Ֆրիդա Արտաշեսի Հակոբյան
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բառարանագրության
բաժնի գիտաշխատակից
Կրթություն
2005–2009թթ.՝ ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ, բանասիրության բակալավր
2009–2011թթ.՝ ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա՝ ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մասնագիտությամբ, բանասիրության մագիստրոս
2011-2013թթ.՝ ք. Երևան, Հայաստանի ամերիկյան համալսարան, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, մագիստրատուրա
2011 – 2015 թթ.՝ ք. Երևան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին, հայցորդ՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ
Գիտական աստիճան
2016 թ.` «Բառամիավորների նկարագրության սկզբունքները ժամանակակից հայոց լեզվի բառապաշարի համակարգչային շտեմարանում» թեմայով թեկնածուական ատենախոսություն, բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր՝ շնորհված ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Լեզվաբանություն - 019 մասնագիտական խորհրդի որոշմամբ
Աշխատանքային գործունեություն
2016-2022 թթ․՝ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, կիրառական լեզվաբանության բաժին, գիտաշխատակից
2020-2022 թթ․՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, դասախոս
2021-2022 թթ․՝ Երևանի պետական համալսարան, դասախոս
2023 թ․՝ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բառարանագրության բաժին, գիտաշխատակից
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ընդհանուր լեզվաբանության պատմության և տեսության հարցեր, կառուցվածքային լեզվաբանություն, կիրառական և համակարգչային լեզվաբանություն, կորպուսային լեզվաբանություն, լեզվաբանական միջգիտակարգեր, լեզվի ձևային նկարագրություն և կաղապարում, հետազոտության ժամանակակից մեթոդներ, բառարանագրություն, տերմինաբանություն, գրական լեզվի կանոնարկման խնդիրներ
Այլ տվյալներ
2016-2023թթ. զեկուցումներով մասնակցել է մի շարք գիտաժողովների՝ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական վեցերորդ և յոթերորդ գիտաժողովներ, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովներ (2017, 2018, 2019, 2021, 2022, 2023), Գ. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, «Հայերենագիտության արդի խնդիրներ», «Լեզու և խոսք» առցանց գիտաժողովներ, «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ» գիտաժողով, «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողով, «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» գիտաժողովներ (2023, 2024) և այլն։
Գիտական նախագծեր
Գիտական նախագծերի մասնակցություն
2019թ․՝ ՀՀ ԿԳՄՍ ԳԿ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրում՝ որպես ծրագրի կատարող՝ «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
2018 թ.՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայագիտության բաժանմունքի կողմից տրամադրված հ. 216671 ծրագրում` որպես ծրագրի կատարող «Հայերենի բառակազմության ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
Բառարաններ
Գալստյան Ա. Ս., Գալստյան Ս. Ա., Հակոբյան Ֆ. Ա., Հովսեփյան Գ. Կ., Սահակյան Ա. Գ., Սահինյան Լ. Ե., Նոր բառեր. Դ պրակ, «Ասողիկ» հրատ., Ե., 2018, 172 էջ:
Գալստյան Ա. Ս., Գալստյան Ս. Ա., Հակոբյան Ֆ. Ա., Հովսեփյան Գ. Կ., Մուշեղյան Ա. Հ., Սահակյան Ա. Գ., Նոր բառեր. Ե պրակ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 2020, 175 էջ:
Գալստյան Ա. Ս., Գալստյան Ս. Ա., Հակոբյան Ֆ. Ա., Հովսեփյան Գ. Կ., Սարգսյան Ն․ Մ․, Նոր բառեր. Զ պրակ, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., Ե., 2021, 221 էջ:
Գալստյան Ա. Ս., Բաղրամյան Վ․ Մ․, Հակոբյան Ֆ. Ա., Հովսեփյան Գ. Կ., Մարգարյան Ի․ Ա․, Մկրտումյան Ա․ Ա․, Սարգսյան Ն․ Մ․, Նոր բառեր. Ը պրակ, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., Ե., 2023, 140 էջ:
