Գագաթաժողո՞վ, թե՞ գագաթնաժողով, Արտակ Վարդանյան

  Ողջունելի է, որ օտար լեզուներում առկա սամմիթ (պետությունների ղեկավարների ժողով) քաղաքական եզրույթը վերջին մեկ-երկու տասնամյակում գտավ իր հայեցի ձևը, մեր մայրենին հարստացավ ևս մեկ նորաբանությամբ: Շատերին է տարակուսանքի մեջ գցում, սակայն, միմյանցից թեկուզև մեկ հնչյունով տարբերվող` այդ բառի երկձևությունը:
       Իսկապես, գագաթաժողո՞վ, թե՞ գագաթնաժողով:
        Բանն այն է, որ գրաբարի` բառավերջի ն ունեցող բառեր (մատն, ձեռն, ձուկն, մուկն, գագաթն, ասեղն, եաւթն, տասն և այլն) պարունակող համադրական բարդությունները գրաբարում գրեթե անխտիր կազմվել են ն-ի պահպանմամբ` աղեղնաւորմատնացոյցտասնապատիկեաւթնաղիառատաձեռնբոկոտն և այլն:
        Ժամանակակից գրական հայերենում նույնպես այդ կանոնը գործում է, մանավանդ բարդությունների առաջին եզրում` ձկնկիթմկնդեղուսումնասերկողմնացույցկաթնատունյոթնամյակհարսնաքույրբեռնատարասեղնաբուժությունատամնաբուժարանձեռնագնդակոտնագնդակ և այլն:    Կանոնը, իհարկե, սակավաթիվ որոշ բացառություններում խախտվում է (ոտաբոբիկ, սերմացու, ձեռագործ և այլն), սակայն օրինաչափը, անշուշտ, ն-ի պահպանումն է:
        Հետևաբար, առավել հայեցի, առավել ավանդական կազմությունը գագաթնաժողովն է, որին էլ անհրաժեշտ է նախապատվություն տալ: Ինչպես չենք ասի գագաթակետ, գագաթամաս, գագաթակողմ, գագաթասլաց, գագաթահայաց, այլ համապատասխանաբար կասենք գագաթնակետգագաթնամասգագաթնակողմգագաթնասլացգագաթնահայաց, այնպես էլ պետք է ասենք գագաթնաժողով, այլ ոչ թե գագաթաժողով:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.