2017թ. ընթացքում լեզվի ինստիտուտում հայերենի հետազոտության տարբեր բնագավառներում ձեռք բերված մի շարք արդյունքներ կարևոր նշանակություն կարող են ունենալ հայերենագիտության հետագա զարգացման համար:
«Ընդհանուր ու համեմատական և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Գ.Համբարձումյան) կիրառական լեզվաբանության ուղղությամբ ինստիտուտում մշակվել և իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք միտված են մի կողմից՝ լեզվաբանական հետազոտությունների բնագավառում նորագույն տեխնոլոգիաների, համացանցի հնարավորությունների, համակարգչային տեխնիկայի կիրառությանը, մյուս կողմից՝ հայերենի՝ որպես համացանցային լեզվի հաջող գործառությանը։ Առանձին կայքով պատրաստ է գործարկման «Հայկական էլեկտրոնային համաբարբառ» նախագիծը, որով գիտական հանրությանը կմատուցվի համակարգչային ծրագրերով ստեղծված, որոնողական ճկուն համակարգ ունեցող, համացանցում հասանելի էլեկտրոնային համաբարբառների մեծածավալ շտեմարան՝ արտակարգ լայն ընդգրկումով, գրաբարյան, միջինհայերենյան և աշխարհաբարյան շրջաններին վերաբերող երկերի շարունակական ներածման հնարավորություններով:
Արդի գրական արևմտահայերենի միասնական քերականության բացակայությունը հրատապ է դարձնում արևմտահայերենի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների ծավալումը: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ «Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.թ. Ն.Ժ.Սարգսյան) հանգամանորեն քննության են ենթարկվել Սփյուռքի տարբեր համայնքներում գործառող գրական արևմտահայերենի տարբերակային ձևերը, վիճահարույց խնդիրները, որոշվել են արևմտահայերենի խոսքի մասերի գործառության կանոնական ձևերը, համակարգված ձևով ներկայացվել են քերականական օրինաչափությունները: Միաժամանակ, լեզվական-քերականական բազմաձևությունների մեջ առանձնացվել են ոճական-կիրառական տարբերությունները, խոսակցական և օտարամուտ մերժելի տարբերակներն ու անառարկելի սխալախոսությունները:
«Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Լ.Կատվալյան) զգալի աշխատանքներ են կատարվել ՀՀ տարածքում ներկայում գործառող բարբառային միավորների ուսումնասիրության առումով, ավարտվել են Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերից տեսաձայնագրման եղանակով բարբառային նյութի հավաքման աշխատանքները, ստեղծվել է բարբառային նյութի՝ ուսումնասիրության ենթակա հսկայական պաշար, որը ՀԲԱ ծրագրով հավաքված նյութերի հետ միասին առանձին կայքով կներկայացվի «Հայ բարբառ» նախագծով՝ համապատասխան համակարգչային ծրագրով: Կոտայքի մարզում կենդանի բարբառային խոսքի հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ Վանի բարբառը ամբողջովին կորստի չի մատնվել, և ՀՀ-ում Կը ճյուղի Մշո, Սասնո, Դիադինի, Կարնո բարբառների խոսվածքներից բացի գործառում է նաև Վանի բարբառի խոսվածք:
● «Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Ժ.Սարգսյան) կատարվել են գրական ու խոսակցական լեզուներում անվանական քերականական կարգերի համադրական քննություն, շարահյուսական զուգաձևությունների ու շեղումների, բարդ նախադասությունների ուսմունքի, տեքստի կապակցման միջոցների, տերմինների բառակազմական յուրահատկությունների, բժշկագիտական լեզվում օտար տերմինների, գեղարվեստական խոսքի բառապաշարի ուսումնասիրություն և վերլուծություն:
Հետազոտությունների արդյունքները արտահայտված են մեկ տասնյակից ավելի հոդվածներում: Հրատարակվել են նաև 3 մենագրություններ (Ն. Սարգսյան, Հավելական հարաբերության արտահայտությունը հայերենում, Լ. Թելյան, Հայոց լեզվի ուղեցույց, գիրք Ա /համահեղինակ/, Կ. Առաքելյան, Հատուկ անունների ուղղագրական բառարան /14569 բառային միավոր/):
