Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

07/05/2019
        Մայիսի 7-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ հերթական քննար­­­կումը, որ վերաբերում էր Հովհաննես Քռնեցու «Յաղագս քերականին» երկի լատիներեն աղբյուրներին: Բանախոսը նշեց, որ այդ աղբյուրների համեմատությամբ հնարավոր է եղել տեքստային ու հասկացական որոշ ճշգրտումներ կատարել և՛ Քռնեցու քերականության հրատարակված բնագրում, և՛ դրա ներածության մեջ (հեղինակներ՝ Լ. Խաչիկյան, Ս. Ավագյան): Բերված  մի քանի օրինակներով ցույց տրվեց, որ որոշ ձևակերպումներ տարընթերցումների տեղիք են տվել: Ըստ բանախոսի՝ լատիներեն աղբյուրները հաստատում են, որ Քռնեցու քերականության սահմանումները հիմնականում թարգմանված են կամ համառոտագրված լատին քերականների (Պրիսցիանուս, Պետրուս Հելիաս, Սպոնկիուս) երկերից, նկատված ինքնուրույնությունը հաճախ ոճական է, հե­ղի­նակային հավելումները սակավ են և էականորեն չեն լրացնում երկը:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.