1982-1984թթ.

  1982թ.
        Ինստիտուտի կառուցվածքը և գիտական կադրերը
            Ինստիտուտն ունի 11 բաժին. դրանք են՝ ժամանակակից հայոց լեզվի, հայոց  լեզվի պատմության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բարբառագիտության, բառարանագրության և բառագիտության, տերմինաբանության և խոսքի մշակույթի, հայկական համաբարբառի, կիրառական լեզվաբանության, կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության,  քարտագրման  և բազմացման, զուգադրական-տիպաբանական հետազոտությունների բաժիններ:
            Ինստիտուտի կազմում գործում են ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիան և գրադարանը:  Ինստիտուտը ունի 139 աշխատակից, որոնցից 72-ը գիտաշխատակիցներ են: Ինստիտուտն ունի 5 ասպիրանտ:
            Գ. Ջահուկյանի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվում են տեսական սեմինարներ:
Մայիսի11-14- Ծաղկաձորում տեղի է ունենում երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ կոնֆերանսը՝ նվիրված Սովետական Միության կազմավորման 60-ամյակին: Կոնֆերանսին մասնակցում էին երիտասարդ լեզվաբաններ ոչ միայն մեր հանրապետության տարբեր քաղաքներից, այլև Մոսկվայից, Թբիլիսիից, Բաքվից, Ստեփանակերտից:    Կոնֆերանսում զեկուցումներով ու հաղորդումներով հանդես եկան լեզվի ինստիտուտի 25 երիտասարդ գիտաշխատակից:
            Ինստիտուտում կազմակերպվում է ամենամյա հաշվետու գիտական նստաշրջան, որի ժամանակ տարբեր բաժինների գիտաշխատակիցները հանդես են գալիս իրենց գիտահետազոտական թեմաների վերաբերյալ զեկուցումներով ու հաղորդումներով:
 
                           Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
            Լեզվի ինստիտուտը շարունակում է գիտական կապեր պահպանել արտասահմանյան առանձին գիտնականների և կազմակերպությունների հետ: Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև, 1981-85 թթ. համար պլանավորվում է նոր թեմա՝ «Կախումների քերականության մեթոդները հայերենի և գերմաներենի պարզ նախադասության վերլուծության ժամանակ և ընդհանուր մեթոդաբանության մի քանի հարցեր» , կազմված է աշխատանքների կոնկրետ պլան, քննարկվել են համագործակցության նպատակներն ու սպասվող արդյունքները: Կատարված է ենթաթեմաների բաշխումը առանձին հետազոտողների միջև:
            Լեզվի ինստիտուտն ընդունել է անգլիացի լեզվաբան Ջ. Յ. Պրեսին:
            Նախնական բանակցություններ են տարվել լեզվի ինստիտուտի և Բուլղարիայի Սոֆիայի համալսարանի ներկայացուցիչների միջև՝ հայերեն լեզվով սղագրության մեքենագրական սարքավորումների և դրանց գիտական ծրագրի մշակման, ինչպես նաև դրանց արտադրության կազմակերպման վերաբերյալ:
            Շարունակվում է գիտական գրականության փոխանակումը արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների հետ:
Սեպտեմբերի 21-25- Տեղի է ունենում միջազգային հայերենագիտական գիտաժողով, որին մասնակցում են 99 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովին զեկուցումներ կարդացին լեզվի ինստիտուտի երկու  տասնյակից ավելի գիտաշխատողներ: Գիտոժողովի թեզիսները լույս են տեսել 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
 
