Երևանում անցկացվել է «Արևմտահայերենի հիմնահարցերը Հայաստանում և Սփյուռքում» միջազգային գիտաժողովը

28/09/2026

Սույն թվականի սեպտեմբերի 24–25-ին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում անցկացվել է «Արևմտահայերենի հիմնահարցերը Հայաստանում և Սփյուռքում» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը համախմբել է Հայաստանի, Սփյուռքի և աշխարհի տարբեր համալսարանների, գիտական կենտրոնների, ինչպես նաև հայկական վարժարանների ներկայացուցիչների, որոնք առկա և առցանց ձևաչափերով ներկայացրել են արևմտահայերենի ուսումնասիրությանը, պահպանմանն ու զարգացմանը վերաբերող հետազոտություններ։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են արևմտահայերենի լեզվական, գրականագիտական, արդի կիրառության, դասավանդման մեթոդներին առնչվող մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև լեզվի պահպանման, զարգացման և գիտական ուսումնասիրության հեռանկարները։

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.