Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

08/02/2019

         2019թ. փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված համակարգչային լեզվաբանության արդիական խնդիրներին: Բանախոս բ.գ.թ. Ֆ. Հակոբյանը,  ներկայացնելով appliedlinguistics.am   կայքը, նշեց. «Հայագիտության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, տեսական և կիրառական լեզվաբանության խնդիրների, դրանց լուծման նորագույն հետազոտական մեթոդների` գիտական պատշաճ մակարդակով ներկայացումը էապես կարևորվում է ընդհանուր լեզվաբանության զարգացման արդի փուլում:

appliedlinguistics.am   կայքը ստեղծելիս նկատի ենք ունեցել ժամանակակից կիրառական և համակարգչային լեզվաբանության բարձրագույն մակարդակն արտացոլելու, հայ գիտական հանրությանը դրանց նպատակները, արդիական խնդիրները և զարգացման հեռանկարները ներկայացնելու անհրաժեշտությունը:

Կիրառական լեզվաբանությանը նվիրված օտարալեզու կայքերը քիչ չափով կարող են օգտակար լինել համակարգչային լեզվաբանությամբ հետաքրքրվող հայ  լեզվաբանի համար մի քանի հիմնական պատճառներով:

          Հարկ է նկատել, որ զգալի անջրպետ կա հայ և համաշխարհային համակարգչային լեզվաբանության միջև, քանի որ եթե Հայաստանում համակարգչային լեզվաբանությունը նոր ձևավորվող գիտություն է և լեզվաբանների շրջանում ոչ այնքան հայտնի, համաշխարհային համակարգչային լեզվաբանությունը հասել է զարգացման այնպիսի մակարդակի, որ լեզվաբաններն իրենց հոդվածներում լեզվաբանական այս կամ այն խնդրի լուծման համար առաջարկում են ծրագրային որևէ լուծում՝ լայնորեն օգտագործելով տարատեսակ ալգորիթմներ: Այս հանգամանքը առավելագույն չափով բարդացնում է համակարգչային լեզվաբանությամբ հետաքրքրվող հայ լեզվաբանի գործը:

         կայքերը համակողմանիորեն ու սպառիչ կերպով չեն ներկայացնում կիրառական լեզվաբանության բոլոր խնդիրները: Սա ենթադրում է, որ մասնավոր խնդրի մասին ամփոփ պատկերացում կազմելու համար պետք է ծանոթանալ բոլոր կայքերում եղած նյութերին։

Ի վերջո պակաս կարևոր չէ հայ լեզվաբանության մեջ այս ուղղությամբ տարվող աշխատանքները, հետազոտական արդյունքները, իրականացված նախագծերը ներկայացնելու խնդիրը:

          appliedlinguistics.am  կայքը շահեկանորեն տարբերվում է օտարալեզու մյուս կայքերից, քանի որ այն ներկայացնում է կիրառական և համակարգչային լեզվաբանության արդիական բոլոր հիմնախնդիրները:

Կայքը կարող է օգտակար լինել լեզվաբանների, լեզվածրագրավորողների, ուսանողների, ինչպես նաև գիտական հանրության լայն շրջանակների համար»:

 

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.