «Պատմութիւն Հայոց» (կազմող` Ա. Աբրահամյան)

Հովհան Մամիկոնյան «Պատմութիւն Տարօնոյ» (կազմող` Լ. Գուլգազարյան)

Հովհան Օձնեցի «Մատենագրութիւնք» (կազմող` Օ. Խաչատրյան)

Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարութիւն» (կազմող` Դ. Մովսեսյան)

Սմբատ Սպարապետ «Դատաստանագիրք» (կազմող` Լ. Գուլգազարյան)

Ուխտանես Եպիսկոպոս «Պատմութիւն Հայոց» (կազմող` Հ. Հովհաննիսյան)

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.