Շարունակվել են նորաբանությունների բառարանի կազմման աշխատանքները. հրատարկվել է «Նոր բառեր»-ի Գ պրակը, որն ընդգրկում է շուրջ 1500 նորաբանություն:
Արդի արևմտահայերենի ուսումնասիրման շրջանակներում աշխատանքներ են ընթացել գրական արևմտահայերենի հնչյունափոխական, քերականական իրողությունների, բառապաշարի, նորաբանությունների ուսումնասիության ուղղությամբ, կատարվել են արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրների, Սփյուռքի տարբեր համայնքներում արևմտահայերենի վիճակի դիտարկումներ: Հրատարակության է պատրաստվել «Արդի արևմտահայերենի գործնական բառարանը», ընթանում են «Արևմտահայերենի ընդարձակ բառարանի» կազմման աշխատանքներ:
Հրատարակվել են Հ.Չոլաքյանի «Արեւմտահայերէնի քերականութիւն (կանոնակարգ եւ խնդիրներ)», Ս.Տիոյանի և Ա.Ֆչնկջյանի «Արևմտահայերենը Եվրոպայում» ուսումնասիրությունները, Ա.Սարգսյանի և Հ. Այնթաբլյանի կազմած «Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարանը», մի շարք հոդվածներ:
● «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.`բ.գ.թ. Գ.Մ. Մխիթարյան) շարունակվել են աշխատանքները նույնանիշների ձեռագիր բառարանների, բժշկարանների բառապաշարի, ձեռագրերի հիշատակարանների քերականական իրողությունների ուսումնասիրության ուղղությամբ: Կատարվել են բառաքննական դիտարկումներ, միջին հայերենի երաժշտական տերմինների բառարանի կազմության աշխատանքներ, անդրադարձներ են կատարվել ունիթորական գրականության լեզվին, Հ.Օձնեցու, Գր.Տաթևացու երկերի որոշ լեզվական իրողությունների:
● «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ.Լ. Կատվալյան) աշխատանքներ են կատարվել «Հայ բարբառագիտություն» միհատորյակի ստեղծման, բարբառների բառապաշարի, իմաստային (թեմատիկ) տարբեր բառախմբերի ուսումնասիրության, բառակազմական իրողությունների, հնչյունական ու քերականական համակարգերի քննության, հայերենի բարբառներում միջինհայերենյան իրողությունների դիտարկման ուղղությամբ, հետազոտվել են չուսումնասիրված բարբառային միավորներ, կատարվել է բարբառային միավորների համեմատական քննություն: Շարունակվել են բարբառային նյութերի թվայնացման, բարբառային նոր նյութերի հավաքման աշխատանքներ: Հետազոտությունների արդյունքները ներկայացված են երկու տասնյակից ավելի հոդվածներում:
Հրատարակության է պատրաստվել Մ.Աղաբեկյանի «Հայերենի համեմատական ուսումնասիրության հարցեր» հոդվածների ժողովածուն:
● «Ընդհանուր ու համեմատական և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.`բ.գ.դ. Վ.Գ.Համբարձումյան) կատարվել են բառաքննական ճշգրտումներ և ստուգաբանական հետազոտություններ, գրաբարի «Մտածողություն, միտք» իմաստային խմբի բայերի ծագումնաբանական, իմաստաբանական ու բառակազմական քննություն, ավարտվել է սահմանական եղանակի տիպաբանական զարգացման դիտարկումը հայերենում, հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերը ուսումնասիրվել են ընդհանուր լեզվաբանության և լեզվաբանական տիպաբանության տեսանկյունից, հետազոտվել են հայերենի և իտալերենի կազմաբանական դարձվածքներին առնչվող մի շարք հարցեր, դիտարկվել են հայ-իրանական և հայ-կովկասյան բառային մի շարք զուգաբանություններ: Հետազոտութփյունների արդյունքները ներկայացված են շուրջ մեկուկես տասնյակ հոդվածներում, ինչպես նաև Մ.Սարգսյանի «Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական հայացքները» մենագրության մեջ:
Կիրառական լեզվաբանության բնագավառում կատարվել են փորձառական հնչյունաբանական հետազոտություններ ինչպես լեզվի հատույթային, այնպես էլ վերհատույթային միավորների վերաբերյալ: Շարունակվել են համաբարբառների կազմման աշխատանքները ավանդական եղանակով, նաև էլեկտրոնային եղանակով կազմվել են հայ նոր գրականության մի շարք հեղինակների երկերի համաբարբառները: Ուսումնասիրվել է դասական գրաբարի անվանական հոլովակազմությունը, տրվել է անվանական հոլովատիպերի նոր դասակարգում։ Զգալի աշխատանքներ են կատարվել էլեկտրոնային լեզվաբանության զարգացման ուղղությամբ:
«Կոտայքի մարզի բարբառային համապատկեր» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ.Լ.Կատվալյան) ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի բոլոր համայնքների վերաբերյալ արխիվային, նաև հրապարակված նյութերի ուսումնասիրումը, բարբառագիտական արշավների ընթացքում մարզի մի քանի տասնյակ համայնքներում տեսաձայնագրման եղանակով, ինչպես նաև հարցարանների միջոցով հավաքվել է բարբառային զգալի նյութ: Ճշգրտվել են այդ համայնքների ժողովրդագրական տվյալները, բարբառային և խոսվածքային յուրահատկությունները, թեմայի ավարտին ձևավորվել են Կոտայքի մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը, ստացվել է գործառող բարբառային հատկանիշների և բարբառային միավորների տարածման ամբողջական պատկերը: Հետազոտության շնորհիվ որոշվել են լեզվական զարգացման միտումները, դրանք պայմանավորող գործոնները, արձանագրվել են նաև մինչև այժմ չնկատված կամ բավարար ուշադրության չարժանացած բարբառային հետաքրքիր իրողություններ:
Ընդհանուր առմամբ՝ մարզի բնակավայրերի խոսվածքների մի մասը հարազատորեն ներկայացնում է հայտնի այս կամ այն բարբառային միավորը, իսկ մյուս մասը ներկայացնում է խառը պատկեր: Նկատելի է, որ Աբովյանի տարածաշրջանում մեծ տարածում ունեն Խոյ-Մարաղայի, Բայազետի, Մշո բարբառների խոսվածքները, Նաիրիի տարածաշրջանում գերակշռում են Մշո բարբառի խոսվածքները, գործառում են նաև Արարատյան, Ղարաբաղի, Նախիջևանի բարբառների խոսվածքներ, Արծափի, Ախալքալաքի խոսվածքներ և այլն: Հրազդանի տարածաշրջանում տարածված են Խոյ-Մարաղայի բարբառի և Մակուի խոսվածքները, գործառում են նաև Վանի բարբառի, Ալաշկերտի, Արծափի և այլ խոսվածքներ: Խառը պատկեր ունեցող խոսվածքներում հիմնականում զուգորդվում են Արարատյան, Խոյ-Մարաղայի, Մշո, Վանի, Բայազետի բարբառների հատկանիշները: Բնակիչների խառը ծագում ունեցող և համեմատաբար նոր հիմնված բնակավայրերում, հատկապես՝ քաղաքներում, բարբառային խոսքին, իբրև ընդհանուր հաղորդակցման միջոցի, փոխարինել է խոսակցական հայերենը:
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են մոտ մեկ տասնյակ զեկուցումներում ու հոդվածներում, ներկայացվելու են մենագրությամբ:
Տեսական արժեքից բացի, ինստիտուտում կատարված մի շարք աշխատանքներ ունեն նաև գիտագործնական, կիրառական նշանակություն: Մասնավորապես, «Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Ժ.Սարգսյան) պատրաստվել և հրատարակվել են ոչ միայն մասնագիտական շրջանակներում կիրառելի, այլ նաև ընդհանրապես հանրությանը հետաքրքրող բառարաններ («Նոր բառեր», «Հատուկ անունների ուղղագրական բառարան», «Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարան»), կազմվել է լեզվի կանոնարկմանը միտված ուղեցույց (Հայոց լեզվի ուղեցույց):
Պատրաստ է գործարկվելու Hamabarbar.am էլեկտրոնային կայքը (ղեկ.՝ բ.գ.դ. Լ.Ս.Հովսեփյան), որտեղ ներկայացված էլեկտրոնային համաբարբառների հսկայածավալ շտեմարանը մեծապես կնպաստի լեզվաբանական հետազոտություններում անհրաժեշտ նյութերի որոնման ու օգտագործման դյուրացմանը, մեծածավալ ու ամբողջական տեղեկությունների ձեռքբերմանը:
-
Աղաբեկյան Մ.Ա., Հայերենի համեմատական ուսումնասիրության հարցեր, (հոդվածների ժողովածու), Ե., «Ասողիկ» հրատ., 2017, 200 էջ:
