|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի համացանցային կայքի ստեղծումը կարևոր իրադարձություն է հաստատության համար: Այն հնարավորություն կընձեռի լեզվաբան մասնագետներին և լեզվաբանությամբ հետաքրքրվողներին ծանոթանալու հայ լեզվաբանության բազմաթիվ խնդիրների: Կայքում կներկայացվեն ինստիտուտի գիտական գործունեության ձեռքբերումները, հայերենագիտական աշխատանքների արդյունքները, արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղղությամբ մշակումները: Նյութերը կներկայացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն:
ՀՀ ԳԱԱ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ Բ.Գ.Դ., ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱԶԳԵՆ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
|