2017թ. հաշվետվություն

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ  Հ.Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինստիտուտի 2017 թ.
գիտական և գիտակազմակերպչական գործունեության
հիմնական արդյունքների մասին
 
        1.Կարևորագույն արդյունքները
        2017թ. ընթացքում լեզվի ինստիտուտում հայերենի հետազոտության տարբեր բնագա­վառ­ներում ձեռք բերված մի շարք արդյունքներ կարևոր նշանակություն կարող են ունենալ հայերենագիտության հետագա զարգացման համար:
       «Ընդհանուր ու համեմատական  և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջա­նակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Գ.Համբարձումյան) կիրառական լեզվաբանության ուղղու­թյամբ ինստիտուտում մշակվել և իրականացվել են մի շարք  ծրագրեր, որոնք միտված են  մի կողմից՝ լեզվաբանական հետազոտությունների բնագավառում նորագույն տեխնո­լո­գիա­­ների, համացանցի հնարավորությունների, համակարգչային տեխնիկայի կիրառու­թյանը, մյուս կողմից՝ հայերենի՝ որպես համացանցային լեզ­վի հաջող գործառությանը։  Առան­­ձին կայքով պատրաստ է գործարկման «Հայկական էլեկտրոնային համաբարբառ» նախա­­­գիծը, որով գիտական հանրությանը կմատուցվի համակարգչա­յին ծրագրերով ստեղծ­ված, որոնո­ղական ճկուն համա­կարգ ունեցող, համացան­ցում հասանելի էլեկտրո­նա­յին հա­մա­բար­բառ­նե­րի մեծա­ծավալ շտե­մա­րան՝ արտակարգ լայն ընդգրկումով,  գրա­բար­­յան, միջինհայերենյան և աշխարհաբարյան շրջաններին վերաբերող երկերի շարու­նա­կա­կան ներածման հնարավորություններով:
       Արդի գրական արևմտահայերենի միաս­նական քերականության բացակայությունը հրա­­տապ է դարձնում  արևմտա­հա­յե­րե­նի կանոնակարգման ուղղությամբ աշխա­տանք­նե­րի ծավալումը: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ «Արդի արևելա­հայերենի և արևմտա­հայերենի ուսումնասիրման և կանո­նարկ­ման խնդիրներ» թեմայի շրջանակ­ներում (ղեկ.՝ բ.գ.թ. Ն.Ժ.Սարգսյան) հանգամանորեն քննության են ենթարկվել Սփյուռքի տարբեր հա­մայնքներում գործառող գրական արևմտահայերենի տարբերակային ձևերը, վիճա­հա­րույց խնդիրները, որոշվել են արևմտահայերենի խոսքի մասերի գործառության կանոնական ձևերը, համակարգված ձևով ներկայացվել են քերականական օրինաչա­փու­թյուն­ները: Միա­ժամանակ, լեզվական-քերականական բազմաձևու­թյունների մեջ առանձ­նացվել են ոճա­կան-կիրառական տարբերությունները, խոսակ­ցական և օտա­րամուտ մերժելի տարբե­րակ­ներն ու անառարկելի սխալա­խոսությունները:
        «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Լ.Կատվալյան) զգալի աշխատանքներ են կատարվել ՀՀ տարածքում ներկայում գործա­ռող բարբառային միավորների ուսումնասիրության առումով, ավարտվել են Կոտայքի մար­զի բոլոր բնակավայրերից տեսաձայնագրման եղանակով բարբառային նյութի հավաք­ման աշխատանքները, ստեղծվել է բարբառային նյութի՝ ուսումնասիրության ենթակա հսկա­յա­կան պաշար, որը ՀԲԱ ծրագրով հավաքված նյութերի հետ միասին առանձին կայքով կներկայացվի «Հայ բարբառ» նախագծով՝ համապատասխան համակարգչային ծրագրով: Կոտայքի մարզում կենդանի բարբառային խոսքի հետազոտության արդյունք­նե­րով արձանագրվել է, որ Վանի բարբառը ամբողջովին կորստի չի մատնվել, և ՀՀ-ում Կը ճյուղի Մշո, Սասնո, Դիադինի, Կարնո բարբառների խոս­վածքներից բացի գործառում է նաև Վանի բարբառի խոսվածք:
 
        2. Բազային ֆինանսավորմամբ ստացված հիմնական արդյունքները
       ● «Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանո­նար­կման խնդիրներ» թե­մայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Ժ.Սարգսյան) կատարվել են գրական ու խոսակ­ցական լեզուներում անվանական քերականական կարգերի համադրական քննություն, շարահյուսական զուգաձևությունների ու շեղումների, բարդ նախա­դասու­թյունների ուսմունքի, տեքստի կապակցման միջոցների, տերմինների բառակազմական յուրահատկությունների, բժշկագիտական լեզվում օտար տերմինների, գեղարվեստական խոսքի բառապաշարի ուսում­նասիրություն և վերլուծություն:
Հետազոտությունների արդյունքները արտահայտված են մեկ տասնյակից ավելի հոդվածներում: Հրատարակվել են նաև 3 մենագրություններ (Ն. Սարգսյան, Հավելական հարաբերության արտահայտությունը հայերենում, Լ. Թելյան, Հայոց լեզվի ուղեցույց, գիրք Ա /համահեղինակ/, Կ. Առաքելյան, Հատուկ անունների ուղղագրական բառարան /14569 բառային միավոր/): 
       Շարունակվել են նորա­բա­նու­թյուն­ների բառարանի կազմման աշխա­տանք­­ները. հրատարկվել է «Նոր բառեր»-ի Գ պրակը, որն ընդգրկում է  շուրջ 1500 նորա­բա­նու­թյուն­:
       Արդի արևմտահայերենի ուսումնասիրման շրջանակներում աշխատանքներ են ընթա­ցել գրական արևմտահայերենի հնչյունափոխական, քերականա­կան իրողու­թյուն­ների, բառապա­շարի, նորաբանությունների ուսումնասիության  ուղղությամբ,  կատարվել են արև­մտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրների, Սփյուռքի տարբեր համայնք­ներում արևմտահայերենի վիճակի դիտարկումներ: Հրատարակության է պատ­րաստ­վել «Արդի արևմտահայերենի գործնական բառարանը», ընթանում են «Արև­մտա­հայերենի ընդարձակ բառարանի» կազմման աշխատանքներ:
Հրատարակվել են Հ.Չոլաքյանի «Արեւմտահայերէնի քերականութիւն (կանոնակարգ եւ խնդիրներ)», Ս.Տիոյանի և Ա.Ֆչնկջյանի «Արևմտահայերենը Եվրոպայում» ուսումնա­սիրությունները, Ա.Սարգսյանի և Հ. Այնթաբլյանի կազմած  «Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարանը»,  մի շարք հոդվածներ:
       ● «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.`բ.գ.թ. Գ.Մ. Մխիթարյան) շարունակվել են աշխատանքները նույնանիշների ձեռագիր բառարանների, բժշկարանների բառապաշարի, ձեռագրերի հիշատա­կարան­­ների քերակա­նական իրողությունների ուսումնասիրության ուղղությամբ: Կատարվել են բառաքննական դիտար­կումներ, միջին հայերենի երաժշտական տերմինների բառարանի կազմության  աշխա­­տանքներ, անդրադարձներ  են կատարվել ունիթորական գրակա­նու­թյան լեզվին, Հ.Օձնեցու, Գր.Տաթևացու երկերի որոշ լեզվական իրողությունների:
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են մոտ երկու տասնյակ հոդվածներում:
        ● «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում  (ղեկ.` բ.գ.դ. Վ.Լ. Կատվալյան) աշխատանքներ են կատարվել «Հայ բարբառագիտություն» միհատորյակի ստեղծման, բարբառների բառապաշարի, իմաստային (թեմատիկ) տարբեր բառախմբերի ուսումնասիրության, բառակազմական իրողությունների, հնչյունական ու քերականական համակարգերի քննության, հայերենի բարբառներում միջինհայերենյան իրողությունների դիտարկման ուղղությամբ, հետազոտվել են չուսումնասիրված բարբառային միավորներ, կատարվել է բարբառային միավորների համեմատական քննություն: Շարունակվել են բար­բա­ռային նյութերի թվայնացման, բարբառային նոր նյութերի հավաքման աշխա­տանքներ: Հետազոտությունների արդյունքները ներկայացված են երկու տասնյա­կից ավելի հոդվածներում:
Հրատարակության է պատրաստվել Մ.Աղաբեկյանի «Հայերենի համեմատական ուսումնասիրության հարցեր» հոդվածների ժողովածուն:
       ● «Ընդհանուր ու համեմատական  և կիրառական լեզվաբանության հարցեր» թե­մայի շրջանակներում (ղեկ.`բ.գ.դ. Վ.Գ.Համբարձումյան) կատարվել են  բառա­քննական      ճշգրտում­ներ և ստուգաբանական հետազոտություններ, գրաբարի «Մտածողություն, միտք» իմաստային խմբի բայերի ծագումնաբանական, իմաստաբանական ու բառակազ­մական քննություն, ավարտվել է սահմանական եղանակի տիպաբանական զար­գացման դիտարկումը հայերենում, հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերը ուսումնասիրվել են ընդ­հա­նուր լեզվաբանության և լեզ­վա­բանական տիպաբա­նության տեսանկյունից,  հետազոտվել են հայերենի և իտալերենի կազմա­բա­նական դարձ­վածքներին առնչվող մի շարք հարցեր, դիտարկվել են հայ-իրանական և հայ-կովկասյան բառային մի շարք զուգաբանություններ: Հետազոտութփյունների արդյունքները ներկայաց­ված են շուրջ մեկուկես տասնյակ հոդվածներում, ինչպես նաև Մ.Սարգսյանի «Գ. Ջահուկ­յանի ընդհանուր լեզվաբանական հայացքները» մենագրության մեջ:
       Կիրառական լեզվաբանության բնագավառում կատարվել են փորձառական հնչյունաբանական հետազոտություններ ինչպես լեզվի հատույթային, այնպես էլ վերհատույթային միավորների վերաբերյալ: Շարունակվել են համաբարբառների կազմման աշխատանքները ավանդական եղանակով, նաև էլեկ­տրո­­նային եղա­նա­կով կազմվել են հայ նոր գրա­կա­նության մի շարք հեղինակների երկերի համա­բար­բառ­ները: Ուսում­նասիրվել է դասական գրաբարի անվանական հոլովա­կազմությունը, տրվել է ան­վա­նա­կան հոլովատիպերի նոր դասակարգում։ Զգալի աշխատանքներ են կատարվել էլեկտրոնային լեզվաբանության զարգացման ուղղությամբ:
Հետազոտությունների արդյունքները ներկայացված են մոտ մեկ տասնյակ հոդված­ներում:
 
 
         3. Թեմատիկ ֆինանսավորմամբ ստացված հիմնական արդյունքները
          «Կոտայքի մարզի բարբառային համապատկեր» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Լ.Կատվալյան) ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի բոլոր համայնքների վերա­բերյալ արխիվային, նաև հրապարակված նյութերի ուսում­­նա­սիրումը, բարբա­ռագի­տական արշավների ընթացքում մարզի մի քանի տասնյակ համայնք­ներում տեսա­ձայ­նագրման եղա­նակով, ինչպես նաև հարցարանների միջոցով հավաք­վել է բարբառային զգալի նյութ: Ճշգրտվել են այդ համայնքների ժողովրդագրական տվյալ­ները, բարբառային և խոս­ված­քային յուրահատկությունները, թեմայի ավարտին ձևավոր­վել են Կոտայքի մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը, ստացվել է գործառող բարբառային հատկանիշների և բարբառային միավորների տարածման ամբողջական պատկերը: Հետազոտության շնորհիվ որոշվել են լեզվական զարգացման միտումները, դրանք պայմանավորող գործոնները, արձանագրվել են նաև մինչև այժմ չնկատված կամ բավարար ուշադրության չարժանացած բարբառային հետաքրքիր իրողություններ:
         Ընդհանուր առմամբ՝ մարզի բնակավայրերի խոսվածքների մի մասը հարազա­տո­րեն ներկայացնում է հայտնի այս կամ այն բարբառային միավորը, իսկ մյուս մասը ներ­կայացնում է խառը պատկեր:  Նկատելի է, որ Աբովյանի տարածաշրջանում մեծ տարա­ծում ունեն Խոյ-Մարաղայի, Բայազետի, Մշո բարբառների խոսվածքները, Նաիրիի տարածաշրջանում գերակշռում են Մշո բարբառի խոսվածքները, գործառում են նաև Արարատյան, Ղարաբաղի, Նախիջևանի բարբառների խոսվածքներ, Արծափի, Ախալ­քալաքի խոսվածքներ և այլն: Հրազդանի տարածաշրջանում տարածված են Խոյ-Մարա­ղայի բարբառի և Մակուի խոսվածքները, գործառում են նաև Վանի բարբառի, Ալաշ­կեր­տի, Արծափի և այլ խոսվածքներ: Խառը պատկեր ունեցող խոսվածքներում հիմնակա­նում զուգորդվում են Արարատյան, Խոյ-Մարաղայի, Մշո, Վանի, Բայազետի բարբառ­ների հատկանիշները: Բնակիչների խառը ծագում ունեցող և համեմատաբար նոր հիմ­նված բնակավայրերում, հատկապես՝ քաղաքներում, բարբառային խոսքին, իբրև ընդ­հա­նուր հաղորդակցման միջոցի, փոխարինել է խոսակցական հայերենը:
Հետազոտությունների արդյունքները հրապա­րակվել են մոտ մեկ տասնյակ զեկու­ցում­ներում ու հոդված­ներում, ներկայացվելու են մենագրությամբ:
 
 
       4.  Կիրառական աշխատանքների արդյունքները
         Տեսական արժեքից բացի, ինստի­տուտում կատարված մի շարք աշխատանքներ ունեն նաև գիտագործնական, կիրառական նշանակություն: Մասնավորապես, «Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանո­նար­կման խնդիրներ» թե­մայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Ժ.Սարգսյան)  պատրաստվել և հրատարակվել են ոչ միայն մասնագիտական շրջա­նակներում կիրառելի, այլ նաև ընդհանրապես հանրությանը հետաքրքրող բառարաններ («Նոր բառեր», «Հատուկ անունների ուղղագրական բառա­րան», «Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարան»), կազմվել է լեզվի կանոնարկմանը միտված ուղեցույց (Հայոց լեզվի ուղեցույց):
        Պատրաստ է գործարկվելու Hamabarbar.am էլեկտրոնային կայքը (ղեկ.՝ բ.գ.դ. Լ.Ս.Հովսեփյան), որտեղ ներկայացված էլեկտրոնային համաբարբառների հսկայածավալ շտեմարանը մեծապես կնպաստի լեզվաբանական հետազոտություններում անհրաժեշտ նյութերի որոնման ու օգտագործ­ման դյուրացմանը, մեծածավալ ու ամբողջական տեղեկությունների ձեռքբերմանը:    
      
 
5. 2017 թ. հրապարակումների ցանկը` մենագրություններ, դասագրքեր, ձեռնարկներ և գրախոսվող ամսագրերում ու գիտաժողովների ժողովածուներում տպագրված հոդվածներ:
 
