Սույն թվականի հուլիսի 17-ին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիրունյանը հրավիրել էր գիտական անձնակազմի ընդհանուր ժողով` հետևյալ օրակարգով՝ Գիտական խորհրդի նոր կազմի ընտրություն:
Ժողովին մասնակցել են ինստիտուտի գիտական անձնակազմի 39 աշխատակից:
Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է գիտական խորհրդի նոր կազմ:
Գիտական խորհրդի կազմում, բացի ի պաշտոնե ընդգրկվող անդամներից, որպես հրավիրյալ անդամներ, ընդգրկվել են Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալ Տորք Դալալյանը, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը:
Քվեարկությամբ գիտական խորհրդում ընտրվել են ինստիտուտի գիտաշխատակիցներ Լավրենտի Հովհաննիսյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Նեկտար Սիմոնյանը, Արմեն Սարգսյանը, Սարգիս Ավետյանը, Ջեմմա Բառնասյանը:
Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ
1. Սիրունյան Տ.Ղ., բ.գ.թ., ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (նախագահ)
2. Մխիթարյան Գ. Մ., բ.գ.թ., ինստիտուտի գիտական քարտուղար
3. Հովհաննիսյան Ն. Գ., բ.գ.թ, ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալ
4. Աբաջյան Ա. Հ., բ.գ.դ., ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ
5. Ասոյան Թ. Ա., բ.գ.թ., ինստիտուտի բաժնի վարիչ
6. Ավետյան Ս. Ռ., բ.գ.թ., ինստիտուտի ավագ գիտաշխատող
7. Բառնասյան Ջ.Ա., բ.գ.թ., ինստիտուտի գիտաշխատող
8. Դալալյան Տ. Ս., բ.գ.թ., ՀԱԻ տնօրենի գիտության գծով տեղակալ
9. Կատվալյան Վ. Լ., բ.գ.դ., ինստիտուտի բաժնի վարիչ
10. Համբարձումյան Վ. Գ., բ.գ.դ., ինստիտուտի բաժնի վարիչ
11. Հովհաննիսյան Լ. Շ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
12. Հովհաննիսյան Ս. Գ., բ.գ.թ., ինստիտուտի բաժնի վարիչի պաշտոնակատար
13. Մեսրոպյան Հ. Հ., բ.գ.դ., ինստիտուտի ավագ գիտաշխատող
14. Ներսիսյան Վ.Ա., բ.գ.թ., ինստիտուտի բաժնի վարիչի պաշտոնակատար
15. Որսկանյան Հ. Վ., բ.գ.թ., Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն 16.Սարգսյան Ա.Յու., բ.գ.թ., ինստիտուտի գիտաշխատող 17. Սիմոնյան Ն. Մ., բ.գ.թ., ինստիտուտի գիտաշխատող
18.Տիոյան Ս. Կ., բ.գ.թ., ինստիտուտի բաժնի վարիչ