Կիրառական լեզվաբանության բաժնի երրորդ կլոր սեղան-քննարկումը

17/06/2024
       Ս. թ. հունիսի 17-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության լաբորատորիայում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկումների շարքի երրորդ նիստը:
     Կիրառական լեզվաբանության բաժինը մասնագիտական քննարկման էր հրավիրել լեզվի ինստիտուտի բառարանագրության բաժնի գիտաշխատողներին:
      Նիստում քննարկվեցին երկու բաժինների միջև գործակցության հնարավորությունները: Նիստն ամփոփվեց երկու բաժինների միջև ապագա համատեղ աշխատանքների գաղափարով, լեզվի իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված հանրամատչելի նյութերի հրապարակման առաջարկով։ Կիրառական լեզվաբանության բաժինը իր պատրաստակամությունը հայտնեց բառարանագրության բաժնին՝ աջակցելու նոր բառեր հավաքելու աշխատանքներում:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.