2014թ. հաշվետվություն

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ  Հ.Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինստիտուտի 2014 թվականի

գիտական և գիտակազմակերպչական գործունեության

հիմնական արդյունքների մասին

 

1.Կարևորագույն արդյունքները

«Հայ բարբառագիտություն. տեսություն. պատմական և համաժամանակյա քննու­թյուն» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Վ.Կատվալյան) հայ բարբառագիտության ոլորտում կատարվել են տեսական բնույթի դիտար­կում­ներ, ձեռք են բերվել գործնական բնույթի որոշ արդյունքներ: Առաջարկվել է բարբառ իրողության ըմբռնման և բնորոշման նոր հայեցակետ, համաձայն որի՝ բարբառը մեկնաբանվում է ոչ միայն իբրև լեզվի տարածական դրսևորում, այլ նաև բացահայտվում է լեզվական այդ դրսևորման բուն էությունը, այն է՝ բարբառը դիտարկվում է իբրև լեզվի՝ գիտակցական մշակման չենթարկված, տարբերակային ձևերով հարուստ բնական վիճակ, որը բնութագրվում է ընդհանուրհայերենյան և բարբառային հատկանիշների յուրահատուկ զուգորդմամբ: Բարբառագիտական հետազոտության ոլորտ են ներ­մուծ­վել բարբառային հայերեն և խոսվածքային հատկանիշ հասկացությունները: Բար­բա­ռային հայերեն հասկացությունը թույլ է տալիս բարբառների ամբողջությունը դիտարկել իբրև հայերենի դրսևորման մի ընդհանուր և ամբողջական եղանակ՝ այդ հաս­կա­ցու­թյամբ լրացնելով նաև գրական հայերեն, խոսակցական հայերեն հասկացությունների շար­քը: Խոսվածքային հատկանիշի ըմբռնումը թույլ է տալիս բարբառային միավորները հա­մե­մատել ոչ միայն հատկանիշների առկայությամբ ու բացակայությամբ, այլ նաև այդ հատկանիշների՝ տարբեր խոսվածքներում (հաճախ նաև՝տարբեր բարբառներում) ունեցած դրսևորումների քանակական և որակական յուրահատկություններով:

Առանձին բարբառներում հայերենի զարգացման տարբեր փուլերին բնորոշ իր­ողու­թյունների, ինչպես նաև գրավոր հուշարձաններում բարբառային տարրերի դիտարկումը թույլ է տվել ճշգրտել բարբառների պատմական զարգացմանը վերաբերող հարցեր, բար­բառների տվյալների օգտագործումով անդրադառնալ նաև հայոց լեզվի պատմության որոշ խնդիրների:

«Ժամանակակից արևելահայերենի և արևմտա­հա­յերենի հիմնահարցեր» թե­մայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Սարգսյան) արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային մի շարք ենթահամակարգերի (բժշ­կական, քաղաքական, համակարգչային, լեզվաբանական) զուգադրական քննու­թյամբ վեր են հանվել դրանց ընդհանրություններն ու տարբերությունները, մատնանշվել են երկու ճյուղերի տերմինահամակարգերի փոխհարստացման, մերձեցման և միաս­նական զարգացման հնարավորություններն ու ուղիները:

Ստեղծվել է հայ իրականության մեջ նախօրինակը չունեցող կինոտերմինների բա­ռա­րան, որն ընդգրկում է կինեմատոգրաֆիայի ոլորտում այսօր գործառող շուրջ         1200 տերմին:  Հայերենի բառապաշարի արդի դրսևորումների հետազոտությամբ ար­ձա­նա­գրվել են շուրջ 1500 նորաբանություններ, որոնք վերաբերում են լեզվի գործառական տար­բեր ոլորտների:

«Տարբերակայնության դրսևորումները հայոց լեզվի զարգացման տարբեր փուլե­րում» թեմայի շրջանակներում (ղեկ.`բ.գ.թ. Գ.Մխիթարյան) հնդեվրոպական ծագման հայե­րեն արմատների տարբերակային վերա­կանգնման, նաև հայերենի և հնդ­եվրո­պերենի փոխհարաբերությունների խնդիրներ, մի շարք արմատների բառա­քննական ու ստու­գաբանական ճշգրտումներ ու լրացումներ ներկայացվել են օտարալեզու ըն­թերցողների ուշադրությանը անգլերենով:

 

2. Բազային ֆինանսավորմամբ ստացված հիմնական արդյունքները

● «Տարբերակայնության դրսևորումները հայոց լեզվի զարգացման տարբեր փուլե­րում» թեմայի շրջանակներում հայոց լեզվի պատմության բաժնում (ղեկ.`բ.գ.թ. Գ.Մխիթարյան) շարունակվել են գիտահետազոտական աշխատանքները գրաբարի և մի­ջին հայերենի բա­ռա­­պաշարի, քերականական առանձնահատկությունների նկարա­գրա­կան և համեմատական  ուսումնասիրության  ուղղությամբ:  

Շարունակվել են աշխատանքները 5-րդ դարի մատենագրության մեջ տեղ գտած օտար բառերի մեկնության ուղղությամբ: Շարադրվել է «Օտար բառերի մեկնություններ Մ. Խորենացուն վերագրվող «Աշխարհացույց»-ում» բաժինը, որում նոր փաստերի շրջանառությամբ ճշգրտվում են մի շարք մեկնություններ: 

Հրատարակվել է Ս. Ս.Գրիգորյանի «Գիրք հարցմանցի» նորակազմ բառերի քննու­թյուն» աշխատությունը, որտեղ համակողմանիորեն քննվում է գրաբարյան բառա­րան­ներում չվկայված մոտ 300 բառ:

● «Տարբերակայնության դրսևորումները հայոց լեզվի զարգացման տարբեր փուլերում» թեմայի շրջանակներում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում (ղեկ.`բ.գ.դ. Վ.Համբարձումյան) կատարվել են հայերենի և հնդեվրոպական այլ լեզուների առնչությունների ուսումնասիրություններ, ընթանում են հայ լեզվաբանական գրականության մատե­նագիտական ցանկերի պատրաստման աշխատանքներ: Տպագրվել է Վ.Համբարձումյանի  «Armenian and Indo-european»  մենագրությունը, որով այլա­լեզու ընթերցողին են ներկայացվում հնդեվրոպական ծագման հայերեն մի շարք բա­ռերի նոր մեկնաբանություններ:

 ● «Ժամանակակից արևելահայերենի և արևմտա­հա­յերենի հիմնահարցեր» թե­մայի շրջանակներում արդի հայերենի բաժնում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Սարգսյան) խմբագրվել և հրա­տարակության է պատրաստվել «Ժամանակակից հայերենի ուղղագրական բա­ռա­րանը»:

Հրատարակության է պատրաստվել Ս.Պապիկյանի «Կինեմա­տոգրա­ֆիա­կան և թա­տե­րագիտական տերմինների համառոտ բառարան» աշխա­տանքը, որն ընդ­գր­կում է շուրջ  1200 տերմին:

Բառարանագրության բնագավառում կատարվել է մոտ 1500 նորա­բա­նու­թյուն­նե­րի արձանագրում և վերլուծություն:

● «Ժամանակակից արևելահայերենի և արևմտա­հա­յերենի հիմնահարցեր» թե­մայի շրջանակներում  արևմտա­հա­յերենի բաժնում (ղեկ.` թղթ. անդամ  Ա.Սարգսյան) շարունակվել են գիտական աշխատանքները արևմտահայերենի նորագույն շրջանի    ուսումնասիրության ուղղությամբ: Ընթանում են արևմտահայերենի գործնական բա­ռա­րանի կազմման աշխատանքներ,  կատարվել է մոտ 27000 բառ-միավորի արձա­նա­գրում և վերլուծություն:

Հրատարակվել է «Արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային համա­կար­գերի զուգադրական քննություն» աշխատությունը, որտեղ գրական հայերենի երկու ճյուղերի տերմինա­հա­մակարգերի զուգադրական քննու­թյանը զուգընթաց մատ­նա­նշ­վում են նաև  են դրանց փոխ­հա­րստացման, մերձեցման և միասնական զարգացման հնա­րա­վո­րու­թյուններն ու ուղիները:

● «Հայ բարբառագիտություն. տեսություն. պատմական և համաժամանակյա քննություն» թեմայի շրջանակներում բարբառագիտության բաժնում (ղեկ.` բ.գ.թ. Վ.Կատվալյան) կատարվել են տեսական բնույթի մի շարք դիտարկումներ, իմաստային տար­բեր դաշտերի առանձին հասկացություններ ներկայացնող բառային միավորների, դարձվածքների բարբառային դրսևորումների հետազոտում, որոշ բարբառների ու բար­բա­ռային իրողությունների պատմական ու համեմատական քննություն, բարբառներում հինհայերենյան, միջինհայերենյան իրողությունների, այլ լեզուների ազդե­ցությունների դիտարկում: Կատարվել են ՀԲԱ ծրագրով հավաքված բարբառային ձեռագիր նյութերի տառադարձման միօրի­նա­կա­նացման և ըստ բազմահատկանիշ դասակարգման՝ բարբա­ռային միավորների դասա­կարգ­ման աշխատանքներ:

Հրատարակվել է Վ.Կատվալյանի «Հայ բարբառագիտության հարցեր» մենագրու­թյունը,  որում քննվում են հայ բարբառագիտության՝ տեսական և գործնական նշանա­կություն ունեցող մի շարք հարցեր: Գրքում նորովի են մեկնաբանվում հայ բար­բառ­ների հնչյունաբանական ու ձևաբանական մի շարք հատկանիշներ, բարբառային երևույթների դիտարկմամբ իրենց բացատրությունն են ստանում գրաբարյան որոշ իրո­ղու­­թյուններ:

● «Կիրառական լեզվաբանություն» թեմայի շրջանակ­նե­րում (ղեկ.` տեխն. գ. թ. Ա.Մանուկյան) ավարտվել են «Ժամանակակից հայերենի քերականական ավտոմատ բառարանի» բառերի խոսքիմասային պատկանելության պիտակների ստուգումը, բառա­փոխման հարացույցների ճշգրտումը, ավտոմատ բառարանի ալգորիթմների մշակումը: Ավարտվել են Զաքարիա Ձագեցու «Ճառք» աշխատության էլեկտրոնային համաբար­բառի Բ-Ծ տառերն ընդգրկող հատվածի խմբագրման աշխատանքները  (625 համա­կարգչային էջ): Համակարգիչ են մուտքագրվել Հովհան Մամիկոնեանի «Պատ­մու­թիւն Տարօնոյ» երկի բնագրային համաբարբառի առաջին և երկրորդ հատոր­ները  (1100 էջ):

 

3. Թեմատիկ ֆինանսավորմամբ ստացված հիմնական արդյունքները

● «Գեղարքունիքի մարզի բարբառային համապատկեր» թեմայի շրջանակ-ներում (ղեկ.՝ բ.գ.թ. Վ.Կատվալյան) կատարվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի մոտ երեք տասնյակ համայնքների վերաբերյալ արխիվային, նաև հրապարակված նյութերի ուսում­­նասիրում, բարբառագիտական արշավների ընթացքում մարզի Երանոս, Վար­դա­ձոր, Աստղաձոր, Զոլաքար, Գեղհովիտ, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Մադինա, Ծովինար, Արծվանիստ, Ձորագյուղ, Մարտունի, Կարճ­աղբ­յուր, Ծակ­քար, Ծովասար, Լճաշեն, Լճափ, Ծովազարդ համայնքներում  տեսա­ձայ­նագրման եղա­նակով, ինչպես նաև հարցարանների միջոցով հավաքվել է բարբառային զգալի նյութ: Ընթանում է այդ նյութի ուսումնասիրում, դասդասում, ճշգրտվել են հիշյալ համայնքների ժողովրդագրական տվյալները, բարբառային և խոսվածքային յուրահատկությունները: Հետազոտությունների արդյունքները ներկա­յաց­ված են մոտ մեկ տասնյակ հոդված­ներում ու զեկուցումներում:

● Երիտասարդ  գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրա­գիր-2013»-ի շրջանակներում (01.10.2013-01.10.2014թթ.) ավարտվել է «Երևանի խոսակ­ցա­կան լեզուն» թեմայի կատարումը:

 Թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.թ. Լ.Ղամոյան)  ուսումնասիրվել են Երևանի առօրյա խոսքի հնչյունական, բառային և քերականական առանձ­նա­հատկությունները: Կատարվել է հավաքված նյութի գիտական վերլուծություն, կազմվել են ուղեցույցներ` խո­սակ­ցական լեզվում տեղ գտած օտարաբա­նությունները, ժարգոնային արտահայտությունները, անճշտությունները վերացնելու նպատակով: Հետազոտության արդյունքների հիման վրա ստեղծվել է Երևանի խոսակ­ցական լեզվավիճակը ներկայացնող՝ «Երևանի խոսակցական լեզուն» աշխատանքը (150 էջ), որը կօգնի լեզվաբանական որոշ հարցերի պարզաբանմանը, նյութ կտա հայերենի բա­ռա­գիտությամբ, հանրա­լեզվաբանությամբ, բառարա­նագրությամբ զբաղվող մասնա­գետ­ներին:

 

4. 2014 թ. հրապարակումների ցանկը` մենագրություններ, դասագրքեր, ձեռնարկներ և գրախոսվող ամսագրերում ու գիտաժողովների ժողովածուներում տպագրված հոդվածներ:

 

Մենագրություններ, ժողովածուներ, գրքեր

1. «Արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային համա­կար­գերի զուգադրական   քննություն» /կազմողներ՝ Գալստյան Ա.Ս., Հովհաննիսյան Ն.Գ., Տիոյան Ս.Կ./, Եր., «Ասողիկ», հրատ., 2014, 230 էջ : 

2. Գրիգորյան Ս.Մ.,  Գրիգոր Տաթևացու «Գիրք Հարցմանց»-ի նորակազմ բառերի քննու­թյուն, Եր., «Գիտություն» հրատ., 2014, 75 էջ:

3.   Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ», հրատ., 2014,  130 էջ:

4. Կատվալյան Վ.Լ., Հայ բարբառագիտության հարցեր, Եր., «Հայաստան» հրատ., 2014, 232 էջ :

5. «Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ»  միջազգային գիտաժողովի զեկու­ցում

     նե­­­­­­­րի ժողովածու , Եր., «Ասողիկ», հրատ., 2014, 225 էջ :

6. «Ջահուկյանական ընթերցումներ-2014»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, 264 էջ:

7. Ղամոյան Լ.Ա., Երևանի խոսակցական լեզուն, Եր., «Մունետիկ» հրատ., 2014, 150 էջ:

8. Hambardzumyan V.G., Armenian and Indo-European. Essays on Comparative Lexicology of the Armenian Language,Yerevan.NAS RA Publ., 2014, 184 p.:

 

Հոդվածներ

1. Աբրահամյան Ա.Ա.,  Կալսած կալը  ժողովելու  գործիքի անվանումները հայերենի բար­­բառներում.– «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ» հրատ., 2014, էջ 5-15: 

2. Աբրահամյան Ա.Ա., Հայերենից փոխառյալ գործիքանիշ բառերը Անդրկովկասյան տարածաշրջանի այլ լեզուներում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 234-237:

3. Աղաբեկյան Մ.Ա.,  Հայերեն բարբառային համապատասխանություններ ուրար­տե­րե­նում. – «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ» հրատ., 2014, էջ 16-23 :

4. Ավետյան Ս.Ռ., Հորանջի դիրքում i և u ձայնավորների կայունության աստիճանը բառասկզբում և բառամիջում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 237-240:

 5. Բառնասյան  Ջ.Ա., Բառակազմական իրողություններ  հայերենի բարբառներում.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 19-24 :

6. Բառնասյան Ջ.Ա., Դերանունները Մուշ-Տիգրանակերտի բարբառախմբում. – «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ» հրատ., 2014, էջ 24-29 :

 7. Բառնասյան Ջ.Ա., Հայոց ցեղասպանությունը և հայ բարբառները. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 438-440:

8. Բարսեղյան Ա.Գ., Նախադասությունների կապակցման ոչ կանոնական դրսևորումներ ԶԼՄ-ների լեզվում.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 200-205:

 9.Բարսեղյան Ա.Գ., «Բարդ նախադասության բաղադրիչների կապակցման ոչ կանոնական դրսևորումներ ԶԼՄ-ների լեզվում», «Լրաբեր հաս. գիտ.», Եր., 2014, 2, էջ 200-206:

10.Գալստյան Ա.Ս., Հայերեն լեզվաբանական տերմինների գործածության և կանոնարկման հարցեր. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 246-247:

11.Գևորգյան Գ.Գ., Դիտարկումներ հայերենի բարբառների եղանակաժամանակային համակարգերի զուգադրական քննության շուրջ. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 253-256:

12.Գևորգյան Գ.Գ., Հայերենի բարբառների եղանակաժամանակային համակարգի կառուցվածքային նկարագրությունը. – Բանբեր Երևանի համալսարանի, 2014, 2 , էջ 88-94:

13. Գրիգորյան Ս.Մ., Գր. Տաթևացու «Գիրք հարցմանցի» նորահայտ բառերի բառա­կազ­մա­կան կաղապարները. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկու­ցում­ների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 250-252:

14.Գրիգորյան Ս.Մ., Ծիսակարգային հիմնական հասկացությունները Գրիգոր  Տաթևացու «Գիրք  հարցմանց»-ում.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 213-220: 

16. Թադևոսյան Հ.Մ., Անկատար դերբայի բարբառային ձևերի կիրառությունները XVII դարի բժշկարաններում.– «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ» հրատ., 2014, էջ 30-36:

17. Թադևոսյան Հ.Մ., Աշխարհաբարի  հոլովական  առանձնահատկությունների  դրսևորումը ուշ  միջնադարի բժշկարաններում (Ասար և Բունիաթ Սեբաստացիներ).–Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ», հրատ., 2014, էջ 16-29 :

18.Թելյան Լ.Գ., Շարահյուսական հոմանիշության չափանիշների մասին.– Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկու­ցում­ների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 259-261:                                               

19. Թոխմախյան Ռ.Մ., Դասական հայերենի հնչույթային համակարգը. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 261-263:

20. Խաչատրյան Հ.Ռ., Ազգակցական հարաբերություններ արտահայտող բառանունների բարբառային պատկերը Գեղարքունիքի տարածաշրջանում.–«Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ»հրատ.,2014, էջ 37-48:

21. Խաչատրյան Հ.Ռ., Ճանապարհ հասկացության բառանվանումների գործառական-ծագումնաբանական քննությունը հայերենի բարբառներում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 270-273:

22. Խաչատրյան Հ.Ռ., Փողոց  և  արահետ հասկացությունների բարբառային բնութագիրը և նրանց բառիմաստային զարգացումները հայերենի բարբառներում.– «Ջահուկ­յա­նա­կան ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 61-68:

23. Խաչատրյան Վ.Մ., Նորահայտ բառեր 13-րդ դարի ձեռագրերի բառարաններում.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զե­կու­ցում­ներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ  69-76:

24. Խաչատրյան Օ.Խ., Վարդան պատմիչի անձի և նրա «Պատմութիւն  թաթարաց»-ի մասին .–­ «Ջա­­հուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկու­ցում­ներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 228-233:

25. Խաչատրյան Օ.Խ., Վարդան պատմիչի «Պատմություն թաթարաց» աշխատության բառապաշարի բառակազմական վերլուծություն. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողո­վա­ծու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 304-307 :

26.Կատվալյան Վ.Լ.,  Հինհայերենյան իրողություններ Բայազետի բարբառում.– «Ջա­հուկ­յա­նական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասո­ղիկ»  հրատ., 2014, էջ 77-83:

27. Կատվալյան Վ.Լ., Միջինհայերենյան իրողություններ Բայազետի բարբառում.–«Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 49-61:

28. Կատվալյան Վ.Լ., Տարբերակայնությունը իբրև բարբառի կարևոր հատկանիշ. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 273-277:

29. Համբարձումյան Վ.Գ.,  Գ.Ջահուկյանի  «Հայերեն ստուգաբանական բառարանի» մասին.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 257-262:

30. Համբարձումյան Վ.Գ., Նկատառումներ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառա­րա­նի»  ստուգաբանությունների վերաբերյալ. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 277-279:

31.Հովհաննիսյան Լ.Շ., Դիտարկումներ Աստվածաշնչի որոշ հատվածների վերա­բեր­  յալ.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զե­կու­ցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 84-89:

32. Հովհաննիսյան Լ.Շ., Ղարաբաղի բարբառում միջին իրանական լեզուներից կա­տար­ված մի քանի փոխառությունների շուրջ.–«Հայ բարբառագի­տության հիմ­նա­խնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 62-67 :

33.Հովհաննիսյան Ն.Գ.,  Բառաքննական դիտարկումներ.– «Ջահուկյանական ընթեր­ցում­­ներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 90-97:

34. Հովհաննիսյան Ն.Գ., Նեղ բարբառային բառեր  և բառիմաստներ հոմանիշների՝ XVIII դ. ձեռագիր բառարաններում.–«Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջ­ազ­գա­յին գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 68-78:

35. Հովհաննիսյան Ն.Գ., Վերլուծական կազմություններ հոմանիշների՝  XVIII դարի ձեռագիր բառարաններում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 283-286:

36. Հովսեփյան Լ.Ս., Ասիլբեկյան Շ., Հոլովական զուգաձևությունները 5-րդ դարի պատ­մագրության լեզվում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զե­կու­ցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 287-290 :

37. Ղամոյան  Լ.Ա., Երևանի լեզվի արդի վիճակը.–Երիտասարդ լեզվաբանների հանրա­պե­տական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ», հրատ., 2014, էջ 62-69 :

38. Ղամոյան  Լ.Ա.,  Ոչ գրական տարրեր Երևանի խոսակցական լեզվում.– «Ջա­հուկ­յա­նական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 241-245:

39. Ղուկասյան Ս.Վ., Աստվածաշնչի «Երեմիայի մարգարէութիւն» գրքի աշխարհաբար և գրաբար տեքստերում  հարցումների հաղորդակցական տիպեր.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 246-250:

40. Մեսրոպյան Հ.Հ., Ծաղկազարդի  բարբառային անվանումները.– «Ջահուկյանական ընթեր­ցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 105-112:

41.  Մեսրոպյան Հ.Հ., Տոնական օրերի բարբառային անվանումների շուրջ.– «Հայ բար­բա­ռագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյութեր, Եր., «Ասո­ղիկ» հրատ., 2014, էջ 97-103 :

42.Մեսրոպյան Հ.Հ., Քրիստոնեական խորհրդանիշների բարբառային դրսևորումները. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 290-293:

43.Միքայելյան Ժ.Ա., Արցախի բարբառային միավորների քմային բաղաձայնները.–«Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր,Եր., «Ասո­ղիկ»հրատ., 2014, էջ 114-119:

44. Միքայելյան Ժ.Ա., Բայի երկրորդական նկարագրական ժամանակները հայերենի արևելյան խմբակցության բարբառներում.– Հայագիտական միջազ­գային երկրորդ համա­ժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 293-296 :

45.Միքայելյան Ժ.Ա.,  Բայի երկրորդական վերլուծական  բաղադրյալ ժամանակները հա­յերենի`  արևմտյան խմբակցության  մի քանի  բարբառներում.– «Ջահուկյանական ըն­թեր­ցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ, Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 113-119:

46.Միքայելյան Ժ.Ա., Մոկսի հայ բանահյուսությունը և խոսվածքը Հովսեփ Օրբելու դի­տար­կ­­մամբ.–«Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ» հրատ., 2014, էջ 104-113:

47. Միքայելյան Ս.Ա., Անտիոքի հայերեն բարբառախմբի արաբական փո­խա­ռու­թյուն­ների ձևաիմաստային քննություն.– «Հայ բարբառագի­տության հիմ­նա­խնդիրներ» միջազ­գային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 120-126 :

48.Մխիթարյան Գ.Մ., Դիտարկումներ «Սասնա ծռեր» էպոսում հիշատակված սազ բառանվան վերաբերյալ.– «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 127-133:

49.Մխիթարյան Գ.Մ., Երաժշտական հասկացությունները Աստվածաշնչում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համա­ժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 297-300:

50. Մխիթարյան Գ.Մ.,  Ցցոց և պարուց  երգերը հին հայոց մեջ.– «Ջահուկյանական ընթեր­ցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 120-124:

51.Մկրտչյան Գ.Գ., Առկայացման քերականական  կարգի առանձնա­հատ­կությունները  միջին հայերենում և Մշո բարբառում.–Երիտասարդ լեզվաբան­ների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ», հրատ., 2014, էջ 38-46 :

    52.Մկրտչյան Գ.Գ., Միջին հայերենում և Մշո բարբառում գործառող հոգնակերտ մասնիկները.– «Ջահուկյանական ընթեր­ցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 125-132:

53.Մկրտչյան Գ.Գ., Միջին հայերենի տարբերակվածության հարցը հայագիտության մեջ.– Հայագիտական միջազ­գային երկրորդ համա­ժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 297-303:

54. Մկրտչյան Գ.Գ.,  Մշո բարբառի արդի վիճակը Գեղարքունիքի տարածաշրջանում.–«Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 134-143 :

55.Մկրտումյան Ա.Մ., Տեր-Գրիգորյան Լ.,  Զգայարանների անվանումներով բաղադրված դարձվածները պարսկահայ տարածքի խոսվածքներում.– «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 169-179 :

56. Պապիկյան Ս.Վ., Խաղք և խայտառակ հասկացությունների ըմբռնումը բար­բառ­նե­րում.– «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 144-150 :

57.Պապիկյան Ս.Վ., Հոգեհաց  հասկացության և նրա  բառային դրսևորման պատ­մու­թյու­նից.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկու­ցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 153-158:

58.Պապիկյան Ս.Վ., Նեռ(ն) բառի մասին. Հայագիտական միջազ­գային երկրորդ համա­ժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 307-310:

59.Սարգսյան Ա.Ե., Տիոյան Ս.Կ.,  Արդի հայերենի տերմինաբանության զարգացման միտումները.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նս­­տա­շրջանի զեկու­ցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 175-178:

60.Սարգսյան Մ.Ա., Ավելորդաբանություններ Երևանի խոսակցական լեզվում.–Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ», հրատ., 2014, էջ 56-61 :

61. Սարգսյան Մ.Ա.,Ասիլբեկյան Շ., Հայերենի բառապաշարի ձևային նկա­րա­գրման և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծման սկզբունքներն ու խնդիրները.–«Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 6 -11:

62.Սարգսյան Մ.Ա, Շարահյուսական իրողություններ Երւանի խոսակցական լեզվում, «Էջմիածին», 2014, էջ 84-93:

63. Սարգսյան Ն.Ե., Հայ բարբառագիտության պատմության շրջանաբաժանման  մա­սին.– «Հայ բարբառագի­տության հիմնախնդիրներ» միջազգային գիտա­ժո­ղովի նյու­­թեր, Եր., «Ասողիկ»հրատ., 2014, էջ 158-168 :

64.Սարգսյան Ն.Ե., Ցեղասպանությունը և շարունակվող մարտահրավերները.– Հայագիտական միջազ­գային երկրորդ համա­ժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 469-473:

65.Սաֆարյան Տ.Վ., Անցողականության և անանցողականության հարցերը հայ լեզ­վա­բանության մեջ, «Կանթեղ», Եր., 2014, 2-3, էջ 155-162:

66. Սիմոնյան Ն.Մ.,  Հայերենի` արմատական տարբերակներով կազմված կրկնավոր բայերը.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 187-191:

67. Սիմոնյան Ն.Մ.,  Հնդեվրոպական ձայնդարձի արտացոլումը հին հայերենի բայար­մատներում. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 319-322:

68. Սիրունյան Տ.Ղ.,  Լատինաբանությունները Մխիթար Սեբաստացու թարգմանած աստվածաբանական երկերում.– «Ջահուկյանական ընթերցումներ»  միջազգային գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Եր., «Ասողիկ»  հրատ., 2014, էջ 192-199:

69.Սուքիասյան Հ.Վ., Բժշկագիտական տերմինաբանություն և լեզու. – Հայագիտական միջազ­գային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Գիտություն» հրատ., 2014, էջ 322-324:

70. Սուքիասյան Հ.Վ., Օտարաբանությունը բժշկագիտական խոսքում.– «Հայրե­նագի­տու­թյան հիմնահարցեր և զարգացման հեռանկարներ» միջազգային գիտաժողով, ԵՊՀ հրատ., 2014թ., էջ 51-57:

71. Քարտաշյան Ա. , Հնչյունափոխական մի քանի երևույթներ Երևանի խոսակցական լեզվում.–Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկու­ցում­ներ,  Եր., «Ասողիկ», հրատ., 2014, էջ 120-127:

72. Мкртчян Г.Г., Диалект Муша.–Материалы междунар.науч.конф.:«Лингвистическая эко­ло­гия: сохранение исчезающих языков», Ставрополь, 2014, с.174-193.

 

 

 

 

 

 

5. Տվյալներ ինստիտուտի ղեկավարության  և մասնագիտական խորհրդի վերաբերյալ.

Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Տնօրեն՝ բ.գ.թ. Վ.Կատվալյան

Փոխտնօրեն՝ բ.գ.թ. Ն.Հովհաննիսյան

Գիտքարտուղար՝բ.գ.թ. Ա.Աբրահամյան

Էլեկտրոնային փոստ՝ inslang@sci.am

Կայքէջ՝ http://language.sci.am

Մասնագիտական խորհուրդ՝ 019 «Լեզվաբանություն»

Նախագահ՝ թղթ.անդամ Լ.Հովհաննիսյան, գիտքարտուղար՝ բ.գ.թ Ն.Սիմոնյան

 

6. Տվյալներ կադրերի վերաբերյալ.

Հաշվետու տարում աշխատանքի է ընդունվել  չորս  երիտասարդ մասնագետ,

 աշխատանքից ազատվել  է  մեկ երիտասարդ մասնագետ:

Գիտական աշխատողների թիվը՝ 60 (մինչև 35 տարեկան՝ 12,   35-60՝ 19,  60 և ավելի տարիքի` 29) :

7. Հաշվետու տարում 019 ծածկագրով մասնագիտական խորհրդում պաշտ­պանվել են   14 թեկնածուական ատենախոսություններ:

  8. Ինստիտուտի գիտաշխատողները դասավանդում են ՀՀ տարբեր բուհերում՝ ԵՊՀ-ում, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ում, Սլա­վո­նա­կան համալսարանում, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ԵՊՃՀ-ում, ԵԱՊՀ-ում  և այլ կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­ներում :

Համատեղող գիտաշխատակիցների թվաքանակն ըստ կազմակերպությունների՝   ԵՊՀ` 6, Խ.Աբովյանի անվ. ՊՄՀ՝ 1, Վ.Բրյուսովի ան­վան ՊԼՀ` 1,  Մ.Հերացու անվան ՊԲՀ՝ 1, Մատենադարան՝ 1:

Հանրա­պե­տության բուհերի մի շարք աշխատակիցներ և ասպիրանտներ զե­կու­ցում­­ներով հանդես են եկել ԼԻ կազմակերպած «Ջահուկյանական ընթերցում­ներ»   միջ­ազ­­գային գիտա­կան նստաշրջանում (12-13.06.2014), Երիտասարդ լեզվաբանների հան­րա­­­պետա­կան չորրորդ (1-2.10.2014) և «Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ» (8-9.10.2014)   միջազգային գիտաժողովներում:  

Լեզվի ինստիտուտի  գիտաշխատակիցները զեկուցումներով հանդես են եկել միջ­ազ­գային և հանրապետական  գիտական միջոցառումներում. ԵՊՀ  կազմակերպած «Հայ­րե­նագիտության հիմնահարցեր և զարգացման հեռանկարներ» միջազգային գիտա­ժո­ղովում (13-14.05.2014),   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացած հայ գիտական բար­բա­ռա­գիտու­թյան հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական (25.04.2014),  Երևանում կայացած «Աստղագիտության կապն այլ գի­տու­թյունների, մշակույթի և հասարակության հետ»  և մի շարք այլ  գիտա­ժո­ղով­ումներում: Ինստիտուտի երիտասարդ գիտաշ­խա­տակիցները զեկուցումներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում կազմա­կերպված միջազգային գիտաժողովներում՝ «Հայկական ժառանգության գրավոր հուշ­արձանները» (Պետերբուրգ, 23-25.09.2014),  «Լեզվաբանական էկոլոգիա. անհետացող լեզուների պահպանում» (Ստավրոպոլ, 19-22.09.2014) խորագրերով:

Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը համագործակցում է ՀՀ բուհերի հայա­գի­տա­­կան ամբիոնների հետ: 2014 թ. հուլիսին ինստիտուտը համագործակցության հու­շագիր է կնքել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ: 

 2014թ. հոկտեմբերի  10-ին  ԵՊՀ Իջևանի մաս­նա­ճյուղի և ինս­տի­տուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր. նախանշվեցին  երկկողմ ­գոր­ծակ­ցության հեռանկարներ, համատեղ իրա­կա­նաց­վելիք ծրագրեր:

Ինստիտուտը համագործակցում է ՀՀ  սփյուռքի նախարարության հետ. 2014թ. ինստիտուտի երեք գիտաշխատողներ նախարարության պատվերով կատարել են արևմտահայերենի և ար­ևելահայերենի տերմինային համա­կար­գերի զուգադրական քննություն, որի արդյունքները հրատարակվել են առանձին գրքով:

Ինստիտուտը ՀՀ  սփյուռքի նախարարության հետ համատեղ Մայրենիի օրվան  նվիր­ված միջոցառումների շրջանակներում կազմակերպել է «Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» խորագրով քննարկում (21.02.2014), որին մասնակցում էին ան­վանի լեզվաբաններ, հայագետներ, գրականագետներ ՀՀ բուհերից, լեզվաբանության հիմ­նախնդիրներով զբաղվող մասնագետներ:

2014 թ. մարտի 19-ին լեզվի ինստիտուտում հյուրընկալվեց Հայաստանում Իրանի Իս­լամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին: Դեսպանը պատվոգրեր հանձ­նեց ինստիտուտին և առաջատար գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լ.Հովհաննիսյանին՝ գնահատելով իրանագիտության ոլորտում  նշանակալի ձեռք­բե­­րում­ները: Սկիզբ դրվեց հայ-իրանական գիտամշակութային համագործակցության:

Ինստիտուտը գիտական, տեղեկատվական, մշակութային և մասնագիտական աջակ­ցության նպատակով  ս.թ. նոյեմբերին գործընկերային համագործակցության պայ­մանագիր է կնքել «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի հետ:

   Լեզվի ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ տարբեր բուհերի աշխատա­կից­ների ատենախոսությունների գիտական ղեկա­վարներ են, իսկ որոշ բուհերի դասա­խոս­ներ ղեկավարում են լեզվի ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների ատենա­խո­սա­կան աշխատանքները:

 

 

 

Աղյուսակ 2

2013 թ. թեմատիկայի ամփոփ տվյալներ

Կազմակեր-պությունը

Թեմաների կամ պայմանագրերի թիվը (n) և ֆինանսավորման ծավալը (X հազ. դր.)

Նպատակային ֆինանսավորում

Բազային

ֆինանսավորում

Թեմատիկ

ֆինանսավորում

Տնտ. պայմա-նագրեր

1

2

3

4

5

6

 

Հ. Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինս­տիտուտ

 

4 (չորս)

72042,3

2 (երկու)

9375,0

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

Կազմակերպության անցկացրած հանրապետական և միջազգային գիտական միջոցառումները

Միջոցառման անվանումը

Անցկացման վայրն ու ժամանակը, կազմակերպիչները

Մասնակիցների թիվը

ընդամենը

այդ թվում` արտերկրներից

1

2

3

4

5

 

 

«Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» գիտական նստաշրջան

   Երևան,  21.02.2014

        ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ,

    ՀՀ ԳԱԱ լեզվի  

       ինստիտուտ,

     ՀՀ սփյուռքի նախարարություն

 

60

 

 

