1961-1964թթ.

   1961թ.
             Ժամանակակից հայոց լեզվի սեկտորին կից 1961 թ. սկզբին կազմակերպվում է փորձառական  հնչյունաբանության կաբինետ: 
               Վ. Հայրապետյանի՝ 1961 թ. առաջին  կիսամյակի հաշվետվությունից   (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 5, գ. 146) 
               Գուրգեն Սևակը արժանանում է ՀՍՍՀ, իսկ 1970 թ.՝ Վրաց.ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
   1962թ.
            Ինստիտուտն  ունի  3 սեկտոր՝ 
  1. ժամանակակից հայոց լեզվի՝ փորձառական հնչյունաբանության կաբինետով հանդերձ,
  2. հայոց լեզվի պատմության  ու  բարբառագիտության,
  3. բառարանագրության :                                                         
Մարտի 6 -Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դիրեկտորի պարտականություններից ազատվում  է ակադեմիկոս Ա.Ս. Ղարիբյանը,   և ինստիտուտի նոր դիրեկտոր  է  նշանակվում պրոֆեսոր Գ.Բ. Ջահուկյանը:                                                        
Հունիս-հուլիս- Գիտությունների ակադեմիայի նախագահության բյուրոյի որոշմամբ լեզվի ինստիտուտի կազմի մեջ է մտնում  ակադեմիայի լեզուների ամբիոնը՝ իր 6 անդամներով հանդերձ:
Սեպտեմբերի 1-Ինստիտուտի առջև դրված կարևորագույն պրոբլեմների մշակմանը նպաստելու,  ինստիտուտը բարձրորակ կադրերով ապահովելու  նպատակով նախագահության բյուրոյի որոշմամբ կեսական հաստիքով համատեղությամբ աշխատանքի են ընդունվում  ՀՍՍՌ ԳԱ թղթակից - անդամներ  Գ. Սևակը  և  Է. Բ.  Աղայանը:  (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 86)
                                                                                                                                                                                                                 
   1963թ.
          Սկիզբ է դրվում  քարտարանի համաբարբառից ընտրովի քարտարան ստեղծելու կարևորագույն գործին:
            Կոմպլեկտավորվում է ընդհանուր լեզվաբանության բաժինը, որի կազմի մեջ է մտնում նաև փորձառական հնչյունաբանության կաբինետը:
            Պրոֆ. Գուրգեն Սևակի կողմից խմբագրվում և հրատարակության է հանձնվում ավագ գիտաշխատակից Ա. Սուքիասյանի ,,Հայոց լեզվի հոմանիշների բառարանը,,:
            Ավարտված և հիմնականում խմբագրված է Հ. Պետրոսյանի,Ս. Գալստյանի և Թ. Ղարագյուլյանի ,,Լեզվաբանական բառարանը,,:
            Ինստիտուտը ունի չորս բաժին. 1/ ժամանակակից հայոց լեզվի, 2/ բառարանագրության, 3/ հայոց լեզվի պատմության և 4/ ընդհանուր լեզվաբանության:
            Բառարանագրության բաժինը մշտապես օգնում է առանձին բառարանների հեղինակներին: Մասնագիտական խորհրդատվություն են ստացել կենդանաբանական, իրավաբանական, բուսաբանական, աշխարհագրական և այլ բառարանների հեղինակները: Ինստիտուտի աշխատակիցները մշտապես օգնում են հանրապետության համապատասխան մարմիններին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջնակարգ դպրոցներում հայոց լեզվի և ընդհանրապես լեզուների դրվածքը ստուգելու և բարելավելու գործում: Միջնակարգ դպրոցների հայոց լեզվի դասագրքի հեղինակն է ինստիտուտի աշխատակից դոցենտ Ահարոն Գրիգորյանը:
            Լեզվի ինստիտուտը Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հետ մայիսին կազմակերպում է ականավոր լեզվաբան, ակադ. Հրաչյա Աճառյանի հիշատակին նվիրված երկօրյա գիտական նստաշրջան, որտեղ կարդացվել է 9 զեկուցում:
             Բելառուսական ՍՍՌ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից, բ.գ.թ. Ա. Ա. Բերժբովսկին գործուղվում է լեզվի ինստիտուտ՝ իր կազմած ստուգաբանական բառարանի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:
            Փորձի փոխանակման և աշխատանքների կոորդինացման նպատակով լեզվի ինստիտուտ է գործուղվում Մոսկվայում կազմվող «Լեզվաբանական տերմինների բառարանի» խմբագիրներից մեկը՝ Տ. Ա. Գանիևան: Նա ծանոթանում է ինստիտուտի «Լեզվաբանական տերմինների բառարանի» սկզբունքներին, հեղինակների աշխատանքի մեթոդին և համապատասխան խորհրդատվություն ստանում:
             Դասախոսությունների շարքով ինստիտուտում հանդես է գալիս ՍՍՌՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի կառուցվածքային լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Ս. Շահումյանը:
            Աշնանը լեզվի ինստիտուտում դասախոսություններ են կարդում նշանավոր հայագետ, Փարիզի Արևելյան կենդանի լեզուների վարժարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ պրոֆ. Ֆրեդերիկ Ֆեյդին՝ ,,Հայագիտության արդի վիճակը Արևմուտքում,, թեմայով և ԱՄՆ Տեխասի համալսարանի պրոֆեսոր Վ. Վինտերը՝ «Հայոց լեզվի համեմատական հնչյունաբանության և ձևաբանության մի քանի հարցեր» , «Ընդհանուր լեզվաբանության և հայագիտության վիճակը ԱՄՆ-ում» թեմաներով: Պրոֆ. Ֆրեդերիկ Ֆեյդին և պրոֆ. Վ. Վինտերը ծանոթանում են լեզվի ինստիտուտի աշխատանքներին:
             Լեզվի ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են ՍՍՌՄ տարբեր գիտական կենտրոններում կազմակերպված լեզվաբանական զանազան սեսիաների, խորհրդակցությունների և սիմպոզիումների: ,,Ազգային լեզուների զարգացման օրինաչափությունները՝ կապված սոցիալիստական ազգերի զարգացման հետ,, կոմպլեքսային պրոբլեմի գիտական խորհրդի՝ Մոսկվայում և Կիևում կայացած նիստերում ելույթներ են ունեցել պրոֆեսորներ Գ. Ջահուկյանը և Գուրգեն Սևակը: Ինստիտուտին կցված օտար լեզուների ամբիոնի դասախոսները մասնակցել են ԳԱ համապատասխան ամբիոնների աշխատանքների կոորդինացման նպատակով հրավիրված սեսիային, որտեղ նրանք ելույթներ են ունեցել:
            Լեզվի ինստիտուտի 1963թ. գիտահետազոտական աշխատանքների տարեկան հաշվետվությունից.  ( ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 87 )
                                                                                                                