-
Առաքելյան Կ.Լ., Հատուկ անունների ուղղագրական բառարան (14569 բառայինմիավոր), Ե., «Էդիթ Պրինտ» հրատ., 2017, 272 էջ:
-
Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, 436 էջ:
-
Թելյան Լ.Գ., Հայոց լեզվի ուղեցույց, գիրք Ա, Ե., 2017, 222 էջ:
-
Լեզու և լեզվաբանություն, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 1 (16), 102 էջ:
-
Լեզու և լեզվաբանություն, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 2 (17), 104 էջ:
-
Նոր բառեր, պրակ Գ, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, 143 էջ:
-
Չոլաքյան Հ.Մ․, «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ) » Ա գիրք, Ե.,«Ասողիկ» հրատ., 220 էջ:
-
«Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 389 էջ:
-
Սարգսյան Ա.Ե., Այնթաբլյան Հ., Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարան, Գլենդել, «Երևան» հրատ., 2017, 112 էջ :
-
Սարգսյան Մ.Ա., Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական հայացքները, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, 276 էջ:
-
Սարգսյան Ն.Ժ., Հավելական հարաբերության արտահայտությունը հայերենում, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 201 էջ: Հոդվածներ
-
Առաքելյան Կ.Լ., Գևորգ Ջահուկյան բանաստեղծը, «Գիտության աշխարհում», Ե., 2017, N1, էջ 6-11:
-
Առաքելյան Կ.Լ., Հայոց ցեղասպանության լուսաբանումը լիբանանահայ գրական մամուլի էջերում («Բագին» ամսագիր), «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Ե., 2017, էջ 242-250:
-
Առաքելյան Կ.Լ., Միսաք Մեծարենցը լեզվի մասին, Լրաբեր հասարակական գիտությունների, N2, Ե., 2017, էջ 278-285:
-
Ասոյան Թ.Ա., Գրապայքարը և լեզվական հարցերը «Բազմավէպի էջերում», Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ», 2017, էջ 3-24:
-
Ասոյան Թ.Ա., Հ. Զոհրապյանը և արևմտահայերենի կանոնարկման հարցերը, ԳՊՀ գիտական աշխատությունների ժողովածու, N 19 (4), Գավառ, 2017, էջ 303-309:
-
Ավետյան Ս.Ռ., «Իրանական V-ի հնարավոր կիսաձայնային արտասանությունը (=W) հին հայերենում՝ փոխառման շրջանում», Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն, 2 (23), Ե., 2017, էջ 35-42:
-
Ավետյան Ս.Ռ., «Հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերը ընդհանուր լեզվաբանության և լեզվաբանական տիպաբանության տեսանկյունից», Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն, 3, Ե., ԵՊՀ հրատ., 2017, էջ 20-34:
-
Բառնասյան Ջ.Ա., Ածանցումը հայերենի բարբառներում. վերջածանցներ, ԵՊԼՀՀ Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊԼՀՀ, Ե., 2017, էջ 35-45:
-
Բառնասյան Ջ.Ա., Բառակազմական որոշ իրողություններ Կարնո բարբառի խոսվածքներում, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ51-58:
-
Բառնասյան Ջ.Ա., Թիֆլիսի բարբառին առնչվող որոշ իրողությունների շուրջ, §Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին¦, ՀՊՄՀ հրատ․, Ե., 2017, էջ 82-88:
-
Բարսեղյան Ա.Գ., Վերաբերմունք արտահայտող բառերի կապակցական դերը տեքստում, «Լեզու և լեզվաբանություն», 1(16), Ե., 2017թ., էջ 58-64:
-
Գրիգորյան Գ.Գ., Տարբեր բնույթի նախադասությունների հնչերանգները, «Հայոց լեզու և գրականություն», հ.3, Ե.,Կրթ.ազգ.ինստ-ի հրատ., 2017, էջ 23-26:
-
Գրիգորյան Ս.Մ., Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» Ձմերան հատորի անվանական դարձվածքների իմաստաբանական քննություն, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 84-90:
-
Գևորգյան Գ.Գ., Ադափազարի խոսվածքի բարբառային յուրահատկությունների ընդհանուր բնութագիրը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 91-112:
