Նյարդահոգելեզվաբանության լաբորատորիա․ «Հոգեբանական վերնիսաժ» Expo-25

29/04/2025
           Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի  նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան մասնակցեց ԵՊՀ-ում կայացած «Հոգեբանական վերնիսաժ» էքսպո-25 գիտագործնական միջոցառմանը։ Հանրապետությունում գործող նյարդահոգելեզվաբանության միակ լաբորատորիան ներկայացրեց հեղինակային «Ենթագիտակցությունից լեզվագիտակցություն և հաղորդակցում. եռափուլ լաբիրինթոս» գիտափորձերի շարքը, որոնցով  բացահատվում են տեղեկատվության ընկալման, այդ տեղեկատվության հիման վրա որոշարկված գիտելիքի ձևավորման, անվանման, լեզվագիտակցության առաջացման և հաղորդակցման գործընթացների մեխանիզմները:
       Լաբորատորիայի ինտերակտիվ ցուցադրությունը բաղկացած էր վեց փուլից։ Յուրաքանչյուր փուլի մասնակցելիս մասնակիցը հոգեբանի և լեզվաբանի մեկնաբանության օգնությամբ բացահայտում էր սեփական ենթագիտակցությունը, լեզվական մտածողությունը և ոչ վերբալ արտահայտչամիջոցների բազմազան կողմերը: Մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես է բարդ մտային միավորը հավաքվում մասնավոր իմաստներից, ինչպես են ենթագիտացություն-գիտակցություն ներքին շերտերը նույնիսկ անհոդաբաշխ հնչյունները վերածում իմաստային համակարգի։ Մասնակիցները ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայի կողմից ստացան հուշանվերներ, որոնք խորհրդանշում էին ներկայացված գիտափորձերին նրանց մասնակցությունը։

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.