Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

17/04/2019
       Ս.թ. ապրիլի 17-ին հայոց լեզվի պատմության բաժնում  քննարկվեց  նույնանիշների՝  XVIII դարից ավանդված ձեռագիր բառարաններում վկայված նորակերտ բառերին վերաբերող հոդվածը։
     Բանախոսը, անդրադառնալով Գևորգ Ջահուկյանի այն դիտարկմանը,  որ միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանների ուսումնասիրությունը կարևոր նյութ է տալիս հայոց լեզվի պատմությանն ու ստուգաբանությանը, նշեց՝ ասվածն անվերապահորեն վերագրելի է նույնանիշների` XVIII դ. ավանդված ձեռագիր բառարաններին. դրանք չունեն բնագրային օրինակներ, հետևաբար փորձ է արվում այդ բառերի գոյությունը հաստատել հայերենի բառակազմության առանձնահատկություններով, հետագայում լույս տեսած բառարաններով, հնարավորության դեպքում՝ նաև բնագրային օրինակներով, այլև պարզել և պարզաբանել  բառիմաստային զարգացումները և փոփոխությունները:
     Նույնանիշների՝  XVIII դ. ավանդված ՁԲ-ներից առանձնացրած նորակազմ բառերի քննու­թյամբ բանախոսը պարզել  է, որ այդ բառերը XVIII- XIX դդ. արձանագրել են բառարա­նագիրները, դրանք գործածել են ժամանակիցները, և ըստ բառարանային տվյալների՝ մի քանիսը պահպանվել են հայոց լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակներում։
     Բաժնի գիտաշխատակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.