-
Գևորգյան Գ.Գ., Գ.Ջահուկյանը և հայերենի բարբառների ձևաբանական դասակարգման հարցը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Լուսաբաց» հրատ., 2017, էջ 45-56:
-
Գևորգյան Գ.Գ., Հայերենի բարբառների եղանակաժամանակային կառուցատիպերի պատմական զարգացումը, «Հայկազյան հայագիտական հանդես», ԼԷ, Բեյրութ, 2017, էջ 57-74:
-
Դալալյան Տ.Ս., Գրիգոր Ղափանցեանը և Մառի «Յաբեթական» տեսութիւնը. հայ-քարթուելական լեզուական առընչութիւնների ﬔկնաբանումը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 113-131:
-
Դալալյան Տ.Ս., Հայերենում որոշ նվագարանների անվանումների ծագման շուրջ. քնար, շեփոր, ծնծղայ, «Լեզու, խոսք, իրականություն» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Ե., «ԱՁ Արման Ասմանգուլյան» հրատ., 2017, էջ 74-89:
-
Դալալյան Տ.Ս., Սազ և թառ նվագարանների անվանումների ծագման շուրջ, §Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին¦, ՀՊՄՀ հրատ․, 2017, էջ 99-109:
-
Թադևոսյան Հ. Մ., Կազմախոսական բաղադրիչով նոր դարձվածքներ XII դարի բժշկարաններում (Մ. Հերացի, Աբուսայիդ), Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 149-161:
-
21.Թադևոսյան Հ. Մ., Կազմախոսական նորաստեղծ բժշկական տերմինները 12-րդ դարի բժշկարաններում (Մ. Հերացի, Աբուսայիդ), «Հայագիտության հարցեր», N 3 (12), Երևան, 2017, էջ 136-147:
-
Թելյան Լ.Գ., Արժեքավոր ներդրում Արցախի բարբառի և բանահյուսության ուսումնասիրության մեջ, «Լեզու և լեզվաբանություն», N1(16), Ե., 2017, էջ 81-83։
-
Թելյան Լ.Գ., Շարահյուսական նորմ. զուգաձևեր և շեղումներ, «Հայագիտության հարցեր», N1(10), Ե., 2017, էջ 137-149:
-
Թոխմախյան Ռ. Մ., Հնչյունաբանական դիտարկումներ, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 162-169:
-
Խաչատրյան Հ․Ռ․, Սենյակ հասկացության բառանունները բարբառային հայերենում, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ», 2017, էջ 170-180:
-
Խաչատրյան Վ. Մ., Փոխառյալ բառերի գործածությունը ձեռագրերի 17-րդ դարի հիշատակարաններում (1601-1640), Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ», 2017, էջ 181-197:
-
Խաչատրյան Օ.Մ., Համանունները Մ. Խորենացու «Հայոց պատմության» բառապաշարում, Материалы международной научной конференции, посвященной проблеме обеспечения безопасности и качества пищевых продуктов, Ե., ՀԱԱՀ հրատ., 2017, էջ 43-47:
-
Խաչատրյան Օ.Մ., Սուսաննա Տիոյանի «Հայերենի տերմինագիտության հարցերը» գրքի մասին (գրախոսություն), «Պատմաբանասիրական հանդես», թիվ 2, Ե., 2017, էջ 257-260:
-
Խաչատրյան Օ.Մ., Վարդան պատմի՞չ, թե՞ Վարդան Արևելցի, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ», 2017, էջ 198-208:
-
Կատվալյան Վ.Լ․, Արևմտահայերենի խնդիրների մասին, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, թիվ 19 (4), Ե., 2017, էջ 340-344:
-
Կատվալյան Վ.Լ․, Բարբառային հայերենի դրևորումները ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ», 2017, էջ 209-227:
-
Կատվալյան Վ.Լ․, Բարբառի աբեղյանական ըմբռնման մասին, «Լեզու և լեզվաբանություն», 2 (17), Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 11-16:
-
Կատվալյան Վ.Լ․, Գ.Ղափանցյանի բարբառագիտական դիտարկումների շուրջ, «Լեզու, խոսք, իրականություն» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Ե., «ԱՁ Արման Ասմանգուլյան» հրատ., 2017, էջ 143-149 :
-
Հակոբյան Ֆ.Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի ստեղծման նպատակը և խնդիրները, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., էջ 228-237:
