Տեղի ունեցավ բարբառագիտության բաժնի հերթական նիստը

07/07/2024

ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական նիստի օրակարգում դրված էր բաժնի վարիչի պաշտոնի թեկնածուի առաջադրման հարցը։ Նիստը ղեկավարում էր ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանը։ Բաժնի բոլոր աշխատակիցները համակարծիք էին, որ վերջին տարիներին գիտական
լուրջ հաջողություններ գրանցած բաժնի աշխատանքների մեջ մեծ է ներկայիս վարիչի՝ բ.գ.դ. Վիկտոր Կատվալյանի դերը։ Ուստի և նա կրկին առաջադրվեց այդ պաշտոնում։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ պրն Կատվալյանն իր պատասխան խոսքում կարևորեց հայ բարբառների հետազոտական աշխատանքները նորովի կազմակերպելու անհրաժեշտությունը և ընդհանուր գծերով ներկայացրեց առաջիկա տարիներին կատարելիք հետազոտությունների տեսլականը։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.