Տեղի ունեցավ բարբառագիտության բաժնի հերթական նիստը

26/06/2023

      ԼԻ բարբառագիտության բաժնի հերթական նիստը որոշ առումով ուղենշային էր։  Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայերենի բարբառների ուսումնասիրվածության հարցը քննարկման նյութ դարձնելով՝ փորձառու բարբառագետներն առաջարկեցին առանձնացնել բարբառների երեք խումբ՝ ա/ բարբառներ, որոնց հետազոտության արդյունքները ներկայացված են մենագրական աշխատանքներում, բ/ բարբառներ, որոնց ուսումնասիրությունները ներկայացված են հոդվածներով ու զեկուցումներով, գ/ բարբառներ, որոնց վերաբերյալ հետազոտական աշխատանքներ չեն հրապարակվել: Նշվեց, որ կան բարբառային միավորներ, որոնք ոչ միայն ուսումնասիրված չեն, այլ նաև դրանց վերաբերյալ չկան անհրաժեշտ նյութեր, նմուշներ, և, ցավոք, արդեն չկան նաև բարբառակիր-բարբառախոսներ: Դիտարկվեց նաև բարբառային բառապաշարի իմաստային խմբերի ուսումնասիրության հարցը: Նկատվեց, որ նման շատ խմբեր դեռևս սպասում են իրենց ուսումնասիրողներին: Անդրադարձ եղավ բարբառների դասակարգման խնդրին, նշվեց, որ ժամանակն է այդ հարցում կատարելու որոշ ճշգրտումներ: Այլ խոսքով՝ մեր ձեռքի տակ եղած բարբառային մեծաքանակ նյութերի դասդասման և ուսումնասիրության աշխատանքներին զուգահեռ պիտի շարունակվի նաև խոսվածքային նոր միավորների փնտրտուքը։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.