Բարբառագետների գիտահետազոտական այցը Շիրակի մարզ

27/04/2022

        «Շիրակի մարզի բարբառային համապատկեր» ծրագրի շրջանակներում 23.04.2022թ. ուսումնասիրություն կատարեցինք նաև մարզի Մարալիկ, Քարակապ, Սառնաղբյուր համայնքներում։ Բնակիչների հայտնած արժեքավոր տեղեկությունները փաստում են, որ դեռ 1828թ. Էրզրումից Բասենից և Ալաշկերտից գաղթածների խոսվածքները մասամբ պահպանել են իրենց բարբառային հատկանիշները՝ իրենց մեջ ներառելով նաև նոր միջավայրում այլ խոսվածքների մի շարք հատկանիշներ։ Կարելի է ասել, որ միջբարբառային խոսվածքների առկայությունն ակնհայտ է։Սակայն մեր կողմից ընտրված հատկանիշների հարցումներին ի պատասխան՝ բարբառախոսները ներկայացնում էին նաև իրենց մեծերից լսած բառեր ու բառաձևեր, քերականական ու հնչյունական օրինաչափությունների մասին որոշակի իրողություններ։ Այլ խոսքով՝ աստիճանաբար պարզում ենք բարբառային վիճակը Շիրակի տարբեր բնակավայրերում...

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.