-
Համբարձումյան Վ.Գ., Հայագիտության նվիրյալ լեզվաբանը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2, 2017, էջ 411-414 :
-
Համբարձումյան Վ.Գ., Հ.-ե. ծագման հայերեն արմատի լեզվավիճակագրական ուսումնասիրությունը Վ.Քոսյանի աշխատություններում, «Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին», Ե., էդիթ Պրինտ, 2017, էջ 39-42:
-
Համբարձումյան Վ.Գ., Հայերենագիտության Մխիթարյան դպրոցը և հայերենի համեմատական ուսումնասիրության սկզբնավորումը, «Լեզու և լեզվաբանություն», Ե., «Ասողիկ» հրատ., 1 (16), 2017, էջ 3-12:
-
Հովհաննիսյան Լ. Շ., Տփղիս-Փայտակարան քաղաքների նույնականության շուրջ, «Պատմաբանասիրական հանդես», հ.1, Ե., 2017, էջ 176-180:
-
Մեսրոպյան Հ.Հ., Պարսկերենից փոխառյալ կրոնաեկեղեցական բառերը հայերենի բարբառներում (պարսկերեն), Peyman, N77, Tehran, 1395/2017, pp. 196-202:
-
Մեսրոպյան Հ.Հ., Հարության տոնին վերաբերող բարբառային բառաշերտի ընդհանուր բնութագիրը, «Էջմիածին» ամսագիր, Զ, Էջմիածին, 2017, էջ 116-125:
-
Մեսրոպյան Հ.Հ., Երեխա հասկացույթի բարբառային զուգաբանությունները, «Լեզու, խոսք, իրականություն» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Ե., «ԱՁ Արման Ասմանգուլյան» հրատ., 2017, էջ 185-194:
-
Միքայելյան Ժ.Ա․,Կոտայքի մարզի մի քանի գյուղերի խոսվածքների հնչյունական համակարգերը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ», 2017, էջ 256-270:
-
Միքայելյան Ս.Ա., Միջին հայերենի շրջանում կատարված արաբական փոխառությունների բաղաձայնական համակարգը, «Լեզու և լեզվաբանություն», հ. 1 (16), Ե., «Ասողիկ» հրատ, 2017, էջ 34-43:
-
Մխիթարյան Գ.Մ., «Հայերենագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Ջոն Գրեպինի հիշատակին», «Պատմաբանասիրական հանդես», հ.3, Ե., 2017, էջ 277-279:
-
Մխիթարյան Գ.Մ., Հայերեն-շումերերեն լեզվական առնչությունների հարցի շուրջ, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 271-279 :
-
Մխիթարյան Գ.Մ., Հայոց լեզվի պատմության բուհական նոր դասագիրք, «Լեզու և լեզվաբանություն», 2 (17), Ե., 2017, էջ 85-88:
-
Մկրյան Ա.Լ., Իտալերենի բազմիմաստ կազմախոսական դարձվածքների և դրանց հայերեն համարժեքների իմաստաբանական առանձնահատկությունները, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 280-293:
-
Մկրյան Ա.Լ., Իտալերենի կազմախոսական դարձվածքների ազգահոգելեզվաբանական առանձնահատկությունները (հայերենի զուգադրությամբ), Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ, Բանասիրություն, 1 (40), Ե., 2017, էջ 475-484:
-
Մկրտչյան Գ․Գ., Հայերենի ծագման ղափանցյանական տեսությունը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 294-308:
-
Մկրտչյան Գ․Գ., Մշո և Կարնո բարբառների տիպաբանությունը (ընդհանրություններ և տարբերություններ), ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գիտական աշխատություններ, XX, 2017, էջ 80-88:
-
Պապիկյան Ս.Վ., Կրոնաեկեղեցական տերմինների բառակազմական վերլուծություն, «Կանթեղ», 1(70), Ե., 2017, էջ 85-93:
-
Սարգսյան Ա.Ե., Վարդգես Պետրոսյան (գրողը, արվեստագետը, մշակույթի գործիչը) «Համայնապատկեր» հանդես, հ.75, Գլենդել, 8 էջ :
-
Սարգսյան Մ.Ա., Էկոլեզվաբանությունը որպես լեզվաբանության զարգացման նորագույն ուղղություն, «Լեզու և լեզվաբանություն», հ. 2 (17), 2017, Ե., «Ասողիկ», էջ 64-70:
-
Սարգսյան Մ.Ա., Լեզվաբանության տեսության զարգացման միտումները վերջին տասնամյակներում, §Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին¦, Ե., էդիթ Պրինտ, 2017, էջ166-172:
-
Սարգսյան Մ.Ա., Լեզվական խնդիրները դպրոցական դասագրքերում, «Լեզու և լեզվաբանություն», հ. 1 (16), Ե., «Ասողիկ», 2017, էջ 51-57:
-
Սաֆարյան Տ.Ա., Տեքստի բաղադրամասերի և դրանց կապերի առանձնահատկությունները Լ. Խեչոյանի «Արշակ արքա Դրաստամատ ներքինի» վեպում, «Էջմիածին», Բ, 2017, էջ 157-167):
-
Սիմոնյան Ս.Մ., Տանիմ բայի ստուգաբանական քննություն, Բանբեր Երևանի համալսարանի, հ.2, Ե., 2017, էջ 80-83:
-
Սիրունյան Տ.Ղ., Հովհաննես Քռնեցու քերականական երկի սահմանումների լատիներեն նախօրինակները, «Բանբեր Մատենադարանի», N 24, էջ 122-140:
-
Սիրունյան Տ.Ղ., Վազգեն Համբարձումյանի ծննդյան 70-ամյակի առիթով, «Պատմաբանասիրական հանդես», 1 (217), Ե., 2017, էջ 263-268:
-
Սուքիասյան Հ․Վ., Բժշկագիտական օտար եզրույթների հայերեն տառադարձությունը, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 365-378:
-
Վարդանյան Ա․Վ., Ագուլիսի եղեռնի խոսուն վավերագիրը, Պատմաբանասիրական հանդես, թիվ 3, 2017, էջ 81-85:
-
Վարդանյան Ա․Վ., «Նախիջևան» տեղանվան ստուգաբանության շուրջ, Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 379-387:
-
Քարտաշյան Ա. Լ., Արևմտահայերենի անձնանունների գործառական առանձնահատկությունները (արակա՞ն, թե՞ իգական), Գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 426-434:
-
Ֆչնկջյան Ա.Ա., Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն, «Պատմաբանասիրական հանդես» հ. 2, Ե., 2017, էջ 282-285։
-
Амбарцумян В.Г., Происхождение и типология арм.слова եղեռն (egern) - «геноцид», //Материалы международной научной конференции «Геноцид как духовно-нравственное преступление против человечества», М., изд. «Ключ-С», 2017, стр. 187-195.
-
Месропян А.О., Современное положение армянского языка в Турции, // Материалы международной научной конференции, «Геноцид как духовно-нравственное преступление против человечества», Материалы международной научной конференции, М., изд. «Ключ-С», 2017, стр. 228-242. *Հոդվածները հրատարակվել են «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուում, Ե., «Գիտություն» հրատ., 2017, 389 էջ:
-
Գրիգորյան Գ.Գ., Կրկնակ բաղաձայնների տևողության փորձառական հետազոտություն, էջ 68-75:
-
Գրիգորյան Ս.Մ., Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» Ձմեռան հատորի բայական դարձվածային միավորների իմաստային քննություն, էջ 87-91:
-
․Դալալյան Տ.Ս., Հայերեն երկ և երգ արմատների ստուգաբանության շուրջ, էջ 92-104։
-
Հակոբյան Ֆ.Ա., Հայերենի ընդհանրական կորպուսի կազմության սկզբունքները, էջ 170-178:
-
84․Հովհաննիսյան Լ.Շ., Դիտարկումներ Ղարաբաղի բարբառի բաղաձայնական համակարգի վերաբերյալ, էջ 206-210:
-
․Հովսեփյան Լ.Ս․, Առկայացման կարգը գրաբարում, էջ 211-221:
-
․Ղուկասյան Ս. Վ., Ինչու-որ հարցումները Մարկոսի արևելահայերեն և արևմտահայերեն ավետարաններում, էջ 222-233:
-
․Մովսեսյան Ն․Գ., Անցյալ դերբայով կազմված դերբայական դարձվածի կիրառությունները Փ. Բուզանդի «Պատմութիւն Հայոց» երկում, էջ 301-314:
-
․Խաչատրյան Հ․Ռ․ Տան բաղկացուցիչ մասերի անվանումները բարբառային հայերենում, էջ 144-159։
-
․Միքայելյան Ժ․Ա․, Բայի երկրորդական վերլուծական ժամանակները հայերենի արևմտյան խմբակցության բարբառներում, էջ 274-285։
-
․Մկրտչյան Գ․Գ., Կոտայքի մարզի խոսվածքների հանրալեզվաբանական քննություն, էջ 286-300։
-
․Սուքիասյան Հ․Վ., Բժշկագիտական հայերեն դասագրքերի լեզուն, էջ 351-361։
-
․Վարդանյան Ա․Վ.,Հնչաշղթայի հնչյունափոխական երևույթները հայերենի բարբառներում, էջ 362-369։
Տնօրեն՝ բ.գ.դ. Վ.Կատվալյան
Փոխտնօրեն՝ բ.գ.թ. Ն.Հովհաննիսյան
Գիտքարտուղար՝բ.գ.թ. Ա.Աբրահամյան
7. Տվյալներ կադրերի վերաբերյալ.
