Միջազգային նոր համագործակցություն ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում

24/06/2024
           ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը միջազգային համագործակցության առաջարկ ստացավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական գիտական բազային կազմակերպության Հ. Իբրահիմովի անվան համալիր հետազոտական ինստիտուտից, և երկու կողմերի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:
       Պայմանագրի շրջանակում սկիզբ դրվեց առաջին համատեղ գիտական ուսումնասիրությանը, որը հոգելեզվաբանության ուղղությամբ իրականացնելու են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը և ՌԳԱ համալիր հետազոտական ինստիտուտի բանասիրության և մշակութաբանության լաբորատորիան: Մշակվեց հոգելեզվաբանական բազմալեզու գիտափորձի հայոց լեզվի հատվածի մեխանիզմը, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկվեցին  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում հոգենյարդալեզվաբանական ընդլայնված հետազոտությունների հարթակ ստեղծելու ուղղությամբ:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.