 1983թ.
           Ինստիտուտում գործում է 11 բաժին: Ինստիտուտի կառուցվածքում փոփոխություն չի կատարվել: Աշխատակիցների թիվը՝ 143, որոնցից 79-ը գիտաշխատակիցներ են: Ասպիրանտուրայում ուսանում է 9 ասպիրանտ:
            Տեղի է ունեցել ամենամյա հաշվետու գիտական նստաշրջան:
            Ինստիտուտի մի շարք գիտաշխատակիցներ զեկուցումներով ու հաղորդումներով մասնակցել են համամիութենական և հանրապետական կոնֆերանսներին: Վ. Մ. Գրիգորյանը, Լ. Ա. Սարաջևան, Հ. Գրիգորյանը, Օ. Գրիգորյանը և Ս. Պողոսովան մասնակցել են սլավոնագետների 9-րդ համագումարին / Կիև 6-14. 9. 1983թ. /, Ժ. Մանուկյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Մանուկյանը՝ գիտական սեմինարին / Տալլին / 1983թ. /, Է. Հ. Գրիգորյանը՝ վինոգրադովյան ամենամյա ընթերցումներին / Մոսկվա, 1983թ. /, Վ. Ջիհանյանը՝ Կովկասի անվանագիտությանը նվիրված համամիութենական 3-րդ կոնֆերանսին / Թելավի /, Բ. Ներսիսյանը՝ Գեորգևյան տրակտատի 200-ամյակին նվիրված՝ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների գիտական կոնֆերանսին/ Թբիլիսի,18-20, 5. 1983թ. /:
            Է. Աղայանը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվում է  Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
                                                                                 (ԵՊՀ, տարեգրություն, էջ 257, Եր., ԵՊՀ հրատ., 2009)  
                    Գիտատեխնիկական աշխատանքների կոորդինացում
            Իր աշխատանքներն է շարունակում լեզվաբանության գծով կոորդինացիոն խորհուրդը, որն իր նիստերի ժամանակ քննարկում է լեզվաբանության գծով գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման ընթացքը հանրապետությունում: Վերացվում է տարբեր հիմնարկություններում կատարվող գիտահետազոտական աշխատանքների զուգահեռությունը: Բուհերի ամբիոնները կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա ճշգրտումներ են մտցնում իրենց պլանների մեջ:  Համագործակցություն է հաստատվում Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի և լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի միջև՝ բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ուղղությամբ:
                     Գիտաինֆորմացիոն և գործնական աշխատանքներ
              Ինստիտուտի առաջատար աշխատակիցները ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի և մասնագիտական տերմինաբանական հանձնաժողովների անդամներ են: Նրանք մշակել և քննարկման են ներկայացրել տերմինաբանության, ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ որոշումների նախագծեր, մասնակցել են կոմիտեի նիստերին ու քննարկումներին:
              Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ / Գ. Բ. Ջահուկյան, Ն. Ա. Պառնասյան, Ս. Գ. Աբրահամյան և այլն/ ակտիվորեն մասնակցում են լուսավորության և բարձրագույն կրթության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, օժանդակում դասագրքերի կազմման և խմբագրման գործին, հանդես գալիս որպես հեղինակներ:
              Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել ժամանակակից հայոց լեզվի և տերմինաբանության ու խոսքի մշակույթի բաժինների աշխատակիցները: Նրանք մշտապես կապ են պահպանել թերթերի և ամսագրերի խմբագրությունների հետ: Երևանի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների համար զեկուցումներ են կարդացել խոսքի մշակույթի, հայոց լեզվի զարգացման, սովետահայ լեզվաբանության անցած ուղու և այլ հարցերի վերաբերյալ:
              Լ. Բ. Պետրոսյանը մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի թարգմանչական խորհրդի անդամ է:
              Ինստիտուտում պարբերաբար կազմակերպվում է ,,Հայոց լեզվի ուսուցչի օր,, , որի ժամանակ հանրապետության առաջատար լեզվաբանները հանդես են գալիս զեկուցումներով ու խորհրդատվություն անցկացնում հայոց լեզվի տեսության և նրա դասավանդման մեթոդիկայի հարցերի վերաբերյալ:
              Ա. Սարգսյանը, Հ. Սուքիասյանը, Ռ. Շալունցը վարում են ,,Մեր լեզուն, մեր խոսքը,, հեռուստատեսային հաղորդաշարը: Հաղորդաշարի աշխատանքներին մասնակցում և գործուն աջակցություն է ցույց տալիս Լ. Հովսեփյանը:
              Գ. Վահանյանը ղեկավարում է ,,Լեզվասեր,, ակումբի աշխատանքները:
 