1964թ.
   Հունվար -  Կազմակերպվում է գիտական բանավեճ ,,Սինխրոնիկ և դիախրոնիկ մեթոդների փոխհարաբերությունը հայոց լեզվի նկարագրական  ուսումնասիրության մեջ,, թեմայով. հիմնական զեկուցումով հանդես է գալիս պրոֆ. Է. Բ. Աղայանը:
Մարտ-   Անցկացվում է երկօրյա հաշվետու գիտական նստաշրջան, որտեղ ինստիտուտի 9 աշխատակիցներ  հանդես են գալիս իրենց գիտահետազոտական թեմաների վերաբերյալ  զեկուցումներով:
            Ինստիտուտը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների գիտական որակավորման բարձրացմանը՝ կազմակերպելով զեկուցումներ և սեմինարներ: Բացի ինստիտուտի աշխատակիցներից, զեկուցումներ են կարդում և այլ մասնագետներ, այսպես՝ ՍՍՌՄ  մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Ա. Ռ. Լուրիան կարդում է զեկուցում ,,Իմաստային կապերի օբյեկտիվ ուսումնասիրությունը,, թեմայով:
            Գ. Բ. Ջահուկյանը մասնակցում է ,,Ազգային լեզուների զարգացման օրինաչափությունները՝ կապված սոցիալիստական ազգերի զարգացման հետ,,, կոմպլեքսային  պրոբլեմների գիտական խորհրդի նիստին, ինչպես նաև հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության հարցերին նվիրված գիտական նստաշրջանին:
            1964թ.  ինստիտուտն ունի 12 ասպիրանտ (որոնցից 2-ը՝ արտադրությունից չկտրված):
 
                Միջազգային գիտական կապեր
               Լեզվի ինստիտուտում հյուրընկալվել է Չեխոսլովակիայի Դեմոկրատական  Հանրապետության  ԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատակից Լ. Սոտալովան, որը  դիրեկցիային  է  ներկայացրել Ա. Իսահակյանի  ,,Աբու Լալա-Մահարի,, պոեմի բառապաշարի հաճախականության բառարանը:
              Մոտ մեկ շաբաթով ինստիտուտի հյուրն է հունգարացի լեզվաբան, Բուդապեշտի լեզվաբանական ինստիտուտի գիտաշխատակից Շանդոր Կարոյը, որը նախապես ծանոթացել  է նաև Մոսկվայի, Կիևի, Լենինգրադի, Տալլինի լեզվաբանական կենտրոնների աշխատանքներին:
              Հայագիտության տարբեր հարցերով հաճախակի լեզվի ինստիտուտի օգնությանն են դիմել գիտնականներ արտասահմանյան տարբեր երկրներից:
              Արտասահմանյան գիտնականների հետ որոշ անհատական կապեր են պահպանում Գ. Ջահուկյանը, Գ. Սևակը  և  Է. Աղայանը:
                                                                                                                 (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 88)
            Ե. Տեր-Մինասյանը արժանանում է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
            ՀՍՍՌ ԳԱ նախագահության ս. թ. մարտի ? որոշմամբ՝  «Հայոց լեզվի հանգաբառարան» թեման հաշվողական կենտրոնից տեղափոխվում է լեզվի ինստիտուտ:
                                                                                                Ս.Բաղդասարյանի հաշվետվությունից.
                                                                                                            (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ.177, թ. 34)
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.