Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

07/06/2019
      Հունիսի 7-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ հերթական քննար­­­կումը: Այն վերաբերում էր հայերեն ձեռագրերի՝ 13-րդ դարի հիշատա­կարան­ներում գործածված օտար ծագման բառերին: Ըստ բանախոսի՝ վերջիններս այնպիսի բառեր են, որոնց օտար լինելը գիտակցվում է հայերենի զարգացման ողջ ընթացքում: Նախ առանձնացվեցին էկզոտիկ բառերը, այսինքն՝ այլ ազգերի մշակույթին, կառավարման համակարգին վերաբերողները, որոնց գործածու­թյու­նն անխուսափելի է: Ապա ներկայացվեցին մի շարք օտար բառեր, որոնք գործածվել են հայերեն համարժեքն ունենալու պայմաններում: Այսպիսով, հասկանալի է դառնում, որ տվյալ բառերը ժամանակին լայնորեն կիրառվել են բարբառային հայերենում, ուստի և գործածվել են բարբա­ռախոս հիշատակագիրների կողմից:
        Քննարկման մասնակիցները տարբեր բառերի առնչությամբ հանդես եկան արժեքավոր դիտողություններով: Օտար բառերի հնչյունական բազմազանությունը բացատրվեց տարա­ծական առանձնահատկություններով, տարբեր լեզուներից փո­խանցված լինելու, հիշատա­կագիրների սխալագրության և այլ հանգամանքներով:  

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.