
Աշխատության մեջ ընդհանուր գծերով ներկայացվում են Գեղարքունիքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության տեղաշարժերի, խոսվածքներ բարբառային պատկանելության վերաբերյալ, բերվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը: Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրի առնված խոսքի նմուշներ ու բառացանկ:
Գիրքը կարող է կարևոր նյութ մատուցել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը: Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին: Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...