Կայացավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տարեվերջյան ընդհանուր ժողովը

16/12/2024

        Ս. թ. դեկտեմբերի 16-ին կայացավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տարեվերջյան ընդհանուր ժողովը։ Ինչպես որ կարգն է, հաշվետու տարում՝ 2024թ., գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյանը։
      Տնօրենը կարևորեց գիտական այնպիսի խնդիրների արծարծումը, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր տարածաշրջանում առկա իրավիճակին եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Այդ առումով պրն Կատվալյանն ուսումնասիրել և ներկայացրել է դեռ 1621թ. իտալացի հայագետ Ֆրանցիսկո Ռիվոլայի կազմած հայերեն-լատիներեն բառարանում առկա լեզվական փաստերն ու տեղեկությունները, որոնք արտացոլում են մեր տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների իրական փոխհարաբերությունները։ Այդ բառարանը կարելի է համարել հիմնավոր գիտական հակափաստարկ՝ ընդդեմ պատմական իրողությունների ներկայիս աղավաղումների։
           Տնօրենն իր խոսքում ներկայացրեց ինստիտուտի գիտական թեմաների կատարման մասին բավական ծավալուն տեղեկատվություն։ Նշվեց նաև արդի գիտության զարգացման նոր մարտահրավերներին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։ Տնօրենի զեկուցմանը հաջորդեցին ելույթներ ու առաջարկություններ։ Կոլեկտիվի ընդհանուր ժողովըկ ատարված աշխատանքները գնահատեց բավարար։ Դրական կարծիք հայտնեց նաև ՀՀ ԳԱԱ ՀՀԳ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

Ավագ գիտաշխատղ Ջ. Բառնասյան

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.