Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

14/06/2019
       Ս. թ. հունիսի 14-ին կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում, որի թեման էր` Գեղարվեստական խոսքը «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՆՆ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ»  երկում:
        Բանախոսը նշեց, որ   հայ մատենագիր Թ.Արծրունին (ինչպես նաև նրա գործի շարունակող Անանուն պատմիչը) գեղարվեստական խոսքի վարպետ է, ունի հարուստ բառապաշար, բառամթերքի ճոխ շտեմարան:  Հմտորեն օգտագործելով գեղարվեստական խոսքի բոլոր միջոցները` էպիտետներ, մակդիրներ, համեմատություններ, փոխաբերություններ, առակներ և ասացվածքներ` Թ.Արծրունին ստեղծել է մի հրաշալի ստեղծագործություն, որը ոչ միայն պատմական, այլև գեղարվեստական մեծ արժեք ունի: Ըստ բանախոսի `աշխատության մեջ օգտագործված են մոտ 30-40 առակներ, ասացվածքներ և ասույթներ, որոնցից շատերը հիմք են դարձել թևավոր խոսքերի և աֆորիզմների:
       Ծավալվեց մտքերի փոխանակություն, բանախոսը պատասխանեց հնչած հարցերին:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.