Մենագրություններ, ժողովածուներ, գրքեր
1.      Արևմտահայերենը Եվրոպայում, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, 110 էջ:
  1. Աղաբեկյան Մ.Ա., Հայերենի համեմատական ուսումնասիրության հարցեր, (հոդվածների ժողովածու),  Ե., «Ասողիկ»  հրատ., 2017, 200 էջ:
  2. Առաքելյան Կ.Լ., Հատուկ անունների ուղղագրական բառարան (14569 բառայինմիավոր), Ե., «Էդիթ Պրինտ» հրատ., 2017, 272 էջ:
  3. Գիտական հոդվածների ժողովածու,  Ե., «Ասողիկ» հրատ., 2017, 436 էջ:
  4.  Թելյան Լ.Գ., Հայոց լեզվի ուղեցույց, գիրք Ա, Ե.,  2017, 222 էջ:
  5. Լեզու և լեզվաբանություն,  Ե., «Գիտություն» հրատ.,  2017, 1 (16), 102 էջ:
  6.  Լեզու և լեզվաբանություն,  Ե., «Գիտություն» հրատ.,  2017, 2 (17), 104 էջ:
  7.  Նոր բառեր, պրակ Գ, Ե., «Ասողիկ»  հրատ., 2017, 143 էջ:
  8. Չոլաքյան Հ.Մ․,  «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ) » Ա գիրք, Ե.,«Ասողիկ» հրատ., 220 էջ:
  9. «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկու­ցում­ների ժողո­վածու, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 389 էջ:
  10. Սարգսյան Ա.Ե.,  Այնթաբլյան Հ.,  Անհարկի փոխառյալ բառերի հայերեն    համար­ժեք­նե­րի բառարան,    Գլենդել, «Երևան»  հրատ., 2017, 112 էջ :
  11. Սարգսյան Մ.Ա., Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական հայացքները, Ե.,   «Ասողիկ» հրատ., 2017, 276 էջ:
  12. Սարգսյան Ն.Ժ., Հավելական հարաբերության արտահայտությունը հայե­րե­նում, Ե., «Գիտություն»  հրատ., 2017, 201 էջ:                                                                                                                                                                                                                                                                                                                                 Հոդվածներ          
  13. Առաքելյան Կ.Լ., Գևորգ Ջահուկյան բանաստեղծը, «Գիտության աշխարհում», Ե., 2017, N1, էջ 6-11:
  14. Առաքելյան Կ.Լ., Հայոց ցեղասպանության լուսաբանումը լիբանանահայ գրական մամուլի էջերում («Բագին» ամսագիր), «Հայոց ցեղասպանությունը և հատուց­ման հիմ­նախնդիրը» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Ե.,  2017, էջ 242-250:
  15. Առաքելյան Կ.Լ., Միսաք Մեծարենցը լեզվի մասին, Լրաբեր հասարակական գի­տու­թյունների, N2, Ե., 2017, էջ 278-285:
  16. Ասոյան Թ.Ա., Գրապայքարը և լեզվական հարցերը «Բազմավէպի էջերում», Գիտա­կան հոդվածների ժողովածու,   Ե., «Ասողիկ»,  2017,  էջ 3-24:
  17. Ասոյան Թ.Ա., Հ. Զոհրապյանը և արևմտահայերենի կանոնարկման հարցերը, ԳՊՀ գիտական աշխատությունների ժողովածու, N 19 (4), Գավառ, 2017, էջ 303-309:
  18. Ավետյան Ս.Ռ., «Իրանական V-ի հնարավոր կի­սա­­ձայնային արտասանու­թ­յունը (=W) հին հայե­րենում՝ փոխառման շրջանում», Բան­բեր Երևանի համալ­սա­րա­նի. Հայա­գիտու­թյուն, 2 (23), Ե., 2017, էջ 35-42:
  19. Ավետյան Ս.Ռ., «Հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերը ընդ­հա­նուր լեզվա­բանու­թյան և լեզվաբանական տիպաբանության տեսանկյունից», Բան­­բեր Երևանի համալ­սա­րանի. Հայագիտու­թյուն, 3, Ե., ԵՊՀ հրատ., 2017, էջ 20-34:
  20. Բառնասյան Ջ.Ա., Ածանցումը   հայերենի   բարբառներում. վերջածանցներ, ԵՊԼՀՀ Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊԼՀՀ, Ե., 2017, էջ 35-45:
  21. Բառնասյան Ջ.Ա., Բառակազմական   որոշ իրողություններ Կարնո բարբառի խոս­վածքներում, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ.,  2017, էջ51-58:
  22. Բառնասյան Ջ.Ա., Թիֆլիսի  բարբառին  առնչվող  որոշ իրողությունների շուրջ,  §Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին¦,  ՀՊՄՀ հրատ․, Ե., 2017, էջ 82-88:
  23. Բարսեղյան Ա.Գ., Վերաբերմունք արտահայտող բառերի կապակցական դերը տեքս­տում, «Լեզու և լեզվաբանություն», 1(16), Ե., 2017թ., էջ 58-64:
  24. Գրիգորյան Գ.Գ., Տարբեր բնույթի նախադասությունների հնչերանգները,  «Հայոց լեզու և գրականություն», հ.3, Ե.,Կրթ.ազգ.ինստ-ի  հրատ., 2017, էջ 23-26:
  25. Գրիգորյան Ս.Մ.,  Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» Ձմերան հատորի անվա­նա­կան դարձվածքների իմաստաբանական քննություն, Գիտական հոդվածների ժողո­վածու,  Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 84-90:
  26. Գևորգյան Գ.Գ., Ադափազարի խոսվածքի բարբառային յուրահատկությունների ընդ­հանուր բնութագիրը, Գիտական հոդվածների ժողովածու,  Ե., «Ասողիկ» հրատ.,  2017, էջ 91-112:
  27. Գևորգյան Գ.Գ., Գ.Ջահուկյանը և հայերենի բարբառների ձևաբանական դասա­կարգ­ման հարցը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Լուսաբաց» հրատ., 2017, էջ 45-56:
  28. Գևորգյան Գ.Գ., Հայերենի բարբառների եղանակաժամանակային կառուցա­տի­պերի պատմական զարգացումը, «Հայկազյան հայագիտական հանդես», ԼԷ, Բեյրութ, 2017, էջ 57-74:  
  29. Դալալյան Տ.Ս., Գրիգոր Ղափանցեանը և Մառի «Յաբեթական» տեսութիւնը. հայ-քարթուելական լեզուական առընչութիւնների ﬔկնաբանումը,  Գիտական հոդ­ված­­ների ժո­ղովածու, Ե.,  «Ասողիկ» հրատ., 2017, էջ 113-131: 
  30. Դալալյան Տ.Ս., Հայերենում որոշ նվագարանների անվանումների ծագման շուրջ. քնար, շեփոր, ծնծղայ, «Լեզու, խոսք, իրականություն» միջազգային գի­տա­ժողովի նյութերի ժողովածու, Ե., «ԱՁ Արման Ասմանգուլյան» հրատ., 2017, էջ 74-89:
  31. Դալալյան Տ.Ս., Սազ և թառ նվագարանների անվանումների ծագման շուրջ, §Հան­րա­պե­տական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին¦,  ՀՊՄՀ հրատ․, 2017, էջ 99-109:
  32. Թադևոսյան Հ. Մ., Կազմախոսական բաղադրիչով  նոր  դարձվածքներ  XII դարի   բժշկա­րաններում (Մ. Հերացի, Աբուսայիդ), Գիտական հոդվածների ժողովածու,  Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 149-161:
  33.      21.Թադևոսյան Հ. Մ., Կազմախոսական նորաստեղծ բժշկական տերմինները 12-րդ դարի բժշկարաններում (Մ. Հերացի, Աբուսայիդ), «Հայագիտության հարցեր», N 3              (12), Երևան, 2017, էջ 136-147:
  34. Թելյան Լ.Գ., Արժեքավոր ներդրում Արցախի բարբառի և բանահյուսության ուսում­նա­սիրության մեջ, «Լեզու և լեզվաբանություն», N1(16), Ե., 2017, էջ 81-83։
  35. Թելյան Լ.Գ., Շարահյուսական նորմ. զուգաձևեր և շեղումներ, «Հայագիտության հարցեր», N1(10), Ե., 2017, էջ 137-149:
  36. Թոխմախյան Ռ. Մ., Հնչյունաբանական դիտարկումներ, Գիտական հոդվածների ժողովածու,  Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 162-169:
  37. Խաչատրյան Հ․Ռ․, Սենյակ հասկացության բառանունները բարբառային հայե­րե­նում, Գիտական հոդվածների ժողովածու,   Ե., «Ասողիկ»,  2017, էջ 170-180:
  38. Խաչատրյան Վ. Մ., Փոխառյալ բառերի գործածությունը ձեռագրերի 17-րդ դարի հիշատակարաններում (1601-1640), Գիտական հոդվածների ժողովածու,   Ե., «Ասողիկ»,  2017, էջ 181-197:
  39. Խաչատրյան Օ.Մ.,  Համանունները Մ. Խորենացու «Հայոց պատմության» բառա­պա­շա­րում, Материалы международной научной конференции, посвященной проб­­леме обес­печения безопасности и качества пищевых продуктов, Ե., ՀԱԱՀ հրատ., 2017, էջ  43-47:
  40. Խաչատրյան Օ.Մ., Սուսաննա Տիոյանի «Հայերենի տերմինագիտության հար­ցերը» գրքի մասին (գրախոսություն), «Պատմաբանասիրական հանդես», թիվ 2, Ե., 2017, էջ 257-260:
  41. Խաչատրյան Օ.Մ., Վարդան պատմի՞չ, թե՞ Վարդան Արևելցի, Գիտական հոդված­ների ժողովածու,   Ե., «Ասողիկ»,  2017, էջ 198-208:
  42. Կատվալյան Վ.Լ․, Արևմտահայերենի խնդիրների մասին, ԳՊՀ գիտական հոդված­ների ժողովածու, թիվ 19 (4), Ե., 2017, էջ 340-344:
  43. Կատվալյան Վ.Լ․, Բարբառային հայերենի դրևորումները ՀՀ Կոտայքի մարզի Աբով­յա­նի տարածաշրջանում, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ»,  2017, էջ 209-227:
  44. Կատվալյան Վ.Լ․, Բարբառի աբեղյանական ըմբռնման մասին, «Լեզու և լեզվաբա­նու­թյուն», 2 (17), Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ  11-16:
  45. Կատվալյան Վ.Լ․, Գ.Ղափանցյանի բարբառագիտական դիտարկումների շուրջ, «Լեզու, խոսք, իրականություն» միջազգային գի­տա­ժողովի նյութերի ժողովածու, Ե., «ԱՁ Արման Ասմանգուլյան» հրատ., 2017, էջ 143-149 :
