Ուշադրությու՛ն

16/11/2023

         ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

         Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության լաբորատորիայում (ք․ Երևան, Գ․ Լուսավորչի 15, 2-րդ հարկ)։ Սկիզբը՝ ժամը 14։00-ին։

       Սեմինարը նվիրված է էլեկտրոնային բառարաններից օգտվելու հմտություններին։ Սեմինարի բանախոսներ՝ Գ. Գրիգորյան (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ), Ս. Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժին), Վ. Բաղրամյան (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բառարանագրության բաժին), Հ. Մարաշլյան (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժին):

          Լրացուցիչ տեղեկությունների և սեմինարին գրանցվելու համար մինչև նոյեմբերի 16-ը զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094545340։ Տեղերը սահմանափակ են։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •          Հրավիրում  ենք մասնակցելու «Շիրակը հայոց բառ ու բանի գանձարան»  միջազգային գիտա­ժողո­վին:
            Կազմակեր­...

Ատենախոսություններ

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

Մարիամ Արթուրի Ադամյան  «Անգլերենի և հայերենի «տարիք» իմաստային դաշտի լեզվաճանաչողական

վերլուծություն»  (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական    ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.