Գիտական հոդվածներ
Հակոբյան Ֆ. Ա., Բառապաշարի ներկայացումը հայերեն էլեկտրոնային բառարաններում, «Կանթեղ» գիտական պարբերական, 2014, 2-3 (59-60), էջ 119-127:
Հակոբյան Ֆ. Ա., Բառապաշարի ներկայացումը էլեկտրոնային բառարաններում,
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան. Հայագիտական հանդես, Երևան, 2014, № 4 (28), էջ 107-116:
Հակոբյան Ֆ. Ա., Բառապաշարի համակարգչային շտեմարաններ,
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2014, 1 (30), էջ 131-143:
Հակոբյան Ֆ. Ա., Հայերենի բառապաշարի համակարգչային շտեմարանի կառուցման ուրվագիծ, Բանբեր Երևանի համալսարանի. Երևան, 2014, 144.2. (№ 3), էջ 60-70:
Հակոբյան Ֆ. Ա., Համաբարբառների համակարգչային մշակման խնդիրները,
Երիտասարդ լեզվաբաններ. գիտական հոդվածների ժողովածու, «Ասողիկ» հրատ., Երևան, 2016, էջ 57-64:
Հակոբյան Ֆ. Ա., Հայերենի ընդհանրական կորպուսի կազմության սկզբունքները,
«Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողով, զեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2017, էջ 170-178:
Հակոբյան Ֆ. Ա., Հայատառ հաղորդակցման խնդիրները համացանցում,
Լեզու և լեզվաբանություն, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2 (17), Երևան, 2017, էջ 61-67:
Հակոբյան Ֆ. Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի նպատակը և խնդիրները, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 3 (24), էջ 52-57:
Հակոբյան Ֆ. Ա., Նոր բառերի մեքենական որոնման խնդիրները, Կանթեղ, 3 (76), «Ասողիկ» հրատ., Ե., 2018, էջ 54-61:
Հակոբյան Ֆ. Ա., Արևելահայերենի ազգային կորպուսի կառուցվածքը և ընդգրկումը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2018, 1 (44), էջ 382-390:
Հակոբյան Ֆ. Ա., Կորպուսային լեզվաբանության կիրառական ոլորտները, Հայերենագիտության արդի խնդիրներ. գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2018, էջ 59-65:
Հակոբյան Ֆ. Ա., Տեքստի էլեկտրոնային սրբագրման խնդիրներ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2018, 1 (46), էջ 216-222:
Հակոբյան Ֆ. Ա., Ժամանակակից հայերենի բառակազմության ձևային նկարագրության խնդիրներ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բանբեր. Երևան, 2018, 1 (46), էջ 208-215:
Հակոբյան Ֆ. Ա., Գրաբարի էլեկտրոնային պատմական բառարանի կազմության սկզբունքները, «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ», գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Գիտություն» հրատ., 2019, էջ 88-96:
Հակոբյան Ֆ. Ա., Էլեկտրոնային թարգմանության խնդիրներ, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Ե., «Գիտություն» հրատ., 2019, էջ 96-105:
Հակոբյան Ֆ. Ա., Լեզվական կորպուսների կառուցվածքը և ընդգրկումը, «Լեզու և խոսք» գիտական հոդվածների էլեկտրոնային ժողովածու, Ե., 2019, էջ 206-217:
Հակոբյան Ֆ. Ա., Բառակազմական վերլուծության մեքենայացման խնդիրներ, «Լեզու և խոսք – 2», գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2020, էջ 60-71:
Հակոբյան Ֆ. Ա., Հայերենի ձևային նկարագրության խնդիրներ, «Ջահուկյանական ընթերցումներ», 1(16), Ե., ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., 2021, էջ 108-115։
Հակոբյան Ֆ. Ա., Գրաբարի էլեկտրոնային կորպուսի ստեղծման նպատակը և խնդիրները, Ե., «Ջահուկյանական ընթերցումներ», № 1-2 (17-18), ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., 2022, էջ 58-66։
Հակոբյան Ֆ․ Ա․, Էլեկտրոնային բառարանագրության արդի խնդիրներ, Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., 2023, էջ 153-161։
Hakobyan F. A., Corpus Linguistics in the Study of Old Armenian, Issues on Armenian Language History, 2023, pp. 104 –110.
Անձնական տվյալներ
Հեռախոս` 077 15 14 89, 095 37 35 75
Լեզուներ` անգլերեն (գերազանց), ռուսերեն (լավ)