գ/ գիտաշխատողների թվաքանակը. մինչև 35 տարեկան՝ 9, 35-60՝ 23, 60 և ավելի տարիքի` 29 :
8. Հաշվետու տարում 019 ծածկագրով մասնագիտական խորհրդում պաշտպանվել են 3 դոկտորական (2-ը՝ ինստիտուտի գիտաշխատողներ), 8 թեկնածուական ատենախոսություններ ( 4-ը՝ ինստիտուտի հայցորդներ):
9. Ինստիտուտի գիտական կադրերից համատեղությամբ աշխատում են ՀՀ բուհերում և այլ կազմակերպություններում: Համատեղող գիտաշխատակիցների թվաքանակն ըստ կազմակերպությունների՝ ԵՊՀ` 3, Խ.Աբովյանի անվ. ՊՄՀ` 1, Մատենադարան՝ 2, Վ.Բրյուսովի անվ. ՊԼՀՀ՝ 2, Մ.Հերացու անվ. ՊԲՀ՝ 1, Գավառի պետական համալսարան՝ 2, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ 2, ԳԱԱ պատմության ինստիտուտ՝ 1, ՀՀ նախագահի աշխատակազմ՝ 1, ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ 1, ՀՀ կառավարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ՝ 1:
Լեզվի ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում լեզվաքաղաքական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին:
Հայերենի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության ու ուսուցման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՀՀ սփյուռքի նախարարության և լեզվի ինստիտուտի միջև․կազմակերպվում են համատեղ միջոցառումներ, գիտաժողովներ, քննարկումներ։ 2017թ. նախարարության պատվերով կատարվել են արևմտահայերենին նվիրված ուսումնասիրություններ, հրատարակվել է երկու գիրք՝ «Արևմտահայերենը Եվրոպայում», «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ»:
2017 թվականին լեզվի ինստիտուտը կազմակերպել չորս գիտաժողով, գիտական տարաբնույթ միջոցառումներ, որոնց աշխատանքներին մասնակցել են հայագետներ, լեզվաբաններ Հայաստանից և արտերկրից:
Ինստիտուտի գիտաշխատողներից զեկուցումներով մասնակցել են Հայաստանում և արտերկրում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների (Երևան, Վանաձոր, Գյումրի, Մոսկվա, Ս.Պետերբուրգ և այլն):
Լեզվի ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ համագործակցում են Վենետիկի համալսարանի հայագետների, Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի հայագիտական կենտրոնի, Ս. Պետերբուրգի Արեւելյան ձեռագրերի ինստիտուտի և Ս. Պետերբուրգի պետական համալսարանի գիտաշխատողների հետ:
2017 թվականին ինստիտուտում հյուրընկալվել են պատմաբան, ՀՅԴ կուսակցության արխիվների պատասխանատու, հայագետ, Արամ Ա կաթողիկոսի հովանու ներքո գործող արևմտահայերենի պաշտպանության հանձնախմբի ատենապետ Երվանդ Փամբուկյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր հ. Պողոս ծ. վ. Գոճանյանը, ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Տոնապետյանը, Կիպրոսի «Նարեկ» կրթահամալիրի ուսուցչուհի Մ. Հալաճյանը և ուրիշներ: Լեզվամշակութային փոխառնչություններին վերաբերող հարցեր են քննարկվել լեզվի ինստիտուտ Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի երկու այցելությունների ընթացքում, դիտարկվել են նաև համագործակցության հնարավորություններ:
Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ տարբեր բուհերի աշխատակիցների ատենախոսությունների գիտական ղեկավարներ են, իսկ որոշ բուհերի դասախոսներ ղեկավարում են լեզվի ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների ատենախոսական աշխատանքները: Ինստիտուտում մասնագիտական ու գործնական աջակցություն է ցուցաբերվում երիտասարդ մասնագետներին, պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ասպիրանտների, հայցորդների, երիտասարդ գիտաշխատողների հետ, քննարկվում են նրանց գիտական առաջընթացի խնդիրներ, գումարվում են երիտասարդ լեզվաբանների խորհրդի նիստեր: