Վ․ Կատվալյան, Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր, Գիրք 1. Գեղարքունիքի մարզ

        Աշխատության մեջ ընդհանուր գծերով ներկայացվում են Գեղարքունիքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության տեղաշարժերի, խոսվածքներ բարբառային պատկանելության վերաբերյալ,  բերվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը:  Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրի առնված խոսքի նմուշներ ու բառացանկ:
       Գիրքը կարող է կարևոր նյութ մատուցել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը: Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին: Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.