                           Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
              Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև: 1981-1983թթ. համար պլանավորվել է նոր թեմա՝ ,,Կախումների քերականության մեթոդները հայերենի և գերմաներենի պարզ նախադասության վերլուծության ժամանակ և ընդհանուր մեթոդաբանության մի քանի հարցեր,,: Կազմված է աշխատանքների կոնկրետ պլան, քննարկվել են համագործակցության նպատակներն ու սպասվող արդյունքները: Կատարված է ենթաթեմաների բաշխումը առանձին հետազոտողների միջև: ԳԴՀ-ում տպագրվել է ժողովածու / Linguistische Studien,108, Berlin, 1983 / ձեռք բերված արդյունքների մասին, և նախատեսվում է երկու ժողովածու լույս ընծայել Երևանում:
              Շարունակվում է գիտական գրականության փոխանակումը արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների հետ:
               ԱՄՆ-ում լույս տեսնող ,, Annuel of Armenian Linguistics,, -ում /vօl. 4, 1983 / տպագրված են Գ. Բ. Ջահուկյանի, Ն. Ա. Պառնասյանի և Ա. Հ. Խաչատրյանի հոդվածները:
               ԳԴՀ-ից ժամանում  է 2 հոգուց բաղկացած պատվիրակություն:
              Ինստիտուտի աշխատակից Ե. Մելքոնյանը գործուղված է Կիպրոսի Մելքոնյան վարժարան:    
               Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տարեկան հաշվետվությունից.
                                                                             (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 45)
                       
 1984թ.
  Փետրվար-Ինստիտուտում 10 օրով հյուրընկալվում են Գերմանիայի լեզվաբաններ Ա. Մենդելը, Ու Յունգը, Գ. Հասսեն:
 
Սեպտեմբեր  3-24 Ինստիտուտում հյուրընկալվում է Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի պետհամալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչ Լ. Դեժյոն: Լ. Դեժյոյի այցը լեզվի ինստիտուտ նախատեսված էր ՀՍՍՀ ԳԱ և Հունգարիայի ԳԱ միջև երկկողմանի գիտական համագործակցության պլանով (1981-1985թթ.): Լ. Դեժյոն ինստիտուտի տիպաբանական-զուգադրական հետազոտությունների բաժնում կարդաց մեկ, մաթեմատիկական և կառուցվածքային լեզվաբանության բաժնում` երկու զեկուցում: Հոկտեմբերի 22
                  Ա.Ա. Անթոսյանը 1 տարով գործուղվում է ԱՄՆ` Դետրոյթի Ալեք Մանուկյան դպրոցում հայոց լեզու դասավանդելու :
Նոյեմբերի 9-ից Գ. Բաղդիշյանը 1 տարով գործուղվում է Կիպրոս` Մելքոնյան վարժարանում հայոց լեզու դասավանդելու:
Նոյեմբերին 10 օրով ինստիտուտում հյուրընկալվում են Յու. Կունցեն և Ու. Լինդները (ԳԴՀ):
                                                                                      (ՀԱԱ, ֆ. 1085, գ.7, գ. 46)
 
             «Ժամանակակից հայոց լեզու» եռահատոր աշխատությունը արժանանում է  ՀՍՍՀ պետական մրցանակի:
           «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստատեսային հաղորդաշարը արժանանում է  ՀՍՍՀ պետական մրցանակի (գիտական ղեկավար՝ Ն. Ա. Պառնասյան):
Գիտխորհրդի կողմից կազմված հանձնաժողովը հետևյալ կազմով՝ Ն. Պառնասյան, Հ. Մուրադյան, Ս. Աբրահամյան, Ռ. Ուռուտյան, Լ. Հովսեփյան, Հ. Օհանյան և Ռ. Թոխմախյան, 1985 թ. հունվարի 8-ից  20-ը անցկացրեց ինստիտուտի  1984 թ. գիտահետազոտական պլանների կատարման  և նախորդ տարիներին ավարտված աշխատանքների փաստացի ստուգումներ ըստ բաժինների: Ստուգման արդյունքների մասին զեկուցագիրը պահպանվում է ՀԱԱ 1085 ֆոնդի N7 ցուցակի 8-րդ գործում (էջ 1-26):

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.