  46. Հակոբյան  Ֆ.Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի ստեղծման նպա­տակը և խնդիրները,  Գիտական հոդվածների ժողովածու,  Ե., «Ասողիկ» հրատ., էջ 228-237:
  47. Համբարձումյան Վ.Գ.,  Հայագիտության նվիրյալ լեզվաբանը, «Լրաբեր հասա­րա­­կա­կան գիտությունների», 2, 2017, էջ 411-414 :
  48. Համբարձումյան Վ.Գ., Հ.-ե. ծագման հայերեն արմատի լեզվավիճակագրական  ուսում­նասիրությունը Վ.Քոսյանի աշխատություններում, «Հանրապետական գի­տա­ժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին», Ե., էդիթ Պրինտ,  2017, էջ 39-42:
  49. Համբարձումյան Վ.Գ., Հայերենագիտության Մխիթարյան դպրոցը  և հայերենի   հա­մե­մատական ուսումնասիրության սկզբնավորումը, «Լեզու և լեզվաբա­նու­թյուն», Ե., «Ասողիկ» հրատ., 1 (16), 2017, էջ 3-12:
  50. Հովհաննիսյան Լ. Շ., Տփղիս-Փայտակարան քաղաքների նույնականության շուրջ, «Պատմաբանասիրական հանդես», հ.1, Ե., 2017, էջ 176-180:
  51. Մեսրոպյան Հ.Հ., Պարսկերենից փոխառյալ կրոնաեկեղեցական բառերը հայերենի բարբառներում (պարսկերեն),  Peyman, N77, Tehran, 1395/2017, pp. 196-202:
  52. Մեսրոպյան Հ.Հ., Հարության տոնին վերաբերող բարբառային բառաշերտի ընդ­հանուր բնութագիրը, «Էջմիածին» ամսագիր, Զ, Էջմիածին, 2017, էջ 116-125:
  53. Մեսրոպյան Հ.Հ., Երեխա  հասկացույթի բարբառային զուգաբանությունները, «Լեզու, խոսք, իրականություն» միջազգային գի­տա­ժողովի նյութերի ժողովածու, Ե., «ԱՁ Արման Ասմանգուլյան» հրատ., 2017, էջ 185-194:
  54. Միքայելյան Ժ.Ա․,Կոտայքի մարզի մի քանի գյուղերի խոսվածքների հնչյունական համակարգերը, Գիտական հոդվածների ժողովածու,   Ե., «Ասողիկ»,  2017, էջ 256-270:
  55. Միքայելյան Ս.Ա., Միջին հայերենի  շրջանում կատարված  արաբական փո­խա­­­ռու­­­թյունների բաղաձայնական համակարգը, «Լեզու և լեզվաբանություն», հ. 1 (16), Ե., «Ասողիկ» հրատ,  2017, էջ 34-43:
  56. Մխիթարյան Գ.Մ., «Հայերենագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Ջոն Գրեպինի հիշատակին», «Պատմաբանասիրական հանդես», հ.3, Ե., 2017, էջ 277-279:
  57. Մխիթարյան Գ.Մ., Հայերեն-շումերերեն լեզվական առնչությունների հարցի շուրջ, Գիտական հոդվածների ժողովածու,  Ե., «Ասողիկ» հրատ., 2017,  էջ 271-279 :
  58. Մխիթարյան Գ.Մ., Հայոց լեզվի պատմության բուհական նոր դասագիրք, «Լեզու և լեզվաբանություն», 2 (17),  Ե.,  2017, էջ 85-88:
  59. Մկրյան Ա.Լ., Իտալերենի բազմիմաստ կազմախոսական դարձվածքների և դրանց հայերեն համարժեքների իմաստաբանական առանձնա­հատկու­թյուն­ները,  Գի­տա­­­կան հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 280-293:
  60. Մկրյան Ա.Լ., Իտալերենի կազմախոսական դարձվածքների ազգահո­գե­լեզ­վա­բա­նական առանձնահատկությունները (հայերենի զուգադրությամբ), Վ. Բրյու­սովի անվան ԵՊԼՀ,  Բանասիրություն, 1 (40), Ե., 2017, էջ 475-484:
  61. Մկրտչյան Գ․Գ., Հայերենի ծագման ղափանցյանական տեսությունը, Գիտական հոդ­­վածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 294-308:
  62. Մկրտչյան Գ․Գ., Մշո և Կարնո բարբառների տիպաբանությունը (ընդհան­րու­թյուններ և տարբերություններ), ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետա­զոտու­թյունների կենտրոն, Գիտական աշխատություններ, XX, 2017, էջ 80-88:
  63. Պապիկյան Ս.Վ., Կրոնաեկեղեցական տերմինների բառակազմական վերլու­ծու­թյուն, «Կանթեղ»,  1(70), Ե., 2017, էջ 85-93:
  64. Սարգսյան Ա.Ե., Վարդգես Պետրոսյան (գրողը, արվեստագետը, մշակույթի գործիչը) «Համայնապատկեր» հան­դես, հ.75, Գլենդել, 8 էջ :
  65. Սարգսյան Մ.Ա., Էկոլեզվաբանությունը որպես լեզվաբանության զարգացման նորա­գույն ուղղություն, «Լեզու և լեզվաբանություն», հ. 2 (17), 2017, Ե., «Ասողիկ», էջ 64-70:
  66. Սարգսյան Մ.Ա., Լեզվաբանության տեսության զարգացման միտումները վերջին տասնամյակներում, §Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին¦, Ե., էդիթ Պրինտ,  2017, էջ166-172:
  67. Սարգսյան Մ.Ա., Լեզվական խնդիրները դպրոցական դասագրքերում, «Լեզու և լեզ­վաբանություն», հ. 1 (16), Ե., «Ասողիկ», 2017,  էջ 51-57:
  68. Սաֆարյան Տ.Ա., Տեքստի բաղադրամասերի և դրանց կապերի առանձնահատկու­թյունները Լ. Խեչոյանի «Արշակ արքա Դրաստամատ ներքինի» վեպում, «Էջ­միա­­ծին», Բ, 2017, էջ 157-167):
  69. Սիմոնյան Ս.Մ., Տանիմ  բայի ստուգաբանական քննություն, Բանբեր Երևանի հա­մալսարանի, հ.2,  Ե., 2017, էջ 80-83:
  70. Սիրունյան Տ.Ղ., Հովհաննես Քռնեցու քերականական երկի սահմանումների լատի­ներեն նախօրինակները, «Բանբեր Մատենադարանի», N 24, էջ 122-140:
  71. Սիրունյան Տ.Ղ., Վազգեն Համբարձումյանի ծննդյան 70-ամյակի առիթով, «Պատ­մա­բանասիրական հանդես», 1 (217), Ե., 2017, էջ 263-268:
  72. Սուքիասյան Հ․Վ., Բժշկագիտական օտար եզրույթների հայերեն տա­ռադարձությունը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 365-378:
  73. Վարդանյան Ա․Վ., Ագուլիսի եղեռնի խոսուն վավերագիրը, Պատմաբանասիրա­կան հանդես, թիվ 3, 2017, էջ 81-85:
  74. Վարդանյան Ա․Վ., «Նախիջևան» տեղանվան ստուգաբանության շուրջ, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 379-387:
  75. Քարտաշյան Ա. Լ., Արևմտահայերենի անձնանունների գործառական առանձ­նա­­հատկությունները  (արակա՞ն, թե՞ իգական), Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 426-434:
  76. Ֆչնկջյան Ա.Ա., Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն, «Պատմաբանասիրական հանդես» հ. 2, Ե., 2017,  էջ 282-285։
  77.  Амбарцумян В.Г., Происхождение и типология арм.слова եղեռն (egern) - «геноцид», //Материалы международной научной конференции «Геноцид как духовно-нравственное преступление против человечества», М., изд. «Ключ-С», 2017, стр. 187-195.
  78. Месропян А.О., Современное положение армянского языка в Турции, // Материалы международной научной конференции, «Геноцид как духовно-нравственное преступление против человечества», Материалы международной научной конференции, М., изд. «Ключ-С», 2017, стр. 228-242.                                  *Հոդվածները հրատարակվել են «Ջահուկյանական ընթերցումներ» միջ­ազ­գային գիտաժողովի զեկու­ցում­ների ժողովածուում, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 389 էջ:
  79. Գրիգորյան Գ.Գ., Կրկնակ բաղաձայնների տևողության փորձառական հետազո­տու­թյուն, էջ 68-75:
  80. Գրիգորյան Ս.Մ., Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» Ձմեռան հատորի բայական դարձվածային միավորների իմաստային քննություն, էջ  87-91:
  81. ․Դալալյան Տ.Ս., Հայերեն երկ և երգ արմատների ստուգաբանության շուրջ, էջ 92-104։
  82.  Հակոբյան Ֆ.Ա., Հայերենի ընդհանրական կորպուսի կազմության սկզբունքները, էջ  170-178:
  83. 84․Հովհաննիսյան Լ.Շ., Դիտարկումներ Ղարաբաղի բարբառի բաղաձայնական համա­­կարգի վերաբերյալ, էջ  206-210:
  84. ․Հովսեփյան Լ.Ս․, Առկայացման կարգը գրաբարում, էջ 211-221:
  85. ․Ղուկասյան Ս. Վ., Ինչու-որ հարցումները Մարկոսի արևելահայերեն և արևմտա­հայերեն ավետարաններում, էջ 222-233:
  86. ․Մովսեսյան Ն․Գ.,  Անցյալ դերբայով կազմված դերբայական դարձվածի կիրա­ռու­թյունները Փ. Բուզանդի «Պատմութիւն Հայոց» երկում, էջ 301-314:
  87. ․Խաչատրյան Հ․Ռ․ Տան բաղկացուցիչ մասերի անվանումները բարբառային հայե­րենում, էջ 144-159։
  88. ․Միքայելյան Ժ․Ա․, Բայի երկրորդական վերլուծական ժամանակները հայերենի արևմտյան խմբակցության բարբառներում, էջ 274-285։
  89. ․Մկրտչյան Գ․Գ., Կոտայքի մարզի խոսվածքների հանրալեզվաբանական քննու­թյուն, էջ 286-300։
  90. ․Սուքիասյան Հ․Վ., Բժշկագիտական հայերեն դասագրքերի լեզուն, էջ 351-361։
  91. ․Վարդանյան Ա․Վ.,Հնչաշղթայի հնչյունափոխական երևույթները հայերենի բար­բառ­ներում, էջ 362-369։
 
 
6. Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Տնօրեն՝ բ.գ.դ. Վ.Կատվալյան
Փոխտնօրեն՝ բ.գ.թ. Ն.Հովհաննիսյան
Գիտքարտուղար՝բ.գ.թ. Ա.Աբրահամյան
Էլեկտրոնային փոստ՝ inslang@sci.am
Կայքէջ՝ http://language.sci.am
Մասնագիտական խորհուրդ 019՝ «Լեզվաբանություն»
Նախագահ՝ թղթ.անդամ Լ.Հովհաննիսյան, գիտքարտուղար՝ բ.գ.թ Ն.Սիմոնյան
      
     7. Տվյալներ կադրերի վերաբերյալ.
