Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

10/05/2019
        Ս.թ. մայիսի 10-ին կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ «Ընդհանուր լեզվաբանության զարգացման արդի միտումները» թեմայով գիտական քննարկում: Լեզվաբանության պատմության տարբեր փուլերում լեզվի ուսումնասիրության և ներկայացման եղանակները տարբեր են եղել: XIX դարը նշանավորվեց պատմահամե­մատա­կան լեզվաբանության ստեղծմամբ և լեզվի պատմական քննության նվաճումներով, XX դարը` լեզուների կառուցվածքային վերլուծության մեթոդ­ների առա­ջաց­մամբ և լեզվական փաստերի համաժամանակյա քննությամբ: XXI դարում առանցքային է համարվում լեզվական համակարգի մակարդակային բոլոր միավորների առավել ամբողջական և լիակատար ձևային նկարագրությունը, բնական լեզվի համակարգչային մշակումը:
        Բաժնի աշխատակիցներն անդրադարձան ընդհանուր և հայ լեզվաբանության զարգացման արդի միտումներին, նշեցին, որ ժամանակակից լեզվաբանությունն աչքի է ընկնում  լեզվաբանական ուղղությունների բազմազանությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր լեզվաբանության պատմության նորագույն շրջանը գիտական պատշաճ մակարդակով ուսումնասիրված չէ, մեծապես կարևորվեց առաջիկայում ինչպես ընդհանուր լեզվաբանության տեսական հարցերի, այնպես էլ լեզվաբանական նորագույն ուղղությունների, լեզվաբանական գիտակարգերի,  միջգիտակարգերի քննությունը` նպատակ ունենալով բացահայտել  դրանց տեսական և մեթոդաբանական հիմքերը:  
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.