- Համեմատիր սեռական հոլովի ձևերը, յուրաքանչյուր դեպքում նախ որոշիր բառի ուղիղ ձևը, ապա՝ գրաբարյան սեռականում հանդես եկող հոլովիչը, որով որոշվում է, թե ո՛ր հոլովման է ենթարկվում բառը.
աշխարհաբար գրաբար
տիտանի տիտանայ
սկզբի /ուղղ. սկիզբ/ սկզբան /ուղղ. սկիզբն/
սրտի սրտի
գրի գրոյ
վագրի վագեր
ծովի ծովու
Վարժություն 43. Հետևյալ ձևերում գտիր հոլովիչները և որոշիր, թե որ հոլովման են ենթարկվում այդ բառերը.
բանի, արծաթոյ, արջու, աստեղ, եզեր, աղեղան, Հայկայ, ժամու, պտղոյ, արևու, ձայնի, արքայի, ազդեր, արկեղ, տան, մկան, Արշակայ, դստեր, Վաչէի, սերման, լուսոյ, Աբրահամու, Մարաց, ձկան, կայսեր, շղթայի, բազէի, թռչնոյ, Կարնոյ, հաւու, Յովսեփու, հանդիսի:
2. Որոշիր եզակի բացառական, գործիական և հոգնակի թվի բոլոր հոլովների հոլովակերտները, այսինքն՝ հոլովական այդ ձևերը կերտող, ձևավորող մասնիկները /կարելի է ասել՝ հոլովների վերջավորությունները/.
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. փայտ դուստր գործ փայտք դստերք գործք
Սեռ. փայտի դստեր գործոյ փայտից դստերց գործոց
Տր. փայտի դստեր գործոյ փայտից դստերց գործոց
Հայց. փայտ դստեր գործ փայտս դստերս գործս
Բաց. ի փայտէ ի դստերէ ի գործոյ ի փայտից ի դստերց ի գործոց
Գործ. փայտիւ դստերբ գործով փայտիւք դստերբք գործովք
Ծանոթություն: Եզակի ուղղական և հայցական հոլովները հոլովակերտ չունեն, սեռական և տրական հոլովները հազվադեպ ունենում են ն, ջ, նջ հոլովակերտներ /այր – առն, կին – կնոջ, տիւ – տուընջեան/, տրականը նաև՝ ում /հին – հնում/:
3. Համեմատիր բառերի ուղղական և սեռական հոլովաձևերը, որոշիր՝ սեռականում հոլովիչն ավելանում է բառի վերջում /արտաքին հոլովում/, թե բառի ներսում /ներքին հոլովում/.
ուղղ. Հայկ սեռ. Հայկայ ուղղ. սիրտ սեռ. սրտի ուղղ. ծառ սեռ. ծառոյ
ուղղ. ձուկն սեռ. ձկան ուղղ. եզր սեռ. եզեր ուղղ. ժամ սեռ. ժամու
4. Համեմատիր հոլովական հետևյալ հարացույցները, ուշադրություն դարձրու, որ առաջին դեպքում եզակի և հոգնակի բոլոր թեք հոլովներում հանդես է գալիս նույն հոլովիչը /պարզ հոլովում/, իսկ երկրորդ դեպքում հոլովմանը մասնակցում են երկու հոլովիչներ /խառը հոլովում/.
Ուղղ. հաց հացք Ուղղ. մեծ մեծք
Սեռ. հացի հացից Սեռ. մեծի մեծաց
Տր. հացի հացից Տր. մեծի մեծաց
Հայց. հաց հացս Հայց. մեծ մեծս
Բաց. ի հացէ ի հացից Բաց. ի մեծէ ի մեծաց
Գործ. հացիւ հացիւ Գործ. մեծաւ մեծաւք
5. Համեմատություններով որոշիր հոլովների կազմությունը գրաբարում.
