Բարբառագիտության բաժնի հերթական նիստը

06/03/2023

         Ամեն երկուշաբթի ԼԻ բարբառագիտության բաժնի նիստերն ընթանում են աշխատանքային լուրջ քննարկումներով՝ բաժնի ստանձնած ծավալուն ծրագրերը ժամանակին և որակով կատարելու նպատակամղումով։ Այս տարի մեր գիտական թեմաներից բացի ստանձնել ենք նաև մի շատ ինքնատիպ նախաձեռնություն։ Նպատակ ունենք գրեթե կես դար ԼԻ բարբառագետների հավաքչական աշխատանքների շնորհիվ բաժնում կուտակված բարբառային գրանցումներից դուրս գրել և  պատշաճ հրատարակությամբ  հանրությանը ներկայացնել Հ.Թումանյանի «ՍՈւՏԱՍԱՆԸ»  հեքիաթի թարգմանությունը շուրջ 500 խոսվածքներով։ Հուսանք, որ մեծ ջանքեր և մասնագիտական հմտություն պահանջող այդ կարևոր գործը համատեղ աշխատանքով իր լրումին կհասցնենք մոտ ապագայում։

                        Ավագ  գիտաշխատող        Ջեմմա  Բառնասյան

          

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.