Հայ գիտական բար­բա­ռա­­գիտու­թյան հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական

            գիտաժողով

   Իջևան 25.04.2014

      ՀՀ ԳԱԱ լեզվի 

        ինստիտուտ,

       ԵՊՀ Իջևանի

        մասնաճյուղ

 

65

 

 

«Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտական նստա­շրջան

Երևան, 12-13.06.2014  

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

 

45

5

 

«Հայ բարբառա­գիտու­թյան 

        հիմնախնդիրներ»

միջազգային գիտաժողով

Երևան,

8-9.10.2014

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

 

35

5

 

Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողով

Երևան,  1-2.10.2014

   ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

 

27

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 4

Աշխատակիցների արտասահման, այդ թվում` ԱՊՀ  երկրներ,

կատարած գործուղումները

Կազմակերպու­թյունը

Երկիրը

Գործուղված գիտնականների թվաքանակը

Գիտաժողովներին մասնակցելու

Համատեղ գիտական աշխատանք կատարելու

Բանակցություն­ների և քննար­կում­ների համար

1

2

3

4

5

6

 

Հ. Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինս­տիտուտ

ԱՄՆ

Ֆրանսիա

Ռուսաստան

Թուքիա

 

 

1

2

 

1

 

 

1

 

 

 

Աղյուսակ 5

Արտասահմանյան գիտնականների ընդունելություն  կազմակերպությունում

 

Կազմակերպու­թյունը

Երկիրը

Ընդունված գիտնականների թվաքանակը

Գիտաժողովներին մասնակցելու

Համատեղ գիտական աշխատանք կատարելու

Բանակցություն­ների և քննար­կում­ների համար

1

2

3

4

5

6

 

Հ. Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինս­տի­­տուտ

Ֆրանսիա

ԱՄՆ

Կանադա

Շվեդիա

Եգիպտոս

    Իրան

Հոլանդիա

 

2

1

1

1

 

1

 

1

3

 

 

 

1

 

Աղյուսակ 7

Կազմակերպության 2014 թ. ֆինանսավորման ծավալները

Կազմա­կերպու­թյունը

Բյուջե

Արտաբյուջե

Դրամաշնորհներ

արտարժույթ($, €, руб.)

արժույթի կուրսը

դրամ

1

2

3

4

5

6

7

 

Հ. Աճառյա­նի ան­վան լեզ­վի ինս­տի­տուտ

     88197,1

3254,8

 

 

 

 

 

Աղյուսակ 8

Կազմակերպության գիտաշխատողների

2014 թ. հրապարակումների ընդհանուր քանակը

Կազմա­կերպու­թյունը

Մենագրություններ, ժողովածուներ, գրքեր

Ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր

Հոդվածներ, զեկուցումներ

Թեզիսներ

Հանրա-պետ.

Արտա-սահմ.

Հանրա-

պետ.

Արտա-

սահմ.

Հանրա­պետ.

Արտա-

սահմ.

Հանրապետ.

Արտա-

սահմ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

Հ. Ա­ճառ­­յա­նի ան­վան լեզ­­վի ինս­տի­­­­տուտ

 

8

 

 

 

 

71

 

1

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 9

Ասպիրանտների թվաքանակը

 

Կազմակեր-

պությունը

Ասպիրանտների քանակը (այդ թվում` կանայք) առ 01.01.2015 թ.

Հաշվետու տարում ասպիրանտուրա են ընդունվել (այդ թվում` կանայք)

ա/կ.

ա/չկ.

ա/կ.

ա/չկ.

1

2

3

4

5

6

 

Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

 

3 (2կին)

 

3 (2 կին)

 

1 (կին)

 

2 (1 կին)

                                                                                                                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ10

Տվյալներ մասնագիտական խորհուրդների վերաբերյալ

 

Կազմակեր-

պությունը

Ատենա­խոսու­թյան խորհրդի ծածկա­գիրը

Մասնագիտու­թյան ծածկագիրը և անվանումը

Խորհրդի նախագահը,  գիտքարտուղարը

(գիտ.աստիճան, անուն, ազգանուն)

2014 թ. կազմակերպության աշխատակիցների կողմից  պաշտպան­ված ատենախոսու­թյունների թիվը

դոկտորական

թեկնածուական

1

2

3

4

5

6

7

 

Հ. Աճառյանի ան­վան լեզ­վի ինս­տիտուտ

019 Լեզվա

բանություն

Ժ.02.01

«Հայոց լեզու», բանասիրական գիտություններ

 

ՀՀ ԳԱԱ

թղթ.անդամ, բ.գ.դ.,

պրոֆ.,

Հովհաննիսյան Լավրենտի

բ.գ.թ., դոցենտ

Սիմոնյան Նեկտար

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 11

Աշխատողների թվաքանակի ամփոփ տվյալներն առ 01.01.2014 թ.

 

Կազմակեր­պությունը

Աշխատող­ների ընդհա­նուր թիվը

Գիտական աշխատող­ների ընդհա­նուր թիվը

ՀՀ ԳԱԱ ակադեմի­կոս­ներ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ­ներ

Գիտու­թյան դոկտորներ

Գիտու­թյան թեկնա­ծուներ

1

2

3

4

5

6

7

8

 

Հ. Ա­ճառ­յա­նի ան­վան լեզ­վի ինս­տի­տուտ

70

60

-

2

7

35

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.