ա/ եզակի ուղղական - եզակի սեռական և տրական
տիտան – տիտանայ, աղեղն – աղեղան, դուստր - դստեր, ճառ- ճառի, գետ – գետոյ, ծով - ծովու
բ/ եզակի սեռական և տրական - հոգնակի սեռական և տրական
տիտանայ – տիտանաց, աղեղան – աղեղանց, դստեր – դստերց, ճառի – ճառից, գետոյ – գետոց, ծովու – ծովուց
գ/ եզակի ուղղական – եզակի հայցական
տիտան – /զ/տիտան, աղեղն –/զ/ աղեղն, դուստր - /զ/դուստր, ճառ - /զ/ճառ, գետ – /զ/գետ, /զ/ ծով – ծով
դ/ հոգնակի ուղղական – հոգնակի հայցական
տիտանք - /զ/տիտանս, աղեղունք - /զ/աղեղունս, դստերք - /զ/դստերս, ճառք - /զ/ճառս, գետք - /զ/գետս
ե/ եզակի տրական – եզակի բացառական
տիտանայ – ի տիտանայ, աղեղան – յաղեղանէ, դստեր – ի դստերէ, ճառի – ի ճառէ, գետոյ – ի գետոյ, ծովու – ի ծովէ
զ/ հոգնակի տրական – հոգնակի բացառական
տիտանաց – ի տիտանաց, աղեղանց – յաղեղանց, դստերց – ի դստերց, ճառից – ի ճառից, գետոց – ի գետոց, ծովուց – ի ծովուց
է/ եզակի սեռական – եզակի գործիական
տիտանայ – տիտանաւ, աղեղան – աղեղամբ, դստեր – դստերբ, ճառի – ճառիւ, գետոյ – գետով, ծովու – ծովու
ը/ եզակի գործիական – հոգնակի գործիական
տիտանաւ – տիտանաւք, աղեղամբ – աղեղամբք, դստերբ – դստերբք, ճառիւ – ճառիւք, գետով – գետովք, ծովու – ծովուք
Ծանոթություն: Գրաբարը ներգոյական հոլով չուներ: Այդ հոլովի իմաստը արտահայտվում էր Ի նախդրով և եզակի տրական ու հոգնակի հայցական հոլովներով. ի տան /տան մեջ/, ի տունս /տներում/, յարկեղ /արկղում/, յարկեղս /արկղերում/, ի սրտի /սրտում/, ի սիրտս /սրտերում/, ի ծովու /ծովում/, ի ծովս /ծովերում/: Ա և Ո արտաքին հոլովումների դեպքում ներգոյական հոլովի իմաստը արտահայտվում է Ի նախդրով և հայցական հոլովով. ի տիտան /տիտանի մեջ/, ի տիտանս /տիտանների մեջ/, ի ջուր /ջրում/, ի ջուրս /ջրերում/:
Վարժություն 44. Թարգմանիր աշխարհաբար.
Խոնարհութիւն է եւ սիրել զեղբայրն, քանզի սիրոյ պատուիրանքն այսոքիկ են՝ խոնարհիլ յընկերն, ի հիւանդութեան ցաւակից լինել, ի տրտմութեան մխիթարել, զանձն ի ծառայութիւն տալ: Իսկ հպարտն զայս ոչ առնէ եւ ոչ համարի զեղբայրն արժան խոնարհիլ ի նա, այլ զինքն գեր ի վերոյ համարի, քան զամենեսեան:
Վասն այսորիկ գրեալ է, եթէ. <Խոնարհութիւն որպէս աղ համեմիչ է ամենայն առաքինութեան, եւ ուր սէր եւ խոնարհութիւն ոչ է, հատեալ եւ ի բաց ընկեցեալ է առաքինութիւն>:
Խոնարհութիւն է, որ զառաքինութիւն զինչ եւ առնես, ոչ ածես հանապազ զմտաւ եւ հպարտանաս, որպէս փարիսեցին, այլ զոր ինչ մեղանչես, զայն ածես զմտաւ եւ խոնարհեցուցանես զմիտսդ: Որպէս եւ առաքեալն յանցաւոր համարէր զանձն եւ ասէր. <Հայհոյիչ էի եւ թշնամանիչ, եւ գտի ողորմութիւն>: Եւ դարձեալ, թէ՝ <Զառ ի յետոյսն մոռացեալ եմ զառաքինութիւնն եւ յառաջադէմս նկրտեալ>:
Խոնարհութիւն է, յորժամ փառաւորեն զքեզ մարդիկ եւ պարգեւս տան, դու ոչ համարիս ըստ քո անձինդ արժանեաց, այլ զԱստուած փառաւորես եւ գոհանաս, եւ ասես, եթէ՝ <Այս ի Քո յողորմութենէդ է եւ ոչ ըստ իմ արժանեաց>: Որպէս ասէ Սողոմոն. <Որչափ ի մեծութիւն հասանիս, ի խոնարհութիւն կալ զանձն քո, եւ առաջի Տեառն գտցես ողորմութիւն եւ շնորհս>:
Խոնարհութիւն է, որ վշտի հանդիպիս, եւ նեղութիւն հասանէ ի վերայ քո, դու ոչ տրտմիս, այլ գոհանաս զԱստուծոյ, եթէ ես ոչ այսչափ միայն, այլ եւս բազում պատժոց արժանի եմ ըստ մեղաց իմոց, եւ աւրհնեալ է Աստուած, որ յայս անցաւոր կեանքս եւ ի մահկանացու մարմնի եւ վշտի արար զիս արժանի: Որպէս ասէ առաքեալ. <Հաճեալ եմ ընդ նեղութիւնս եւ ընդ վիշտս, ընդ չարչարանս, զի յորժամ տկարանամ, յայնժամ զաւրանամ>:
Խոնարհութիւն է գձուձ հանդերձն, որ ոչ զգենու զպատուականն եւ փառաւորն, քանզի փառք մարդիկ ի հանդերձից որսան: Վասն որոյ գրեալ է. <Մի՛ զգեստիւք խենեշասցուք կակղաւք եւ շուրջ պճնեցելովք, որոց գեղեցկութիւն է ապաշնորհ>:
5. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.