Ղուկասյան Սևակ - Ծննդյան տարեթիվ, ծննդավայր, 1945թ. Թալին շրջկենտրոն, Հայաստան։
Կրթություն - 1963-1968թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական կրթաճյուղի մաթեմատիկական լեզվաբանության բաժինը։
Գիտական աստիճան - 1979թ. - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարցման համակարգը և առանց հարցական բառի հարցումների հնչերանգը» թեմայով։
2000թ. - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում պաշտպանել է բանասիրական գիտությունների դոկտորական ատենախոսություն «Գրական արևելահայերենի և արևմտահայերենի հնչերանգային նկարագրություն» թեմայով։
Աշխատանքային գործունեություն - 1971 թ.- ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ – կրտսեր գիտաշխատակից, 1984 թ. - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ – ավագ գիտաշխատակից։
Հրատարակություններ։
Հրատարակել է «Գրական արևելահայերենի և արևմտահայերենի հնչերանգային առանձնահատկությունները», Երևան,1990, «Առօրյա բառարան», Երևան, 2013, 2020 («Առօրյա բառարանի» ավելացված և վերամշակված տարբերակը) գիտական աշխատությունները և «Երկնքից լսված ձայներ» բանաստեղծությունների գիրքը, Երևան, 2019թ.։
Ղուկասյան Սևակի բանաստեղծությունները տպագրվել են նաև «Գարուն», «Բնօրրան ամսագրերում», «Գրական թերթում» և այլն։