Ղուկասյան Սևակ

 
Ղուկասյան Սևակ - Ծննդյան տարեթիվ, ծննդավայր,  1945թ. Թալին շրջկենտրոն, Հայաստան։
Կրթություն - 1963-1968թթ. սովորել   և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական կրթաճյուղի մաթեմատիկական լեզվաբանության բաժինը։
 
Գիտական աստիճան - 1979թ. - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարցման համակարգը և առանց հարցական բառի հարցումների հնչերանգը» թեմայով։
2000թ. - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում պաշտպանել է բանասիրական գիտությունների  դոկտորական ատենախոսություն «Գրական արևելահայերենի և արևմտահայերենի հնչերանգային նկարագրություն» թեմայով։
 
Աշխատանքային գործունեություն - 1971 թ.- ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ – կրտսեր գիտաշխատակից,  1984 թ. - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ – ավագ գիտաշխատակից։
 
Հրատարակություններ։
Հրատարակել է  «Գրական արևելահայերենի և արևմտահայերենի հնչերանգային առանձնահատկությունները», Երևան,1990, «Առօրյա բառարան», Երևան, 2013, 2020 («Առօրյա բառարանի» ավելացված և վերամշակված տարբերակը) գիտական աշխատությունները և «Երկնքից լսված ձայներ» բանաստեղծությունների գիրքը, Երևան, 2019թ.։
Ղուկասյան Սևակի բանաստեղծությունները տպագրվել են նաև «Գարուն», «Բնօրրան ամսագրերում», «Գրական թերթում» և  այլն։
 
 
 
 
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.