ա/ մինչև 35 տարեկան ղեկավար պաշտոն զբաղեցնող գիտնական չկա՝ 0
բ/ Հաշվետու տարում աշխատանքի է ընդունվել  երեք (այդ թվում` 3 կին) երիտա­-   սարդ մասնագետ, աշխատանքից երիտասարդ մասնագետ չի ազատվել՝ 0:
գ/ գիտաշխատողների թվաքանակը. մինչև 35 տարեկան՝ 9,   35-60՝ 23,  60 և ավելի տարիքի` 29 :
     8. Հաշվետու տարում 019 ծածկագրով մասնագիտական խորհրդում պաշտ­պանվել են    3 դոկտորական (2-ը՝ ինս­տիտու­տի գիտաշխատողներ), 8 թեկ­նա­ծուական ատենա­խոսություններ ( 4-ը՝  ինս­տիտու­տի  հայցորդներ):    
      9.  Ինստիտուտի գիտական կադրերից  համատեղությամբ աշխատում են ՀՀ բու­հե­րում և այլ կազմակերպություններում: Համատեղող գիտաշ­խա­տակիցների թվա­քանակն ըստ կազ­­մակերպությունների՝  ԵՊՀ` 3, Խ.Աբովյանի անվ. ՊՄՀ` 1, Մատենադարան՝  2, Վ.Բրյու­սովի անվ. ՊԼՀՀ՝ 2, Մ.Հերացու անվ. ՊԲՀ՝ 1, Գավառի պետական համալ­սարան՝ 2, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ 2, ԳԱԱ պատմության ինստիտուտ՝ 1, ՀՀ նախագահի աշխատակազմ՝ 1,  ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ 1, ՀՀ կառա­վարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ՝  1:
Լեզվի ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում լեզվա­քաղա­քական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին:
Հայերենի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության ու ուսուցման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՀՀ սփյուռ­քի նախարարության և լեզվի ինստիտուտի միջև․կազմակերպվում են  համատեղ միջոցա­ռումներ, գիտաժողովներ,  քննարկումներ։ 2017թ. նախարարության պատվերով կա­տար­­վել են արևմտահայերենին նվիրված ուսումնա­սիրություններ, հրատարակվել է երկու գիրք՝ «Արևմտահայերենը Եվրոպայում», «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիր­­ներ»:
       2017 թվականին լեզվի ինստիտուտը կազմակերպել չորս գիտաժողով, գիտական տարաբնույթ միջո­ցառում­ներ, որոնց աշխատանքներին մասնակցել են հայագետներ, լեզվաբաններ  Հա­յաս­տանից և արտերկրից:
       Ինստիտուտի գիտաշխատողներից զեկուցումներով մասնակցել են Հայաստանում և արտերկրում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների (Երևան, Վանաձոր, Գյումրի, Մոսկվա, Ս.Պետերբուրգ և այլն):
       Լեզվի ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ համագործակցում են Վենետիկի համալսարանի հայագետների, Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի հայագիտական կենտրոնի, Ս. Պետեր­բուր­գի Արեւելյան ձեռագրերի ինստիտուտի և Ս. Պետերբուրգի պետական համալսարանի գիտաշխատողների հետ:
        2017 թվականին ինստիտուտում հյուրընկալվել են պատմաբան,  ՀՅԴ կուսակ­ցու­թյան արխիվների պատասխանատու, հայագետ, Արամ Ա կաթողիկոսի հովանու ներքո գործող արևմտահայերենի պաշտպանության հանձնախմբի ատենապետ  Երվանդ Փամ­բուկ­յանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր հ. Պողոս ծ. վ. Գոճան­յանը, ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Տոնապետյանը, Կիպրոսի «Նարեկ» կրթահա­մա­լիրի ուսուց­չուհի Մ. Հալաճյանը և ուրիշներ: Լեզվամշակութային փոխ­առնչու­թյուններին վերա­բերող հարցեր են քննարկվել լեզվի ինստիտուտ Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրա­զաևի երկու այցելությունների ընթացքում, դիտարկվել են նաև համագործակցության հնա­րավորություններ:
        Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ տարբեր բուհերի աշխատա­կից­ների ատենախոսությունների գիտական ղեկա­վարներ են, իսկ որոշ բուհերի դասա­խոս­ներ ղեկավարում են լեզվի ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների ատենա­խո­սա­կան աշխատանքները: Ինստիտուտում մասնագիտական ու գործնական աջակցություն է ցուցաբերվում  երիտասարդ մասնագետներին, պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ասպի­րանտ­ների, հայցորդների, երիտասարդ գիտաշխատողների հետ, քննարկվում են նրանց գիտական առաջընթացի խնդիրներ, գումարվում են երիտասարդ լեզվաբանների խորհրդի նիստեր:
 
 
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.